Ռիչարդ Նիքսոն
Ռիչարդ Նիքսոն անգլ.՝ Richard Nixon | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Whittier College? (1934)[1], Դյուքի համալսարան, Duke University School of Law? (1937)[1], Whittier High School? և Fullerton Union High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, ինքնակենսագիր և պետական գործիչ |
Դավանանք | Քվակերներ |
Ծննդյան օր | հունվարի 9, 1913[2][3][4][…] |
Ծննդավայր | Յորբա Լինդա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Վախճանի օր | ապրիլի 22, 1994[2][3][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Թաղված | Richard Nixon Presidential Library and Museum |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Milhous Nixon |
Հայր | Ֆրենսիս Էնթոնի Նիքսոն |
Մայր | Հաննա Միլհաուս Նիքսոն[6] |
Ամուսին | Փեթ Նիքսոն |
Զավակներ | Թրիսիա Նիքսոն Կոքս[7] և Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր[7] |
Կայք՝ | nixonlibrary.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռիչարդ Նիքսոն (անգլ.՝ Richard Milhous Nixon, հունվարի 9, 1913[2][3][4][…], Յորբա Լինդա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] - ապրիլի 22, 1994[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահը, ԱՄՆ 36-րդ փոխնախագահը (1953-1961)։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1969 թվականի հունվար 20-ից 1974 թվականի օգոստոսի 9-ը։ Առաջին և միակ ԱՄՆ նախագահը, ով հեռացել է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը։
Ծնվել է Կալիֆորնիայում։ Դառնալով իրավաբան՝ 1937 թվականին վերադառնում է հայրենի նահանգ, որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ։ 1942 թվականին, դաշնային կառավարությունում աշխատելու առաջարկ ստանալով, կնոջ հետ տեղափոխվում է Վաշինգտոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերում։ 1946 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ Կալիֆորնիայից, իսկ 1950 թվականին՝ Սենատի։ 1952 թվականի նախագահական ընտրություններից հետո, որում հաղթել էր Դուայթ Էյզենհաուերը, Նիքսոնն զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 8 տարի այդ պաշտոնն զբաղեցնելուց հետո՝ 1960 թվականին, մասնակցում է նախագահական ընտրություններին, սակայն նվազագույն տարբերությամբ զիջում է Ջոն Քենեդուն։ 1962 թվականին նույնպես անհաջող մասնակցում է Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին։ 1968 թվականին Նիքսոնը կրկին մասնակցում է նախագահական ընտրություններին և այս անգամ հաղթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1913 թվականի հունվարի 9-ին Կալիֆորնիա նահանգում, Ֆրենսիս Նիքսոնի (1878-1956) և Հաննա Միլհաուզ Նիքսոնի (1885-1967) ընտանիքում։ Նրա մայրը քվակեր էր, և նրա դաստիարակությունը ձևավորվեց ժամանակի պահպանողական ազդեցություններով։ Նրա հայրը՝ Ֆրենսիսը, քվակեր է դարձել իր մոր հետ ամուսնանալուց հետո։ Ֆրենսիս Նիքսոնը էթնիկ շոտլանդացի էր։
Ռիչարդ Նիքսոնն ուներ 4 եղբայր՝ Հարոլդ (1909-1933), Դոնալդ (1914-1987), Արթուր (1918-1925) և էդ (1930-2019)։ Հինգ որդիներից չորսը կոչվել են բրիտանական և անգլիական թագավորների պատվին, Ռիչարդը կոչվել է Ռիչարդ Առյուծասրտի անունով։
Նիքսոնի կյանքի վաղ փուլերը նշանավորվեցին դժվարություններով, իսկ ավելի ուշ նա մեջբերեց Էյզենհաուերի հայտարարությունը իր մանկությունը նկարագրելու համար. «Մենք աղքատ էինք, բայց բարիքն այն էր, որ մենք չգիտեինք դա»։ Ռիչարդի կրտսեր եղբայրը՝ Արթուրը, մահացել է 1925 թվականին՝ կարճ հիվանդությունից հետո, իսկ նրա ավագ եղբայր Հարոլդը, ում միշտ հիացրել էր Ռիչարդը, մահացել է 1933 թվականին տուբերկուլոզից։
Սկզբում Նիքսոնը հաճախում էր Ֆուլերտոնի միջնակարգ դպրոց, սակայն հետագայում նա տեղափոխվեց Ուիթիերայի մեկ այլ դպրոց, որն ավարտել էր 1930 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո նրան Հարվարդում ուսուցում են առաջարկել, սակայն ընտանիքը նրա ուղևորության և այնտեղ բնակվելու համար գումար չի ունեցել, այդ պատճառով էլ նա մնացել է տանը և ընդունվել Ուիթերյան քոլեջ։
Փաստաբանական պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիթիերի քոլեջն ավարտելուց հետո 1937 թվականին ավարտել է Դյուկի համալսարանին կից իրավաբանական դպրոցը։ Չնայած նրան, որ Նիքսոնը ցանկացել է աշխատանք ստանալ հետաքննությունների դաշնային բյուրոյում, նա վերադարձել է Կալիֆոռնիա՝ La Habra heights-ում իրավաբանական պրակտիկայով զբաղվելու համար, և 1937 թվականին ընդունվել է փաստաբանների կոլեգիա։ Նա սկսեց զբաղվել իրավաբանությամբ Wingert և Beli- ի գրասենյակում, որտեղ նա աշխատել է լուծել աևտրային վեճերը տեղական նավթային ընկերությունների և այլ կորպորատիվ հարցերի շուրջ։
Իրավական պրակտիկան համարում էր անհետաքրքիր, բայց աշխատում էր հանուն փորձի, որը շատ օգտակար կլիներ նրա ապագա քաղաքական կարիերայում։ 1938 թվականին բացեց Ուինգերտի և Բելի մասնաճյուղը Լա Հաբրայում և հաջորդ տարի դարձավ ընկերության լիիրավ գործընկեր։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի հունվարին Նիքսոնը մասնակցել է Whittier Community Players սիրողական թատերական ընկերության ներկայացմանը։ Այնտեղ նա ծանոթացել է ավագ դպրոցի ուսուցչուհի Թելմա Փեթ Ռայանի հետ։ Նիքսոնը հետապնդել է նրան, բայց ի սկզբանե Ռայանը հետաքրքրված չէր հարաբերություններով։ Ռիչարդը սկսեց չնախատեսված այցելություններ կատարել իր տուն և նրան տանում էր քվակերների դպրոց, որտեղ նա ուսուցիչ էր։ Մի քանի առաջարկներից հետո Ռայանը, ի վերջո, համաձայնել է ամուսնանալ Նիքսոնի հետ, և նրանք ամրացրել են իրենց հարաբերությունները 1940 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցած փոքր արարողության ժամանակ։ Մեքսիակայում մեղրամիսից հետո Նիքսոնները տեղափոխվեցին Լոնգ Բիչ, իսկ հետո բնակություն հաստատեցին Արևելյան Ուիթիեր քաղաքում գտնվող բնակարանում։ 1942 թվականի հունվարին նրանք տեղափոխվեցին Վաշինգտոն։
Պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական գրոհից հետո Պյոռլ Հարբորը մտել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շարքերը։ 1942 թվականի օգոստոսին դարձել է ռազմածովային ուժերի լեյտենանտ։ Ծառայել է, որպես ավիացիոն ցամաքային ծառայության սպա Խաղաղ օվկիանոսում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հասել է լեյտենանտ-կոմանդերի կոչմանը։ 1946 թվականին ազատվել է բանակից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hoff J. Nixon, Richard Milhous (09 January 1913–22 April 1994), thirty-seventh president of the United States // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700684
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #11858832X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://media.digitalarkivet.no/view/113796/11422
- ↑ 7,0 7,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Նիքսոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 308)։ |
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հունվարի 9 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Ապրիլի 22 մահեր
- 1994 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Անձինք նամականիշերի վրա