Ռամի Մալեք
Ռամի Մալեք անգլ.՝ Rami Malek | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Էվանսվիլի համալսարան և Notre Dame High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Եգիպտոս |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դերասան և կինոպրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Լյուսի Բոյնտոն[3] և Emma Corrin?[3] |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ գլխավոր դերում տղամարդու լավագույն դերակատարման համար Critics' Choice Television Award for Best Actor in a Drama Series? և |
Ռամի Մալեք (անգլ.՝ Rami Said Malek, մայիսի 12, 1981[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), եգիպտա-ամերիկացի դերասան։ Նրան մեծ ճանաչում բերեց Էլիոթ Անդերսենի դերը «Պարոն Ռոբոտ» հեռուստասերիալում, որի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։ Մալեքը նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, «Կինոդերասանների Գիլդիա մրցանակ»-ի (2019), BAFTA մրցանակի (2019) և «Օսկար» (2019) մրցանակի՝ «Բոհեմական ռապսոդիա»[4] ֆիլմում՝ տղամարդկային լավագույն դերի համար։
Մալեքը, որպես երկրորդ պլանի դերասան, նաև հայտնի է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Գիշերը թանգարանում» եռերգությունը (2006-2014), «Խաղաղ օվկիանոս» (2010), «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» (2012) և «Կարճ ժամանակահատված 12» (2013)։ 2018 թվականին Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական դրամայում հանդես է եկել երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի դերում, որը քննադատների կողմից գովասանքի է արժանացել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամին Մալեքը ծնվել է Լոս Անջելեսում, ԱՄՆ։ Ծնողները ղպտիներ են՝ ծնունդով Եգիպտոսից։ Դերասանը կիսով չափ հույն է[5]։ Հայրը աշխատել է Կահիրեում՝ որպես էքսկուրսավար[6]։ Ռամին ունի երկվորյակ եղբայր՝ Սամի անունով։ Ռամին նրանից մեծ է 4 րոպեով։ Դերասանը նաև ունի ավագ քույր։ Սովորել է Կալիֆորնիայի Notre Dame High School-ում։ 2003 թվականին ավարտել է Էվանսվիլի համալսարանը (Ինդիանա նահանգ) և ստացել է բակալավրի աստիճան՝ կերպարվեստի բնագավառում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան Մալեքը սկսել է 2004 թվականին, երբ խաղում էր մի քանի հեռուստասերիալներում, որոնց թվում են՝ «Գիլմորի աղջիկները», «Այնտեղ և Մեդիում»[7]։ 2005 թվականին նա մեծ համբավ ձեռք բերեց՝ Fox հեռուստաընկերության «Պատերազմ տանը» կատակերգական սերիալում խաղալով դեռահաս համասեռամոլ Քենիի դերում[8][9]։
2006 թվականին Ռամին նկարահանվել է «Գիշերը թանգարանում» ֆիլմում՝ խաղալով փարավոն Ակմենրայի դերում, այնուհետև կրկնել է իր դերը «Գիշերը թանգարանում 2» կատակերգությունում[7]։ 2007 թվականի գարնանը նա հայտնվել է Elephant Theatre բեմի վրա՝ Vitality Productions թատերական ներկայացման մեջ մարմնավորելով Ջեյմի[10] կերպարը։ 2010 թվականին դերասանը կրկին հայտնվել է հեռուստատեսությունում՝ Մարկոս Ալ-Զաքար մահապարտ-ահաբեկչի դերում (անգլ.՝ Marcos Al-Zacar) «24» հեռուստասերիալի ութերորդ սեզոնում[7]։ Ավելի ուշ նա քննադատների կողմից ստացել է լավ արձագանքներ՝ «Խաղաղ օվկիանոս» սերիալում կապրալ Մերիալ Շելտոնի դերի համար[11][12][13][14][15]։
2010 թվականին՝ «Խաղաղ օվկիանոս» սերիալի նկարահանման ժամանակ, Մալեքը հանդիպում է պրոդյուսեր Թոմ Հենքսին, ում դուր է գալիս Մալեքի խաղը։ Վերջինս հրավիրում է նրան խաղալ «Լարրի Քրաուն» գեղարվեստական ֆիլմում՝ Սթիվ Դիբիասի քոլեջի ուսանողի դերում։
2010 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Մալեքը հաստատվել է եգիպտացի վամպիր Բենջամինի դերում «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» հանրաճանաչ ֆիլմում[16][17][18]։
2014 թվականին նրա մասնակցությամբ էկրան է բարձրանում «Արագության ծարավ» ֆիլմը։
2015 թվականին կինոթատրոններում ցուցադրվում է նրա մասնակցությամբ երրորդ ֆիլմը՝ «Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը», որտեղ Ռամին խաղում էր փարավոնի դեր։
2015 թվականին հունիսին հեռարձակվում է «Պարոն Ռոբոտ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն էր Մալեքը։
2016 թվականին այս դերի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։
2015 թվականին նաև թողարկվել է «Until Dawn» խաղը, որում նա ևս մասնակցություն է ունեցել, հնչունավորել է և իր դեմքը «տվել» Ջոշ Վաշինգտոնին։
2017 թվականին Մալեքը հաստատվել է Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի գլխավոր հերոսի դերում։ Մարմնավորել է «Քուին» բրիտանական ռոք խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիին[19][20][21]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Գիշերը թանգարանում | Night at the Museum | Ակմենրա |
2009 | ֆ | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | Ակմենրա |
2011 | ֆ | Լարի Քրաուն | Larry Crowne | Սթիվ Դիբիասի |
2012 | ֆ | Ծովային ճակատամարտ | Battleship | լեյտենանտ Հիլ |
2012 | ֆ | Վարպետը | The Master | Կլարկ |
2012 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 | Բենջամին |
2013 | ֆ | В бегах | Ain't Them Bodies Saints | Ուիլ |
2013 | կֆ | Ընթացքում վերադառնալ | Back Beyond | Կլարկ |
2013 | ֆ | Կարճ ժամանակահատված 12 | Short Term 12 | Նեյթ |
2013 | ֆ | Օլդբոյ | Oldboy | Բրաունինգ |
2014 | ֆ | Need for Speed՝ արագության ծարավ | Need for Speed | Ֆին |
2014 | ֆ | Գիշերը թանգարանում։ Դամբարանի գաղտնիքը | Night at the Museum: Secret of the Tomb | Ակմենրա |
2014 | ֆ | Հիսուսի քաղցր արյունը | Da Sweet Blood of Jesus | Սենեշալ Հիգիհգբոթոմ |
2016 | ֆ | Բաստերի վատ սիրտը | Buster's Mal Heart | Ջոն Բաստեր |
2017 | ֆ | Թիթեռնիկը | Papillon | Լուիս Դեգա |
2018 | ֆ | Բոհեմական ռապսոդիա | Bohemian Rhapsody | Ֆրեդի Մերկուրի |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Գիլմորի աղջիկները | Gilmore Girls | Էնդի |
2005 | ս | Այնտեղ | Over There | Հասան |
2005 | ս | Մեդիում | Medium | Տիմոտի Քյորչեր |
2005 | ս | Պատերազմ տանը | The War at Home | Քենի |
2010 | ս | 24 ժամ | 24 | Մարկուս Ալ Զաքար |
2010 | ս | Խաղաղ օվկիանոս | The Pacific | կապրալ Մերիել Շելթոն |
2012 | ս | Ալկատրաս | Alcatraz | Ուեբ Պորտեր |
2012 | մս | Լեգենդ Քորայի մասին | The Legend of Korra | Տանո (հնչյունավորում) |
2014 | ս | Հավատա | Believe | բժիշկ Ադամ Թերի |
2015 | ս | Պարոն Ռոբոտ | Mr. Robot | Էլիոթ Անդերսոն |
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Halo 2 | տարբեր ձայներ | Տիտրերում նշված չէ |
2014 | The Legend of Korra | Tahno | |
2015 | Until Dawn | Ջոշ Վաշինգտոն | Հնչյունավորում՝ նախատիպ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.cineplex.com/People/rami-malek
- ↑ 3,0 3,1 Rami Malek and Emma Corrin Go On PDA-Filled Beach Stroll With Dog — 2023.
- ↑ «Winners & Nominees 2019» (անգլերեն). www.goldenglobes.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «The Summer TV Heartthrob No One Saw Coming». BuzzFeed. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Drumming, Neil (2015 թ․ օգոստոսի 25). «Looking Back on 'Mr. Robot' and a Season of Hacker Drama». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «IMDb – Rami Malek». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Interview with Rami Malek of "The War At Home"». AfterElton.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Interview with Rami Malek of "The War At Home"». Starry Constellation Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «The Credeaux Canvas». Backstage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Rami Malek Matures With War Role». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «The Verge: Rami Malek». Movie Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Interview: Rami Malek – The Pacific». Entertainment Focus. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «'The Pacific' star Rami Malek has friends in high places». Cineplex.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Q&A With Actor Rami Malek – 'The Pacific'». Criticize This!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «'Breaking Dawn' Casting News: Rami Malek To Play Benjamin». MTV.com: Hollywood Crush. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Rami Malek Joins Summit's 'Twilight' Sequel 'Breaking Dawn'». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Rami Malek joins 'Breaking Dawn'». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «GAY.RU - Начались съемки фильма о Фредди Меркьюри - в роли рок-легенды Рами Малек». www.gay.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «GAY.RU - "Мистер Робот" Рами Малек стал новым претендентом на роль Фредди Меркьюри». www.gay.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Mr. Robot star Rami Malek to portray rocker Freddie Mercury». Gay Star News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամի Մալեք» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ղպտիներ