Նայջել Շորթ
Նայջել Շորթ | |
---|---|
անգլ.՝ Nigel David Short | |
Պետություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 1, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Leigh, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Կոչում | գրոսմայստեր[2] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2595 |
ՖԻԴԵ համար | 400025 |
365chess | Nigel_D_Short |
Chesstempo համար | 195402 |
ICCF համար | 195402 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1984[3], Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3] և Շախմատային օլիմպիադա 2016 |
Պարգևներ և մրցանակներ | |
Nigel Short Վիքիպահեստում |
Նայջել Դեյվիդ Շորթ (անգլ.՝ Nigel Short, հունիսի 1, 1965[1], Leigh, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի շախմատի գրոսմայստեր, սյունակագիր, մարզիչ, մեկնաբան։ 19 տարեկանում նա ստացել է գրոսմայստերի կոչում և զբաղեցրել երրորդ հորիզոնականը աշխարհում։ 1993 թվականին նա դարձել է առաջին անգլիացի խաղացողը, որը իրավունք ստացել խաղալ Գարրի Կասպարովի հետ Լոնդոնում կայացած Պրոֆեսիոնալ շախմատային ասոցիացիայի վարկածով աշխարհի առաջնությունում, որտեղ Կասպարովը հաղթել է 12½-ից 7½ հաշվով։
2022 թվականի սեպտեմբերից Նայջել Շորթը զբաղեցնում է ՖԻԴԵ-ի Շախմատի զարգացման տնօրենի պաշտոնը։
Շախմատի բնագավառում ունեցած վաստակի համար 1999 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շորթը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին, Լանկաշիր նահանգի Լեյ քաղաքում։ Հայրը եղել է լրագրող, իսկ մայրը՝ դպրոցի քարտուղար[5]։ Նայջել Շորթը մեծացել է Աթերտոնում, հաճախել է Բոլթոն Սուրբ Ֆիլիպի տարրական դպրոց։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա եղել է 13 տարեկան[6][7]։
Շորթը սկսել է շախմատ խաղալ հինգ տարեկանից՝ այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է հայրը սովորեցնում իր ավագ եղբորը՝ Մարտինին[8]։ Եղել է հոր կողմից հիմնադրած Աթերթոնի շախմատի ակումբի անդամ, իսկ ավելի ուշ՝ Բոլթոնի շախմատի ակումբի անդամ[9]։ Շախմատային հրաշամանուկը առաջին անգամ զգալի լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է 10 տարեկանում՝ հաղթելով Վիկտոր Կորչնոյին, որն այն ժամանակ զբաղեցնում էր 2-րդ տեղը աշխարհում․ Վիկտոր Կորչնոյը Լոնդոնում 31 խաղատախտակի վրա միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել, որտեղ Շորթը միակ հաղթողն է եղել։ 1977 թվականին նա դարձել է Մեծ Բրիտանիայի շախմատի առաջնության ամենաերիտասարդ մասնակիցը՝ իր 12-ամյակից երեք օր առաջ։ Մրցաշարում նա հաղթել է Մեծ Բրիտանիայի տասնակի չեմպիոն Ջոնաթան Փենրոուզին։ Շորթը 11 հնարավորից վաստակել 5 միավոր։ Նա այդ ժամանակահատվածում հաճախ է հանդես եկել բրիտանական պատանեկան մրցաշարերում և 1977 թվականի բրիտանական եզրափակչում իր ելույթի շնորհիվ վաստակել է վարպետի կոչում։
1979 թվականին Չեստերում կայացած Մեծ Բրիտանիայի առաջնությունում Շորթը առաջին տեղի համար ոչ-ոքի է խաղացել Ջոն Նանի և Ռոբերտ Բելինի հետ և լրացրել իր միջազգային վարպետի առաջին նորմը։
1979/80 «Hastings Premier» մրցաշրջանում Շորթը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել այդ ժամանակ շախմատի պատմության ամենաերիտասարդ միջազգային վարպետը՝ գերազանցելով Ռոբերտ Ֆիշերի 1958 թվականի ռեկորդը[10]։ 1978 թվականին՝ 13 տարեկան 5 ամսական 11 օրական հասակում, նա նվաճել է մեծահասակների ազգային տիտղոսը՝ Մեծ Բրիտանիայի կայծակնային առաջնությունում։ Նույն տիտղոսը նա նվաճել է 1980 թվականին[11]։
Որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա շախմատի վրա, նա 17 տարեկանում որոշ ժամանակով թողել է դպրոցը։ 1983 թվականին Պլովդիվում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում նա ներկայացրել է Անգլիան։ 1984 թվականին 19 տարեկան հասակում արժանացել է գրոսմայստերի կոչման՝ դառնալով այդ պահին աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը[12]։ Հետագայում այդ տիտղոսը նվաճել է Սիմեն Ագդեստեյնը[13]։
1985 թվականից Շորթը սկսել պայքարել Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Նույն թվականին Բիլում տեղի ունեցած Միջզոնալ մրցաշարում նա զբաղեցրել է 4-րդ տեղը և ձեռք բերել Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Նա եղել է բրիտանացի առաջին շախմատիստը, որը նվաճել է այդ ուղեգիրը։ Անգլիացի շախմատիստը մրցաշարում տանուլ է տվել 2 պարտիա՝ Ռաֆայել Վահանյանին և Լև Պոլուգաևսկիին։
1985 թվականին Մոնպելիեի Հավակնորդների մրցաշարում Շորթը 15 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 10-12-րդ տեղերը։ 1987 թվականին Սերբիայի Սուբոտիցա քաղաքում տեղի ունեցած Միջզոնալ մրցաշարում Շորթը Դյուլա Սաքսին և Ջոնաթան Սփիլմանիի հետ 10½ միավորով կիսել է 1-3 տեղերը և ձեռք բերել Հավակնորդների մրցախաղի ուղեգիր։ Սեյնթ Ջոնում Շորթը հաղթել է Դյուլա Սաքսին, իսկ Լոնդոնում պարտվել իր հայրենակից՝ Ջոնաթան Սփիլմանին։
Շորթի հաջորդ փորձն ամենահաջողվածն է եղել․ 1990 թվականի Մանիլայում տեղի ունեցած Շախմատի միջզոնալ մրցաշարում Շորթը Վիշվանաթան Անանդի հետ 8½ միավորով կիսել է 3-4-րդ տեղերը։ Հնդիկ և անգլիացի շախմատիստները զիջել են խորհրդային շախմատիստներ Բորիս Գելֆանդին և Վասիլի Իվանչուկին։ 1991-1993 թվականների հավակնորդների մրցաշարին մասնակցել են 15 շախմատիստ, որոնց հաղթողը պետք է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցեր աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի հետ։ Քառորդ եզրափակչում Շորթը մրցել է Բորիս Գելֆանդի դեմ և առավելության հասել 5-3 հաշվով։ Կիսաեզրափակչում Շորթի մրցակիցը եղել է Անատոլի Կարպովը, որին անգլիացի շախմատիստը հաղթել է 6-4 հաշվով և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակչում Շորթը հանդիպել է հոլանդացի Յան Թիմանին և հաղթել նրան 7½-5½ հաշվով[14]։
Աշխարհի չեմպիոնի կոչման խաղ, Լոնդոն 1993 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասպարովի և Շորթի միջև աշխարհի առաջնության խաղը նախատեսված է եղել 1993 թվականի երկրորդ կեսին։ 1993 թվականի փետրվարի 26-ին Լինարեսի մրցաշարի ժամանակ երկու շախմատիստները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ առանց ՖԻԴԵ-ի մասնակցության աշխարհի առաջնության խաղ անցկացնելու մասին։ Պատճառը հանդիսացել է այն, որ ՖԻԴԵ-ի նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսը որոշում է կայացրել հանդիպման անցկացման վայրի մասին՝ առանց հաշվի առնելու խաղացողների կարծիքը։
Մարտին ՖԻԴԵ-ն Կասպարովին զրկել չեմպիոնի տիտղոսից, իսկ Շորթին՝ հավակնորդի իրավունքից։ ՖԻԴԵ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնին պետք է որոշել հավակնորդների մրցամարտի եզրափակչի և աշխարհի նախկին չեմպիոն Կարպովի միջև։ 1993 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 1-ը նրանց միջև տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշաար, որտեղ հաղթող է դարձել Կարպովը[15]։ Նույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 21-ը Լոնդոնում Կասպարովի և Շորթի միջև Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիայ վարկածով տեղի է ունեցել աշխարհի առաջնություն, որի հաղթող է դարձել Կասպարովը[16]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերին Նայջել Շորթը նշանակվել է ՖԻԴԵ-ի փոխնախագահ։ Նա սյունակներ և գրախոսություններ է գրել բրիտանական «The Sunday Times», «The Daily Telegraph», «Daily Mail» թերթերի համար։ Մոտ տաս տարի գրել է «The Sunday Telegraph» թերթի համար, մոտ մեկ տարի՝ The Guardian օրաթերթի համար։ 2005 թվականին Արգենտինայի Սան Լուիս քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնության մասին նա ռեպորտաժ է պատրաստել «ChessBase» կայքի համար։
2011 թվականի հունվարից մինչև 2018 թվականի դեկտեմբերը եղել է «New in Chess» ամսագրի «Կարճ պատմություններ» բաժնի սյունակագիրը։ 2013 թվականի Շախմատի աշխարհի առաջնության ժամանակ նա մի շարք հոդվածներ է գրել անգլալեզու հնդկական «Indian Express» օրաթերթում։ 2014 թվականին նա հարցազրույց է վերցրել անգլիացի ֆուտբոլիստ Սոլ Քեմբելից, որը տպագրվել է «Financial Times» միջազգային գործարար թերթում[17]։
Նայջել Շորթը եղել է երիտասարդ հրաշամանուկներ Պենտալա Հարիկրիշնայի, Սերգեյ Կարյակինի, Դեյվիդ Հաուելի և Փարիմարյան Նեգիի մարզիչը։ 2006-2007 թվականներին եղել է Իրանի ազգային հավաքականի մարզիչը և նրա օրոք հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայում տեղի ունեցած «Ասիական սեղանի խաղեր մրցաշարում»։
1993 թվականին Շորթը դարձել է Բոլթոնի բարձրագույն կրթության ինստիտուտի պատվավոր անդամ, իսկ 2010 թվականին նույն ինստիտուտը շնորհել է նրան գիտությունների դոկտորի պատվավոր կոչում։
1999 թվականին դարձել է Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ՝ ի նշան նրա շախմատային նվաճումների։ 2005 թվականի օգոստոսին միաձայն ընտրվել է Համագործակցության շախմատի ասոցիացիայի գլխավոր քարտուղար, իսկ 2006 թվականի հունիսին՝ նախագահ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2008 թվականը։ 2009-2014 թվականներին ՖԻԴԵ-ի կողմից եղել է Անգլիայի շախմատի ֆեդերացիայի պատվիրակ։
Վերջին տարիների կարևոր շախմատային իրադարձությունների ժամանակ մեկնաբանություններ է արել ուղիղ եթերներով։ Շախմատի պատմաբան Էդվարդ Ուինթերը նրան դասել է հինգ լավագույն ինտերնետ հեռարձակողների շարքում[18]։
2021 թվականին լույս է տեսել նրա «Հաղթանակ» գիրքը[19]։
2001 թվականին Շորթը «The Sunday Telegraph» թերթի շախմատային սյունակում նշել է, որ ինքը 99 տոկոսով վստահ է, որ առցանց շախմատային հարթակում արագ շախմատի պարտիա է խաղացել Բոբի Ֆիշերի հետ, սակայն Ֆիշերը դա հերքել է։
2007 թվականի հունվարին Շորթը հարցազրույց է տվել հնդկական «DNA» թերթին, որտեղ նա կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ քննելու այն վարկածները, որ իբր Վեսելին Տոպալովը Սան Լուիս քաղաքում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ օգտվել է «Rybka» համակարգչային ծրագրի հուշումներից[20]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շորթը բնակվում է Հունաստանում[21]։ 1987 թվականին ամուսնացել է Կարագեորգիուի հետ, նրանք ունեբ երկու երեխա[22]։ Նա աթեիստ է[23]։
Սպորտային արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1983 | Բաքու | Միջազգային մրցաշար | 5 | 0 | 8 | 13-ից 9 | 1 |
1984 | Սալոնիկ | 26-րդ օլիմպիադա | 1 | 1 | 4 | 6-ից 3 | |
1985 | Բիլ | Միջզոնալ մրցաշար | 6 | 2 | 9 | 17-ից 10½ | 4-6 |
Մոնպելիե | Հավակնորդների մրցաշար | 2 | 3 | 10 | 15-ից 7 | 10-12 | |
1986 | Դուբայ | 27-րդ օլիմպիադա | 8 | 1 | 4 | 15-ից 10 | |
1987 | Սուբոտիցա | Միջզոնալ մրցաշար | 7 | 1 | 7 | 15-ից 10½ | 1-3 |
1988 | Սալոնիկ | 28-րդ օլիմպիադա | 3 | 1 | 8 | 12-ից 7 | |
1990 | Նովի Սադ | 29-րդ օլիմպիադա | 2 | 8 | 2 | 12-ից 3 | |
1992 | Մանիլա | 30-րդ օլիմպիադա | 3 | 6 | 2 | 11-ից 4 | |
1993 | Լոնդոն | Խաղ աշխարհի չեմպիոնի կոչման համար
Գարրի Կասպարովի դեմ |
1 | 6 | 13 | 20-ից 7½ | |
1994 | Մոսկվա | 31-րդ օլիմպիադա | 6 | 5 | 2 | 13-ից 7 | |
1996 | Երևան | 32-րդ օլիմպիադա | 3 | 8 | 1 | 12-ից 3½ | |
1998 | Էլիստա | 33-րդ օլիմպիադա | 2 | 9 | 0 | 11-ից 2 | |
2000 | Ստամբուլ | 34-րդ օլիմպիադա | 3 | 8 | 1 | 12-ից 3½ | |
2002 | Բլեդ | 35-րդ օլիմպիադա | 5 | 1 | 7 | 13-ից 8½ | |
2004 | Կալվիա | 36-րդ օլիմպիադա | 1 | 2 | 1 | 4-ից 1½ | |
2006 | Թուրին | 37-րդ օլիմպիադա | 5 | 0 | 6 | 11-ից 8 | |
2007 | Մոնրեալ | Միջազգային մրցաշար | 1 | 6 | 2 | 9-ից 2 | 10 |
2008 | Դրեզդեն | 38-րդ օլիմպիադա | 6 | 2 | 2 | 10-ից 7 | |
2009 | Լոնդոն | 1-ին միջազգային մրցաշար | 0 | 2 | 5 | 21-ից 5[24] | 8 |
2010 | Վեյկ-Ան-Զեե | 72-րդ միջազգային մրցաշար | 0 | 3 | 10 | 13-ից 5 | 11-12 |
Հավանա | Խոսե Ռաուլ Կապաբլանկայի 45-րդ հուշամրցաշար | 3 | 2 | 5 | 10-ից 5½ | 3-4 | |
Լոնդոն | 2-րդ միջազգային մրցաշար | 0 | 5 | 2 | 21-ից 2[24] | 8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119072505 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 OlimpBase
- ↑ The London Gazette The London Gazette
- ↑ Forbes, 1993, p. 3
- ↑ Forbes, 1993, pp.10-11
- ↑ Forbes, 1993, p.14
- ↑ Lidz, Franz (1988 թ․ հուլիսի 11). «SHORT ISN'T A LONG SHOT». Sports Illustrated Vault. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Bolton Chess Club». Bolton YMCA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Winter, Edward. «6429. International Master title». Chess Notes.
- ↑ Saunders, John. «Nigel Short's Collected Games». BritBase.info.
- ↑ Friedel, Frederic (2005 թ․ հունիսի 1). «Nigel Short turns forty». ChessBase. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Simen Agdestein
- ↑ Harston, W. (1993 թ․ հունվարի 31). «Now for Kasparov: The champion awaits as Britain's challenger Nigel Short clinches victory against Timman to win a place in the world chess final. William Hartston reports». The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ Darnton, J. (1993 թ․ սեպտեմբերի 6). «Chess Adopts Boxing's Anarchy and Attitude». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Партии матча в базе Chessgames
- ↑ Short, Nigel (2014 թ․ սեպտեմբերի 5). «Chess grandmaster class: Nigel Short v Sol Campbell». FT.com. The Financial Times LTD. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Winter, Edward. «Chess Broadcasts on the Internet». ChessHistory.com. Edward Winter. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Who is Honestgirl??». 2021 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ Tagore, Vijay (2007 թ․ հունվարի 30). «Short take: Veselin Topalov could have been cheating». DNA. Diligent Media Corporation Ltd. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Forbes, 1993, p.18
- ↑ «The chess games of Nigel Short». Chessgames.com. Chessgames Services LLC. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ ""I am still slightly baffled as to how I, an oenophile, atheist Englishman, became Iran's national chess coach", writes Nigel in this eminently readable Times article." Chess in Iran – Nigel Short's illuminating report, ChessBase.com, 9 December 2007.
- ↑ 24,0 24,1 За победу давали 3 очка и 1 за ничью.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը OlimpBase.org կայքում
- Հարցազրույց (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայջել Շորթ» հոդվածին։ |
|