Սիմեն Ագդեստեյն
Սիմեն Ագդեստեյն | |
---|---|
Simen Agdestein | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1967[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ասքեր, Ակերսհուս, Էստլանն, Նորվեգիա |
Կոչում | գրոսմայստեր և միջազգային վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2637 (հուլիս 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2604 (օգոստոս, 2017) |
ՖԻԴԵ համար | 1500015 |
365chess | Simen_Agdestein |
Chesstempo համար | 2529 |
ICCF համար | 2529 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1982[2], Շախմատային օլիմպիադա 1984[2], Շախմատային օլիմպիադա 1988[2], Շախմատային օլիմպիադա 1990[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2014[2] և Շախմատային օլիմպիադա 2002[2] |
Մարզական ակումբ | Լյուն ֆուտբոլային ակումբ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական, Norway national under-19 association football team? և Norway national under-21 association football team? |
Անդամակցություն | Lübecker Schachverein, Q11994247? և Q1184525? |
![]() |
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1967 (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Ասքեր, Նորվեգիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Դիրք | հարձակվող[3] | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
Լյուն 1984—1992 92 խաղ, 37 գոլ
| |||
Ազգային հավաքական | |||
1988—1989 8 խաղ, գոլ
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիմեն Ագդեստեյն (նորվ.՝ Simen Agdestein, մայիսի 15, 1967, Ասքեր, Նորվեգիա), նորվեգացի շախմատիստ, շախմատի տեսաբան, գրոսմայստեր և ֆուտբոլիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմենը մանկուց զբաղվել է շախմատով և 1982 թվականին դարձել է Նորվեգիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը (հետագայում նա ևս 6 անգամ նվաճել է այդ տիտղոսը)։ Նույն թվականին նա առաջին անգամ մասնակցել է շախմատի օլիմպիադային, որտեղ նա ցուցաբերել է լավագույն անհատական արդյունք 4-րդ խաղատախտակի վրա[4]։ 1983 թվականին Յովիկի մրցաշարում հաղթել է շախմատի աշխարհի փոխչեմպիոն Բորիս Սպասկուն[5]։ 1985 թվականին մասնակցել է Մեքսիկայում տեղի ունեցած շախմատի միջազգային մրցաշարին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը և դարձել Նորվեգիայի առաջին գրոսմայստերը[6]։
1980-ականների կեսերին Սիմեն Ագդեստեյնը ֆուտբոլ է խաղացել առաջին դիվիզիոնում հանդես եկող «Լյուն» ակումբում՝ համատեղելով շախմատը ֆուտբոլի հետ, միաժամանակ ուսանելով Օսլոյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 1988-1989 թվականներին նա 8 խաղ է անցկացրել Նորվեգիայի հավաքականում և խփել մեկ գնդակ։ Նույն ժամանակաընթացքում նա եղել է աշխարհի թիվ 16-րդ վարկանշային շախմատիստը[5][6]։ Ծնկի վնասվածքի պատճառով նա 1992 թվականին թողնում է իր ֆուտբոլիստի կարիերան[7]։ 1990- ականներին Սիմենի շախմատի արդյունքները նվազեցին և սկսեց զբաղվել շախմատային տեսությունով։ 1995 թվականին նա ստանում է շախմատային տեսաբանի կոչում։
1997 թվականին նրա հեղինակությամբ հրատարակվում է շախմատային դասագիրք։ Մեկ տարի անց նա Բերում քաղաքում հիմնում է շախմատի դպրոց։ Բերումում նրա աշակերտներց է եղել ապագա աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Հետագայում Սիմենի եղբայրը դառնում է Կառլսենի մենեջերը, իսկ Սիմենը գրի է առնում Կառլսենի կենսագրությունը։
1999 թվականին Սիմեն Ագդեստեյնը ճանաչվում է Կապել լա Գրանդ մրցաշարի հաղթող, իսկ 2003 թվականին՝ Մեն կղզում տեղի ունեցած մրցաշարի հաղթող[8]։ 2014 թվականին մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած գրոսմայստերական գերմրցաշարին, որին մասնակցել են նաև Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը և Սերգեյ Կարյակինը[9], Սիմեն Ագդեստեյնը զբաղեցրել է վերջին 10-րդ տեղը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 OlimpBase
- ↑ «СИМЕН АГДЕСТЕЙН нападающий»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2017-08-19
- ↑ Выступления Симена Агдестейна на шахматных олимпиадах
- ↑ 5,0 5,1 Калашников М. (16 ноября 2014)։ «Как шахматист и футболист Симен Агдестейн из двух дорог выбрал третью»։ PROСПОРТ онлайн։ Վերցված է 2014-12-14
- ↑ 6,0 6,1 Brekke Ø.։ «Simen Agdestein»։ Norsk biografisk leksikon (նորվեգերեն)։ Վերցված է 2014-12-14
- ↑ Магнус Карлсен- «Мой учитель Симен Агдестейн, который одновременно был не только сильным шахматистом, но и игроком национальной сборной Норвегии»
- ↑ Pein M. (8 октября 2003)։ «Agdestein nets a winner»։ The Telegraph։ Վերցված է 2014-12-14
- ↑ Ստավանգեր. Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեստեյնի հետ
- ↑ «Территория Карлсена становится домашней для Карякина»։ chess-news.ru։ 14 июня 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2014-12-14
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմեն Ագդեստեյնի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Սիմեն Ագդեստեյնի պարտիաները Chessgames.com կայքում (անգլ.)
- Սիմեն Ագդեստեյնի անձնական քարտը 365chess.com կայքում (անգլ.)
|