Ճշմարտության բերան
Ճշմարտության բերան Bocca della Verità | |
---|---|
Երկիր | Իտալիա |
🌐 | dpsusa.com/bocca_verita_history.shtml |
«Ճշմարտության բերան» (իտալ.՝ Bocca della Verità), մարմարյա շրջանաձև անտիկ սալաքար Տրիտոնի (կամ ջրերի աստված Օվկիանոսի) պատկերով։ Թվագրվում է մեր թվարկության 1-ին դարին։ 17-րդ դարից ի վեր գտնվում է Հռոմի Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմակը կշռում է շուրջ 1300 կգ և ունի 1,75 մետր տրամագիծ։ Աչքերը, քթանցքները և բերանը բաց են։
Սալաքարի կիրառության նպատակի վերաբերյալ պատմաբանների կարծիքները հստակ չեն։ Հնարավոր է, որ այն ծառայել է որպես ծածկ մոտակայքում գտնվող Հերկուլես Վիկտորի տաճարի կոյուղու համար։ Վարկած կա, որ խոշոր եղջերավոր անասունների վաճառականներն այն օգտագործել են անասունների արյունը Հերկուլես աստծուն զոհաբերելու համար։ Հնարավոր է նաև, որ այն եղել է շատրվանի մաս։
13-րդ դարում հավանաբար սկավառակը հանվել է տաճարից և տեղափոխվել Սանտա Մարիա ին Կոսմեդին եկեղեցու պատի դիմաց։ 17-րդ դարում այն վերջնականապես տեղափոխվել է իր ներկայիս վայրը[1]։
Միջնադարում բերանը ծառայել է որպես յուրահատուկ ստի դետեկտոր․ եթե ստախոսը ձեռքը մտցներ այդ բերանի մեջ, ապա այն կկծեր։
Արվեստի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ճշմարտության բերան»-ը մեծ ճանաչում ձեռք բերեց 1953 թվականին՝ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո։ Ֆիլմում սալաքարն օգտագործվում է նաև իբրև պատմության բաղկացուցիչ, քանի որ հերոսները լիովին անկեղծ չեն միմյանց նկատմամբ։
Հոլանդացի գրող Ռինդեր Կրոմհաութի «Het geheim van de afgebeten vingers» ստեղծագործության մեջ Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնեում ապրող կմախքը կտրում է ստախոս երեխաների մատները[2]։
Արվեստի մեջ կան «Ճշմարտության բերան»-ին նվիրված բազմաթիվ աշխատանքներ։ Ամբողջական չափի մի նմուշ գտնվում է Կալիֆոռնիայի Ալտա Վիստա այգում։ Քանդակագործ Ժյուլ Բլանչարդի՝ Լյուքսեմբուրգյան այգում տեղակայված քանդակը պատկերում է կնոջ, ով ձեռքը մտցրել է քանդակի բերանը։
Աշխարհի տարբեր երկրներում տեղադրվել են մետաղադրամով աշխատող սարքավորումներ, որոնք գուշակում են ապագան։ Դրանցից մեկը ցուցադրված է Կալիֆոռնիայի Մեխանիկական թանգարանում[3][4]։
«Ճշմարտության բերան»-ը ներառվել է նաև եվրոպական արվեստի թեմատիկայում։ Գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը Վերածննդի դարաշրջանում ստեղծել է երկու նկար, որտեղ կինը շրջապատողների հայացքների ներքո ձեռքը մտցրել է առյուծի արձանի բերանը։ Սուբյեկտը նկարել է Ալբրեխտ Ալթդորֆերը, իսկ փայտյա փորագրությունը պատրաստել է Լուկաս Լեյդենցին[5]։
1900 թվականին կոմպոզիտոր Հենրիխ Պլացբեկկերը և գրող Ադել Օստերլոն ստեղծել են համանուն օպերետ։
«Ճշմարտության բերան»-ը երևում է նաև Տոկիո Հուլի անիմեի չորրորդ տեսարանում, որտեղ գլխավոր հերոսը փորձում է պաշտպանվել մարդակերներից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
La Bocca della Verità, Ժյուլ Բլանչարդի քանդակը Լյուքսեմբուրգյան այգում, Փարիզ
-
Կայսրուհին և Բերանը, ներկայացված է առյուծի քանդակի տեսքով
-
Ճակատագիրը գուշակողBocca Della Verita սարքավորումը Մեխանիկական թանգարանում
-
The Mouth of Truth, Լուկաս Կրանախ Ավագ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alberto Angela, Una giornata nell'antica Roma, Pag.208.
- ↑ Telkers, Anne (2001 թ․ մայիսի 18). «De eerste beursdag in Turijn». Boekblad. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ «BOCCA DELLA VERITA' facts and history». Dpsusa.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Nolte, Carl (2002 թ․ փետրվարի 27). «Old and in the way / The Musee Mecanique will soon be history». San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Property From An Important European Private Collection - Lucas Cranach the Elder». sothebys.com.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henze, Anton. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5.
- Snyder, James. Northern Renaissance Art, 1985, Harry N. Abrams, ISBN 0136235964․
- AA. VV., Guida ai Misteri e Segreti di Roma, Sugar Editore, Milano 1968
- Cesare D'Onofrio, Un popolo di statue racconta, Roma 1990
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտության բերան» հոդվածին։ |
|
|