Հե՛յ, ափսոս էջեր…
Հե՛յ, ափսոս էջեր... | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1896 թվական |
Վիքիդարան | Հե՛յ, ափսոս էջեր… |
«Հե՛յ. Ափսոս էջեր…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1], որը գրվել է 1896 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերաբերում է այն «վեճին», երբ Մ. Վարդազարյանի ալբոմում սկսում է Թումանյանը՝ ալբոմային նյութերը արձակ և չափածո գրելու մասին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդ № 413-ում պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին՝ Լրաբեր ամսագրի առաջին համարի 28-րդ էջում։
6-8-րդ տողերում ակնարկում է «Հորիզոն» գրական հանդեսի հրատարակությունը։ Հովհաննես Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Ա. Բարխուդարյանը 1893 թվականի հոկտեմբերին հիմնադրել են մի հրատարակչական ընկերություն, որը պետք է կոչվեր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ»։ Փիլիպոս Վարդազարյանի տանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ընկերության անդրանիկ խմբագրման ժողովը, որը 1894 թվականին լույս ընծայեց հանդեսի առաջին և միակ համարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 653.