Jump to content

Հե՛յ, ափսոս էջեր…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հե՛յ, ափսոս էջեր...
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1896 թվական
ՎիքիդարանՀե՛յ, ափսոս էջեր…

«Հե՛յ. Ափսոս էջեր…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1], որը գրվել է 1896 թվականին։

Վերաբերում է այն «վեճին», երբ Մ. Վարդազարյանի ալբոմում սկսում է Թումանյանը՝ ալբոմային նյութերը արձակ և չափածո գրելու մասին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդ № 413-ում պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին՝ Լրաբեր ամսագրի առաջին համարի 28-րդ էջում։

6-8-րդ տողերում ակնարկում է «Հորիզոն» գրական հանդեսի հրատարակությունը։ Հովհաննես Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Ա. Բարխուդարյանը 1893 թվականի հոկտեմբերին հիմնադրել են մի հրատարակչական ընկերություն, որը պետք է կոչվեր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ»։ Փիլիպոս Վարդազարյանի տանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ընկերության անդրանիկ խմբագրման ժողովը, որը 1894 թվականին լույս ընծայեց հանդեսի առաջին և միակ համարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 653.