Jump to content

Հաֆեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆեզ
պարս.՝ خواجه شمس‌الدین محمد حافظ شیرازی
Ծնվել էմոտ 1325[1][2][3]
ԾննդավայրՇիրազ, Muzaffarids of Iran
Վախճանվել էոչ վաղ քան 1389 և ոչ ուշ քան 1390
Վախճանի վայրՇիրազ, Թեմուրյանների պետություն
ԳերեզմանTomb of Hafez
Գրական անունحافظ
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ և գրող
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունMuzaffarids of Iran և  Թեմուրյանների պետություն
Ժանրերլիրիկա
Գրական ուղղություններլիրիկա
Ուշագրավ աշխատանքներThe Divān of Hafez?
 Hafez Վիքիպահեստում

Խոջա Շամս ադ-Դին Մուհամմադ Հաֆեզ Շիրազի (պարս.՝ خواجه شمس‌‌الدین محمد حافظ شیرازی, մոտ 1325[1][2][3], Շիրազ, Muzaffarids of Iran - ոչ վաղ քան 1389 և ոչ ուշ քան 1390, Շիրազ, Թեմուրյանների պետություն‎), հայտնի է նաև որպես Հաֆեզ (Հաֆեզ՝ հիշող, (հուսալի) պահապան, 1315-1390 թվականներ)[4], պարսիկ բանաստեղծ[5][6], ով «գովաբանել է սիրո զվարճանքները և գինին, բայց նաև առանձնացրել է կրոնական կեղծ բարեպաշտությունը»[7]։ Նրա հավաքածուները համարվում են պարսկական գրականության գագաթնակետը, և շատ հաճախ կարելի է հանդիպել դրանց պարսկախոս մարդկանց տանը, ովքեր նրա բանաստեղծությունները անգիր են սովորում և շարունակում են օգտագործել որպես առածներ և ասացվածքներ։ Նրա կյանքը և բանաստեղծությունները եղել են քննարկման, մեկնաբանությունների և հետազոտությունների առարկա՝ ազդելով 14-րդ դարից հետո պարսկական գրական երկերի վրա[8][9]։

Հաֆեզը հայտնի է իր բանաստեղծություններով, որոնք կարող են ներկայացվել՝ իբրև «անտինոմիանիզմի» օրինակներ[10], որի համար օգտագործվում է «թեոսֆիա» միջնադարյան տերմինը. այս տերմինը 13-14-րդ դարերում օգտագործվել է «միայն սուրբ գրքերից օգտվող հեղինակների» կողմից գրված առեղծվածային աշխատանքները մատնանշելու համար։ Հաֆեզը հիմնականում ստեղծագործել է լիրիկական պոեզիայի կամ գազելի գրական ժանրերում, որը սիրային բանաստեղծություններում աստվածային ոգեշնչման զմայլանքի արտահայտության համար լավագույն ժանրն է։

Նրա գազելների հիմնական թեմաները վերաբերում են սիրելիին, հավատին և կեղծավորության բացահայտմանը։ Իր գազելներում նա քննարկում է սերը, գինին և գինետունը՝ ամբողջությամբ ներկայացնելով կրոնական զմայլանքը և սահմանափակումներից ազատությունը կա՛մ իրական աշխարհիկ ազատության մեջ, կա՛մ սիրահարի խոսքում[11], ով խոսում է աստավածային սիրո մասին[12]։ Նրա ազդեցությունը պարսկական բանախոսների կյանքում կարելի է գտնել «Հաֆեզի մեկնաբանություններում» (պարս.՝ فال حافظ), իսկ նրա բանաստեղծությունների հաճախակի օգտագործումը՝ պարսկական ազգային երաժշտության, տեսողական արվեստի և պարսկական վայելչագրության մեջ։ Նրա գերեզմանին հաճախ են այցելում։ Նրա ստեղծագործությունների վերամշակումները, ընդօրինակումները և թարգմանությունները հանդիպում են բոլոր կարևոր լեզուներում։

19-րդ դարում դերասանները ընդօրինակել են Հաֆեզի Դիվանին: Առաջին դերասանը ներկայացնում է, թե ինչպես է Հաֆեզը իր աշխատանքը մի գնորդի ներկայացնում:

Հաֆեզը ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում։ Նրա ծնողները Ֆարես նահանգի Կազերուն քաղաքից էին։ Չնայած նրա խորը ազդեցությանը պարսկական կյանքի և մշակույթի վրա և շարունակական ժողովրդականությանն ու ազդեցությանը՝ շատ քիչ մանրամասներ են հայտնի նրա կայնքից։ Նրա վաղ կյանքի մասին տեղեկությունների համար հիմք են հանդիսանում ավանդական կարճ պատմությունները։ Վաղ թեզքերեները (կենսագրական էսքիզները), որտեղ հիշատակվում է Հաֆեզը, չեն կարող համարվել վստահելի աղբյուր[13]։ Վաղ հասակում նա անգիր է սովորել Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ անունը, որը հետագայում օգտագործել է որպես իր մականուն[14][15]։ Դիվանի նախաբանը, որում քննարկվել է նրա վաղ կյանքը գրվել է մի անհայտ ժամանակակցի կողմից, ում անունը կարող է լինել Մոհամեդ Գոլանդամ[16]։ Հաֆեզի Դիվանի երկու ամենամեծ արժեք ունեցող հրատարակությունները կազմել են Մոհամմադ Ջազվինին ու Քեսեմ Գանին (495 գազել) և Փարվիզ Նաթել-Խանլարին (486 գազել)[17][18]։

Ժամանակակից գիտնականները ընդհանուր առմամբ գտնում են, որ Հաֆեզը ծնվել է կամ 1315 կամ 1317 թվականին։ Ըստ Ջամիի տեղեկությունների Հաֆեզը մահացել է 1390 թվականին[16][19]։ Հաֆեզը խրախուսվել է մի քանի իրար հաջորդող տեղական վարչակարգերի կողմից՝ Շահ Աբու Իսահաքի, ով իշխանության էր եկել այն ժամանակ, երբ Հաֆեզը դեռահաս էր, Լենկթեմուրի՝ իր կյանքի վերջում, և նույնիսկ խիստ ղեկավար Շահ Մուբարիզ ադ-դին Մուհամեդիչի (Մուբարիզ Մուզաֆար)։ Չնայած նրա գործը ծաղկում է ապրել հիմնականում 27-ամյա ղեկավար Ջալալ ադ-դին Շահ Շուջայի իշխանության օրոք[20]՝ պնդում են, որ Շահ Շուջան ժամանակավորապես պատվի չի արժանացրել Հաֆեզը այն պատճառով, որ նա ծաղրել է ստորադաս բանաստեղծներին (Շահ Շուջան ինքն էլ բանաստեղծություններ էր գրում և հավանաբար դա ընդունել է որպես անձնական վիրավորանք), և նրան ստիպել են Շիրազից փախչել Սպահան և Յազդ, սակայն ոչ մի պատմական վկայություն չի պահպանվել[20]։ Ասում են, որ Հաֆեզը Լենկթեմուրի արքունիքում եղած ժամանակ գրել է մի գազել, որտեղ ասվում էր, որ եթե այդ թուրքն ընդունի իր մեծարանքը՝

Նրա այտի սև խալի համար ես կտամ Սամարղանդ և Բուխարա քաղաքները

Լենկթեմուրը կշտամբել է նրան այս բանաստեղծության համար և ասել, որ «իմ լավ կոփված թրի հարվածներով ես նվաճել եմ աշխարհի մեծ մասը` մեծացնելով Սամարղանդը և Բուխարան, իմ մայրաքաղաքներն ու բնակավայրերը, իսկ դու՝ խղճու՛կ արարած, կարող ես փոխել այս երկու քաղաքները մի խալի հետ»։ Հաֆեզը պատասխանել է. «Օ՜, աշխարհի միապետ, նման մեծահոգության պատճառով է, որ ես թուլացել եմ, ինչպես տեսնում ես իմ ներկայիս աղքատ վիճակը»։ Հաղորդում են, որ արքան զարմացել է սրամիտ պատասխանից, և բանաստեղծը հեռացել է շքեղ ընծաներով[21]։

Նրա գերեզմանը` Հաֆեզիեն, գտնվում է Շիրազի Մուսալլա այգում։

Հաֆեզի Դիվանը պարսկական մանրանկարչության հետ ձախ կողմում է, իսկ գազելները՝ աջում: Ստորագրված Շահ Քեսեմի կողմից 1617 թվականին, Թեհրանում Իրանի ազգային թանգարան, Իրան։

Հաֆեզի մահից հետո նրա շուրջ պտտվել են բազմաթիվ կիսագերբնական, առասպելական պատմություններ։ Ասում են, որ լսելով հոր մեջբերումները՝ Հաֆեզը վաղ տարիքում ավարտել է Ղուրանը անգիր սովորելու առաջադրանքը (այստեղից էլ Հաֆեզ բառի նշանակությունը)։ Միևնույն ժամանակ ասում են, որ նա անգիր գիտեր Ռումիի, Սաադիի, Ֆարիդ ադ-դինի և Նիզամիի ստեղծագործությունները։

Ըստ մի ավանդույթի նախքան իր նախընտրած սուֆի Հաջի Զայն ալ-Աթարին հանդիպելը, Հաֆեզը աշխատել է հացի խանութում՝ հաց հասցնելով քաղաքի հարուստների թաղամասին։ Այնտեղ նա առաջին անգամ տեսել է Շաքե Նաբաթին՝ մեծ գեղեցկության տեր մի կնոջ, որին հասցեագրված է իր բանաստեղծությունների մի մասը։ Հիացած նրա գեղեցկությամբ, բայց հասկանալով, որ իր սերը նրա հանդեպ չէր կարող փոխադարձ լինել, Հաֆեզը թաքցնում է իր զգացմունքները։ Այնուամենայնիվ նա հանդիպել է հիանալի գեղեցկության տեր էակի, ով ընդունել է իրեն որպես հրեշտակ և նրա հետագա փորձերը միության հետ կապված առեղծվածային դարձան՝ հոգևոր միություն աստվածայինի հետ։ Այդպիսի արևմտյան օրինակներ են Դանթեն և Բեատրիչեն։

Ասում են, որ նա 60 տարեկանում սկսել է Չիլա-նաշինին՝ 40 գիշեր-ցերեկ արթուն նստելով մի շրջանի մեջ, որը ինքն էր գծել։ 40-րդ օրը նա նորից հանդիպել է Զայն ալ-Աթարին և նրան մի բաժակ գինի առաջարկել։ Ասում են, թե հենց այս պահին էլ նա «տիեզերական գիտակցություն» է ձեռք բերել։ Նա ակնարկում է այս դրվագը իր բանաստեղծություններից մեկում, որտեղ խորհուրդ է տալիս ընթերցողին հասնել «գինու մաքրության»՝ թողնելով, որ այն «նստած ման 40 օր»։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաֆեզի կողմից նաստալիքով (վայելչագրության ձև) գրված երկտող ոտանավոր:

Մտավոր և գեղարվեստական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզին իր կյանքի ընթացքում ողջունել են ամբողջ իսլամական աշխարհում, այլ պարսիկ բանաստեղծներ ընդօրինակել են նրա աշխատանքները և Բաղդադից մինչև Հնդկաստան հովանավորչություն են առաջարկել նրան[20]։

Նրա աշխատանքը առաջին անգամ անգլերեն է թարգմանվել 1771 թվականին Վիլիամ Ջոնսի կողմից։ Այն հետք է թողել այնպիսի արևմտյան գրողների վրա, ինչպիսիք են Հենրի Դեյվիդ Թորոն, Գյոթեն և Ռալֆ Ուալդո Էմերսոնը (վերջինս դիմում էր նրան «բանաստեղծների բանաստեղծ» ձևով)։ Պարոն Արթուր Կոնան Դոյլը կերպար Շեռլոկ Հոլմսը ասում է. «Հաֆեզի գլխում այնքան շատ իմաստություն կա, որքան Հորասի գլխում և նույնքան էլ գիտելիք աշխարհի մասին»։ Ֆրիդրիխ Էնգելսը հիշատակել է նրան 1853 թվականին Կառլ Մարքսին ուղղված նամակում։

Իմիջիայլոց ավելի հաճելի է բնագրային լեզվով կարդալ կոպիտ, հին Հաֆեզին, որը միանգամայն տանելի է հնչում, իսկ իր քերականության մեջ, օրինակ Պարոն Վիլյամ Ջոնսը սիրում է որպես օրինակ մեջբերել անստույգ պարսկական կատակները, որոնք ավելի ուշ թարգմանել է հունական բանաստեղծությունների «Մեկնաբանություններ ասիական պոսեզիայի մասին» աշխատության մեջ, որովհետև նույնիսկ լատիներենով դրանք չափազանց անվայել էին թվում նրան։ Այս մեկնաբանությունները, Ջոնսի աշխատությունը, հատոր 2-րդ, Դե Պոեզի էրոտիկա, կզվարճացնի ձեզ։ Պարսկական արձակը, ընդհակառակը, չափազանց ձանձրալի է։ Օրինակ՝ ազնվական Միրքոնդը, ով գրել է Ռաուլեթ-աս-սաֆան, շարադրել է պարսկական էպիկական պոեմը շատ գունագեղ բայց անմիտ լեզվով։ Ալեքսանդր Մեծի վերաբերյալ ասում է, որ Իսկանդեր անունը հունական լեզվում Աքշիդ Ռուս է (ինչպես Իսկանդերը՝ Ալեքսանդրի աղճատված տարբերակը)։ Այն ունի գրեթե նույն նշանակությունը ինչ որ ֆիլուսուֆը, որը ծագել է «ֆիլա» բառից՝ սեր, և «սուֆա»՝ իմաստություն. այսպիսով Իսկանդերը հոմանիշ է «իմաստության բարեկամին»[22]։

Ժամանակակից իրանական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզը ամենահայտնի բանաստեղծն է Իրանում և նրա աշխատանքները կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր իրանական ընտանիքում[7]։ Հոկտեմբերի 12-ը Իրանում նշվում է որպես Հաֆեզի օր[23]։

Խաթամին Ֆաթեմե Մոթամեդ-Արիայի հետ Հաֆեզի Դիվանն գուշակության նպատակով օգտագործելիս, 2007 թվականի Յալդայի գիշերը։

Նրա մահվանից 20 տարի հետո նրան մեծարելու համար Մասսալա այգում կանգնեցվել է նրա շիրիմը։ Ներկայիս դամբարանը նախագծված է 1930-ականների վերջին Անդրե Գոդարի կողմից, ով ֆրանսիացի հնագետ և ճարտարապետ է։ Գերեզմանը կանգնեցված էր վարդերով, ջրանցքներով նարնջենիներիով այգում գտնվող ամբիոնում։ Հաֆեզի գիպսե սարկոֆագի ներսի մասում նրա բանաստեղծություններից երկուսի մակագրություններն են։ Նրա գերեզմանի շուրջ «խմբվում են նվիրյալներ», ովքեր այցելում են այդ վայրը։ Մթնոլորտը տոնական է, այցելուները երգում և արտասանում են իրենց սիրելի Հաֆեզի բանաստեղծությունները[7]։

Բազմաթիվ իրանցիներ Հաֆեզի Դիվանը օգտագործում են բախտ գուշակելու համար։ Իրանական ընտանիքները սովորաբար իրեց տանը ունեն Հաֆեզի Դիվանը և երբ նրանք Նովրուզի կամ Յալդայի տոների ընթացքում հավաքվում, բացում են Դիվանի մի պատահական էջ ու կարդում են գրված բանաստեղծությունը, որը նրանք կարծում են այն դեպքերի նշանն է, որոնք կպատահեն ապագայում[24]։

Նրա հավաքածուի հստակ սահմանված տարբերակը չկա. տարբեր հրատարակություններում բանաստեղծությունների թիվը տատանվում է 573-ից մինչև 994։ Իրանում և Աֆղանստանում նրա բանաստեղծությունների հավաքածուն օգտագործվում է որպես ժողովրդական գուշակության միջոց[25]։ Միայն 1940-ական թվականներից սկսած գիտական փորձ է կատարվել (Մասուդ Ֆարզադի, Քասիմ Խանիի և այլոց կողմից Իրանում) Հաֆեզի աշխատանքները հստակ տարորոշելու, և հետագայում գրիչների և գրաքննիչների կողմից ավելացված մասերը հեռացնելու ուղղությամբ։ Սակայն այսպիսի աշխատանքի ճշտությունը կասկածի տակ է առնվում[26], և Հաֆեզի բառերով գիտնական Իրաջ Բաշիրին ասում է՝ «Վավերական, ճշգրիտ դիվանի համար այնտեղից շատ քիչ հույսեր են մնում (օրինակ՝ Իրանից)».[27]։ Նույնիսկ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի գրադարաններն ունեն նրա Դիվանը[17]։

Իրանական երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաֆեզի գերեզմանը Շիրազում

Բազմաթիվ իրանական կոմպոզիտորներ հորինել են գործեր՝ ներշնչվելով կամ հիմնվելով Հաֆեզի բանաստեղծությունների վրա։ Իրանական երգիչներից Մոհսեն Նամջուն հորինել է երաժշտություն՝ հիմնվելով մի քանի բանաստեղծությունների վրա, այդպիսիք են՝ Զոլֆը, Դել Միրավարը, Նամեհը և մյուսները։ Հայեդենը կատարել է «Օրհնյալ փադիշահ» ստեղծագործությունը Ֆարիդ Զոլանդի երաժշտությամբ։ Մուհամեդ-Ռեզա Շաջարիանը կատարել է «Սիրտս փախչում է ձեռքիցս» ստեղծագործությունը Պարվիզ Մեշքաթիանի երաժշտությամբ։ Օսմանայն կոմպոզիտոր Բուհուրիզադե Մուսթաֆա Իթրին, հիմնվելով Հաֆեզի բանաստեղծություններից մեկի վրա, ստեղծել է իր մեծ աշխատանքը՝ «Նեվա Կար»-ը։ Լեհ կոմպոզիտոր Կարոլ Շիմանովսկին հորինել է Հաֆեզի սիրո երգերը՝ հիմնվելով Հաֆեզի բանաստեղծությունների գերմաներեն թարգմանության վրա։

Աֆղանական երաժշտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ աֆղան երգիչներ, ներառյալ Ահմադ Զահիրը և Սարբան հորինել են երգեր, ինչպես օրինակ «Օ, օրհնյալ փադիշահ»-ը, «Դու զայրացա՞ծ ես» երգերը։

Մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաֆեզի արձանը Թեհրանում՝ իր անունը կրող փողոցում է:

Հարցը, թե արդյոք նրա աշխատանքը պետք է մեկնաբանվի բառացիորեն, առեղծվածայնորեն, թե երկուսն էլ միասին, բանավեճի առարկա է եղել արևմտյան գիտնականների շրջանում[28]։ Մի կողմից նրա վաղ ընթերցողներից մի քանիսը, ինչպես օրինակ Վիլյամ Ջոնսը, նրա մեջ տեսնում էին երգչի և նմանեցնում նրան եվրոպական սիրո երգիչներին, ինչպիսին է Պետրարկան[29]։ Մյուս գիտնականները, ինչպես օրինակ Հենրի Վիլբերֆորս Քլարքը համարում են, որ նա դիդակտիկ, էքստատիկ միստիցիզմով պոտե էր, ով այս համատեքստում որոշակի նմանություններ ուներ Ռումիի հետ, սակայն սա մի տեսակետ էր, որը 20-րդ դարի քննադատների և գրական պատմագիրների շրջանում բանավեճի առարկա էր դարձել[30]։

Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ վաղ շրջանի պարսկական գրականության մեջ բանաստեղծական բառապաշարը գտնվել է միստիկների վերահսկողության տակ, ովքեր համարում էին, որ աննկարագրելին ավելի լավ կարող է բացատրվել բանաստեղծություններում, քան արձակում։ Հորինելով առեղծվածային բովանդակությամբ բանաստեղծություններ՝ նրանք յուրաքանչյուր բառ և պատկեր լցնում էին խորհրդավոր նրբերանգներով՝ քնարականությունն ու միստիցիզմը միավորելով մեկ ավանդույթի շրջանակներում։ Որպես արդյունք՝ ոչ մի 14-րդ դարի պարսիկ բանաստեղծ չէր կարող գրել քնարական բանաստեղծություն առանց միստիկ տարր կիրառելու, որն էլ ազդում էր բանաստեղծական բառապաշարի վրա[31][32]։ Մինչդեռ մի քանի բանաստեղծներ, ինչպես օրինակ Ուբայդ Զաքանին, փորձում էր իրեն հեռու պահել այս բռնկիչ առեղծվածային-քնարական ավանդույթից՝ գրելով սատիրաներ, Հաֆեզը ընտրեց այդ կոալիցիան և ծաղկեցրեց այն։ Ուիլեր Ֆեքսթոնը այս մասին ասել է, որ Հաֆեզը «բացառիկորեն կապակցված երգել է մարդկային և առեղծվածային սերը, այնքան հավասարակշռված, որ անհնար է առանձնացնել մեկը մյուսից»[33]։

Հաֆեզի Դիվանը,Պարսկական մանրանկարչություն 1585 թվական

Այս իսկ պատճառով Հաֆեզի թարգմանությունների պատմությունը լի է բարդություններով, սակայն նրա որոշ բանաստեղծություններ հաջողությամբ թարգմանվել են արևմտյան լեզուներով։

Այն պատկերավոր ժեստերից մեկը, որով նա ամենաշատն է հայտնի (և համարվում է դժվար թարգմանվող) պոեմն է կամ խորամանկ բառախաղը։ Այսպես, մի բառը ինչպես օրինակ «գոհար», որը կարող է նշանակել և՛ «էություն, ճշմարտություն», և՛ «մարգարիտ» կարող է միանգամից երկու իմաստներն էլ ունենալ մի բառակապակցության մեջ, ինչպես օրինակ «մի մարգարիտ/կարևոր ճշմարտություն արտաքին կյանքի պատյանից դուրս»։

Հաֆեզը հաճախ օգտվել է վերը նշված քնարերգական, միստիկական և պանեգիրիկ ոճերի միջև հստակ սահմանման բացակայությունից՝ ստեղծելով իմաստաբանական, բարդ փոխաբերություններ և պատկերներ՝ դրանց մեջ դնելով բազմաթիվ իմաստներ։ Օրինակ՝ Հաֆեզի բանաստեղծություններից մեկի երկտողում ասվում է՝

Անցած գիշեր, նոճու ճյուղի վրայից սոխակը երգում է

Հին պարսկական ոճով, հոգևոր կայանների դասը։

Նոճու ծառը սիրեցյալի և կայսերական արիության խորհրդանիշն է, սոխակը և թռչնի երգը մարդկային սիրո խորհրդանիշն են։ «Հոգևոր կայարնների դասը» ունի նաև առեղծվածային նրբերանգ։ Միստիկայի շնորհիվ այս բառերը կարող են այլ նշանակություն ունենալ՝ պատմելով արքայազնի և նրա հետևորդների մասին, իր սիրելիին հետևող սիրահարի մասին և հոգևոր իմաստության ձեռքբերման մասին[34]։

Երգիծանք, կրոն և քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաֆեզ-Գյոթե հուշարձանը Վայմարում, Գերմանիա:

Չնայած Հաֆեզը շատ հայտնի է իր բանաստեղծություններով, սակայն պակաս ճանաչված չէ իր մտավոր և քաղաքական ներդրումներով[35]։ Հաֆեզի բանաստեղծության բնորոշ գիծը հեգնական տոնն է և կեղծ բարեպաշտության թեման, որը ընդհանուր առմամբ համարվում էր ժամանակի կրոնական և իշխող շրջանների քննադատություն[36][37]։ Պարսկական երգիծանքը զարգացել է 14-րդ դարի ընթացքում մոնղոլական ժամանակաշրջանի պալատներում։ Այս ժամանակաշրջանում Հաֆեզը և այլ նշանավոր վաղ երգիծաբաններ, ինչպիսիք են՝ Ուբայդ Զաքանին, ներկայացրին մի կաղապար, որը այդ ժամանակից ի վեր դարձավ քաղաքական երգիծանքի հիմնական ձևաչափը։ Նրա քննադատություններից շատերը իրենց նպատակին են հասել Ամիր Մոբարզե ադ-Դին Մոհամմադի իշխանության օրոք՝ մասնավորապես ուղղվելով կարևոր հասարակական և մասնավոր հաստատությունների կազմալուծմանը։ Նա եղել է սուֆի մուսուլմանական[36][37][38]։

Նրա աշխատանքները, հատկապես պատկերավոր վկայակոչումները մենաստանների, կուսանոցների, շահնեհների և մուհթասիբի վերաբերյալ, անտեսում էին ժամանակի կրոնական արգելքները, ավելին՝ նա ծիծաղելի էր համարում իր հասարակության մեջ տարածաված որոշ կրոնական համոզմունքները[37][38]։ Հումոր գործածելը այդ ժամանակվանից սկսած դարձավ ընդհանուր սովորություն Իրանի հասարակական զրույցներում, իսկ երգիծանքը այժմ հավանաբար Իրանի հասարակական մեկնաբանություների դե ֆակտո լեզուն է[37]։

Ժամանակակից հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզի անգլերեն բանաստեղծությունները հրատարակվել են «Սիրո դեմքերը» (2012) վերնագրով, որը թարգմանվել է Դիք Դեյվիսի կողմից Penguin Classics-ի համար[39]։

Փիթր Ավերին անգլերեն է թարգմանել Հաֆեզի ամբողջական ստեղծագործությունները «Շիրազեցի Հաֆեզի ստեղծագործությունների հավաքածու» վերնագրով, որը հրատարակվել է 2007 թվականին[40]։ Այն արժանացել է Իրանի Ֆարաբի մրցանակին[41]։ Ավերիի թարգմանությունները հրատարակվել են մեկնաբանություններով, որոնք բացատրում են տեքստում եղած ակնարկները և լրացնում են այն ինչ, բանաստեղծները սպասում են, որ իրենց ընթերցողները իմանան[41]։ Կրճատված տարբերակը վերնագրված է «Շիրազեցի Հաֆեզ․ 30 բանաստեղծություններ․ ծանոթություն սուֆի վարպետի հետ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Union List of Artist Names
  4. Կաղապար:Cite
  5. electricpulp.com. «HAFEZ – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  6. de Fouchécour, Charles-Henri (2018 թ․ հուլիսի 1). «Ḥāfiẓ». Encyclopaedia of Islam, THREE (անգլերեն). «Shams al-Dīn Muḥammad Ḥāfiẓ was a Persian lyric poet who lived in Shiraz from about 715/1315 to 792/1390.»
  7. 7,0 7,1 7,2 Darke, Diana (2014 թ․ նոյեմբերի 1). «The book in every Iranian home». BBC.
  8. Yarshater. Accessed 25 July 2010.
  9. Aga Khan III, "Hafiz and the Place of Iranian Culture in the World", November 9, 1936 London.
  10. "Hafez’s Poetic Art". Encyclopaedia Iranica. http://www.iranicaonline.org/articles/hafez-iii Accessed August 23, 2016.
  11. “Hafez’s Poetic Art" Thematics and Imagery." Encyclopaedia Iranica. http://www.iranicaonline.org/articles/hafez-iii Accessed 2016-08-23. Also Shaida, Khalid Hameed (2014). Hafiz, Drunk with God: Selected Odes. Xlibris Corporation. p. 5. 978-1-4653-7091-4. Accessed 2016-08-23.
  12. Shaida, Khalid Hameed (2014). Hafiz, Drunk with God: Selected Odes. Xlibris Corporation. p. 5. 978-1-4653-7091-4. Retrieved 2016-08-23.
  13. Lit. Hist. Persia III, pp. 271-73
  14. Shaida, Khalid Hameed (2014). Hafiz, Drunk with God: Selected Odes. Xlibris Corporation. էջ 5. ISBN 978-1-4653-7091-4. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  15. Jonathan, Bloom (2002). Islam: A Thousand Years of Faith and Power. Yale University Press. էջ 166. ISBN 0-300-09422-1. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  16. 16,0 16,1 Khorramshahi. Accessed 25 July 2010
  17. 17,0 17,1 Lewisohn, p. 69.
  18. Gray, pp. 11-12. Gray notes that Ghazvini's and Gani's compilation in 1941 relied on the earliest texts known at that time and that none of the four texts they used were related to each other. Since then, she adds, more than 14 earlier texts have been found, but their relationships to each other have not been studied.
  19. Lewisohn, p. 67
  20. 20,0 20,1 20,2 Gray, pp. 2-4.
  21. Holden, Edward S. (2004) [1895]. The Mogul Emperors of Hindustan (1398-1707 A.D) (reprint New Delhi). New Delhi, India: Westminster, Archibald Constable and Co. էջեր 47–48. ISBN 81-206-1883-1.
  22. «Letters: Marx-Engels correspondence». Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  23. Hossein Kaji, "Hafez’s incomparable position in Iranian culture: October 12 is Hafez Day in Iran" Արխիվացված 2007-10-15 Wayback Machine, Mehrnews. Tehran Times Opinion Column, October 12, 2006.
  24. fa:حافظ
  25. Massoud Khalili#September 9, 2001 Massoud Khalili speaking to BBC correspondent Lyse Doucet
  26. Michael Hillmann in Rahnema-ye Ketab, 13 (1971), "Kusheshha-ye Jadid dar Shenakht-e Divan-e Sahih-e Hafez"
  27. "Hafiz' Shirazi Turk: A Structuralist's Point of View"
  28. Schroeder, Eric, "The Wild Deer Mathnavi" in The Journal of Aesthetics and Art Criticism, Vol. 11, No. 2, Special Issue on Oriental Art and Aesthetics (December 1952), p.118
  29. William Jones (1772) "Preface" in Poems, Consisting Chiefly of Translations from the Asiatick Tongues p. iv
  30. Dick Davis: Hafez Faces of Love and the Poets of Shiraz, introduction
  31. Thackston, Wheeler: A Millennium of Classical Persian Poetry, Ibex Publishers Inc. 1994, p. ix in "Introduction"
  32. Davis, Dick, "On Not Translating Hafez" in the New England Review 25:1-2 [2004]: 310-18
  33. Wheeler Thackston, A Millennium of Classical Persian Poetry, Ibex Publishers Inc.' 1994, p.64
  34. Meisami, Julie Scott (May, 1985). "Allegorical Gardens in the Persian Poetic Tradition: Nezami, Rumi, Hafez." International Journal of Middle East Studies 17(2), 229-260
  35. «Hafez, singing love Mahmood Soree, Golbarg magazine, mehr 1382, number 43». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  36. 36,0 36,1 Views from the Edge
  37. 37,0 37,1 37,2 37,3 Hafez humor aftabir.com
  38. 38,0 38,1 the body Maede arrived- part 3 tebyan.net
  39. Washington Post Book World: ‘Faces of Love,’ translations of Persian poetry reviewed by Michael Dirda
  40. 1-901383-26-1 hb; 1-901383-09-1 pb
  41. 41,0 41,1 Obituary: Peter Avery The Daily Telegraph, (14 Oct 2008), page 29, (not online 19 Oct 08)
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
  • Bashiri, Iraj (1979). «"Hafiz' Shirazi Turk": A Structuralist's Point of View». Bashiri's Working Papers: Central Asia and Iran.
  • Peter Avery, The Collected Lyrics of Hafiz of Shiraz, 603 p. (Archetype, Cambridge, UK, 2007). 1-901383-09-1
    Translated from Divān-e Hāfez, Vol. 1, The Lyrics (Ghazals), edited by Parviz Natel-Khanlari (Tehran, Iran, 1362 Persian calendar/1983-4).
  • Parvin Loloi, Hafiz, Master of Persian Poetry: A Critical Bibliography - English Translations Since the Eighteenth Century (2004. I.B. Tauris)
  • E. G. Browne. Literary History of Persia. (Four volumes, 2,256 pages, and twenty-five years in the writing with a new introduction by J.T.P De Bruijn). 1997. 978-0-936347-66-0
  • Will Durant, The Reformation. New York: Simon & Schuster, 1957
  • Erkinov A. “Manuscripts of the works by classical Persian authors (Hāfiz, Jāmī, Bīdil): Quantitative Analysis of 17th-19th c. Central Asian Copies”. Iran: Questions et connaissances. Actes du IVe Congrès Européen des études iraniennes organisé par la Societas Iranologica Europaea, Paris, 6-10 Septembre 1999. vol. II: Périodes médiévale et moderne. [Cahiers de Studia Iranica. 26], M.Szuppe (ed.). Association pour l`avancement des études iraniennes-Peeters Press. Paris-Leiden, 2002, pp. 213–228.
  • Hafez. The Poems of Hafez. Trans. Reza Ordoubadian. Ibex Publishers., 2006 978-1-58814-019-7
  • Hafez. The Green Sea of Heaven: Fifty ghazals from the Diwan of Hafiz. Trans. Elizabeth T. Gray, Jr. White Cloud Press, 1995 1-883991-06-4
  • Hafez. The Angels Knocking on the Tavern Door: Thirty Poems of Hafez. Trans. Robert Bly and Leonard Lewisohn. HarperCollins, 2008, p. 69. 978-0-06-113883-6
  • Hafiz, Divan-i-Hafiz, translated by Henry Wilberforce-Clarke, Ibex Publishers, Inc., 2007. 0-936347-80-5
  • Khorramshahi, Bahaʾ-al-Din (2002). «Hafez II: Life and Times». Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Unknown parameter |encyclopedia= ignored (օգնություն)
  • Yarshater, Ehsan (2002). «Hafez I: An Overview». Encyclopædia Iranica. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  • Jan Rypka, History of Iranian Literature. Reidel Publishing Company. 1968 OCLC 460598. 90-277-0143-1
  • Chopra, R. M., "Great Poets of Classical Persian", June 2014, Sparrow Publication, Kolkata, 978-81-89140-99-1.
  • Khorramshahi, Bahaʾ-al-Din (2012). «HAFEZ ii. HAFEZ'S LIFE AND TIMES». Encyclopaedia Iranica, Vol. XI, Fasc. 5. էջեր 465–469.
  • Perry, John R. (2011). «Karim Khan Zand». Encyclopaedia Iranica, Vol. XV, Fasc. 6. էջեր 561–564.
  • Limbert, John W. (2011). Shiraz in the Age of Hafez: The Glory of a Medieval Persian City. University of Washington Press. էջեր 1–192. ISBN 9780295802886.
  • Loloi, Parvin (2004). Hafiz, Master of Persian Poetry: A Critical Bibliography. I.B.Tauris. էջեր 1–392. ISBN 9781860649233.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաֆեզի բանաստեղծությունների անգլերեն թարգմանություններ

Պարսկերեն տեքստեր և աղբյուրներ

Անգլալեզու աղբյուրներ

Գերմաներեն թարգմանություններ

Այլ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆեզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328