Կարոլ Շիմանովսկի
Կարոլ Շիմանովսկի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | լեհ.՝ Karol Maciej Szymanowski |
Ի ծնե անուն | ռուս.՝ Карлъ Матвѣй Шимановскій[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1882[2] կամ հոկտեմբերի 3, 1882[3] Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 29, 1937[5][2][6][…] (54 տարեկան) Լոզան, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Crypt of Merit at Skałka |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար և հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Կրթություն | Ելիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան |
Պարգևներ | |
![]() |

Կարոլ Մացեյ Կորվին-Շիմանովսկի (լեհ.՝ Karol Maciej Korwin-Szymanowski, հոկտեմբերի 6, 1882[2] կամ հոկտեմբերի 3, 1882[3], Tymoshivka, Q12161227?, Chyhyryn Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1937[5][2][6][…], Լոզան, Շվեյցարիա[5]), լեհ կոմպոզիտոր և դաշնակահար։ «Երիտասարդ Լեհաստան» խմբի անդամ։ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և ռեկտոր (1927-1929, 1930-1933)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիմանովսկին 20-րդ դարի լեհական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծագործության առաջին շրջանում կրել է Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Կլոդ Դեբյուսիի և Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշակույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «Ֆոլկլորային» շրջանը (1920-1937) կապված է լեհ․ բանահյուսության ուսումնասիրման և ստեղծագործական վերակերպավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լարային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնամուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մետոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Իգոր Ստրավինսկու, Մորիս Ռավելի մասին հոդվածների հեղինակ է։ Շիմանովսկին հիմք դրեց լեհական ժամանակակից կոմպոզիտորական դպրոցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ parish register
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #118620401 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Шимановский Кароль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 497)։ ![]() |
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 1937 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ կոմպոզիտորի մասին
- Լեհ կոմպոզիտորներ
- Լեհ դաշնակահարներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Լեհ մանկավարժներ
- Լեհ երաժիշտներ