Խաքանի Շիրվանի
![]() | |
Ծնվել է | մոտ. 1120 |
Ծննդավայր | Շիրվան, Ադրբեջան[1] |
Վախճանվել է | մոտ. 1199 |
Վախճանի վայր | Թավրիզ, Իրան |
Գերեզման | Maqbaratoshoara |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | պարսկերեն |
Ազգություն | պարսիկ |
Քաղաքացիություն | Շիրվանշահ |
Ժանրեր | բանաստեղծություն պոեմ |
Խաքանի Շիրվանի Վիքիքաղվածքում | |
Khaqani Վիքիպահեստում |
Խաքանի Շիրվանի Աֆզալադդին Իբրահիմ Ալի օղլի (ադրբ.՝ Əfzələddin İbrahim Əli oğlu Xaqani Şirvani, 1120, Շամախի-1199, Թավրիզ)[2], պարսիկ բանաստեղծ։ Վաղ երիտասարդության տարիներին գրական ճանաչում ստանալով՝ Խաքանին հրավիրվել է շիրվանշահերի պալատ։ Գրել է ներբողքասիդներ՝ Խաքանի (թագավորին պատկանող) կեղծանունով։ 1156 թվականին ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, որի տպավորությունների արդյունք են Տիզբոնի ավերակների վերաբերյալ «Մազաինի ավերակները» (հայերեն հրտ. «Մեդաին») փիլիսոփայական քասիդը և «Երկու Իրաքների նվերը» պոեմը (ավարտել է 1157 թվականին)։ Շիրվանից գաղտնի հեռանալու փորձի համար շահ Ահսաթանի հրամանով Խաքանին բանտարկվել է (1159)։ Այդ ժամանակ էլ գրել է «Բանտայիններ» քասիդաշարը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է։
Խաքանին ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն։ Զարգացրել ու կատարելագործել է գազելի ու քասիդի ժանրերը։ Նրա պոեզիայում հիմնականը սիրո, մարդկային անհատի երջանկության, ազատության թեմաներն են։ Խաքանիի պոեզիան իր ազդեցությունն է թողել ադրբեջանական, Մերձավոր և Միջին Արևելքի գրականության զարգացման վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Moin M. (unspecified title) — Amirkabir publisher, 1972.
- ↑ The Great Soviet Encyclopedia,1979
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ ![]() |