Վլադիմիր Մինորսկի
Վլադիմիր Մինորսկի Владимир Минорский | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2] Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մարտի 25, 1966[3][4] (89 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
| Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
| Անդամակցություն | Ասիական ընկերություն և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
| Ալմա մատեր | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1900) և Լազարյան ճեմարան (1903) |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
| Եղել է գիտական ղեկավար | John Andrew Boyle? |
| Հայտնի աշակերտներ | Յուրի Ռերիխ, Clifford Edmund Bosworth?, Tatyana Aristova? և Ռոջեր Սեյվորի |
Վլադիմիր Ֆեոդորովիչ Մինորսկի (ռուս.՝ Владимир Фёдорович Минорский, փետրվարի 6, 1877[1] կամ փետրվարի 5, 1877[2], Korcheva, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1966[3][4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]) ռուս արևելագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1903 թվականին՝ Լազարյան ճեմարանը։ 1904 թվականից ծառայել է Ռուսաստանի արտգործնախարարությունում, պաշտոնավարել Իրանի և Թուրքիայի ռուսական դեսպանություններում։ Ապրել է Ֆրանսիայում (1919-1932), Մեծ Բրիտանիայում (1932 թվականից)։ 1937 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Մինորսկու աշխատությունները (մոտ 200) նվիրված են Իրանի, Անդրկովկասի, Թուրքիայի պատմությանը և մշակույթին, իսլամի պատմությանը, աղբյուրագիտությանը, ազգագրությանը, արևելագիտությանը։ 1940-ական թվականներին Մինորսկին համագործակցել է սովետական արևելագետների հետ, գրախոսել նրանց աշխատությունները (այդ թվում՝ Հովսեփ Օրբելու և Նիկողայոս Մառի «1916 թվական. հնագիտական արշավախումբ դեպի Վան» աշխատությունը)։ Գրել է հուշեր Կոմիտասի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://journals.cambridge.org/action/displayAbstract?fromPage=online&aid=3868872&fileId=S0041977X0007422X
- 1 2 Oxford Biography Index
- 1 2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- 1 2 La France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118958070 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ CONOR.Sl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մինորսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 561)։ |
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Փետրվարի 5 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 25 մահեր
- 1966 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արևելագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս դիվանագետներ
- Քրդերենի լեզվաբաններ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Իրանագետներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին