Jump to content

Իսլամական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյխ Լոթֆոլայի մզկիթը Նաղշե Ջահան հրապարակի վրա, Սպահան
Սելիմիե մզկիթ (Էդիրնե)ի ներքին տեսքը՝ կառուցված Օսմանյան ոճով (Թուրքիա)
Ալ-Համբրա ճարտարապետա-պարկային համալիրի մաս կազմող «Առյուծների դատարանը»՝ կառուցված Մուրիշյան ոճով.գտնվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում
Մուսթանսիրիա մեդրեսեի բժշկական քոլեջի բակը՝ կառուցված իսլամական ոճով

Իսլամական ճարտարապետություն, իրենից ներկայացնում է այնպիսի ճարտարապետական կառույցների ձևեր, որոնք կապված են իսլամի հետ։ Այն ընդգրկում է իսլամական աշխարհի պատմության և արդի շրջանի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր արժեքները։ Վաղ շրջանի իսլամական ճարտարապետության վրա մեծ ազդեցություն են ունեցել հին հռոմեական, բյուզանդական, պարսկական, միջագետքյան և այլ այնպիսի շրջանների ճարտարապետական շունչը, որտեղ յոթից ութերորդ դարերում տարածված էր իսլամը[1][2]։ Արևելյան շրջանները կրում են չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ իսլամը տարածում է գտել նաև Հարավարևմտյան Ասիայում։ Ավելի ուշ կառույցների ճարտարապետության մեջ որոշակի գծեր զարգանում են, և արտաքին տեսքի մեջ ավելանում են իսլամական գեղագրությունն ու միմյանց միահյուսված զարդաքանդակները։ Հայտնագործվում են նոր ճարտարապետական էլեմենտներ, ինչպիսիք են գլանաձև մինարեթները, սրածայր կամարները։ Իսլամական ճարտարապետության հիմնական ձևերն են՝ մզկիթները, դամբարանները, պալատները, ամրությունները։ Այս չորս տարատեսակներից իսլամական ճարտարապետությունը ժառանգել է և օգտագործել այլ կառույցների ստեղծման համար, ինչպիսիք են՝ հասարակական բաղնիքները, շատրվանները և տների ճարտարապետական շինվածքները[3][4]։

Հոդվածում նշված կառույցները համարվում են համաշխարհային ժառանգության արժեքներ։ Նրանցից որոշները, ինչպես օրինակ Հալեպի բերդը, ենթարկվեցին հսկայական ավերածությունների հատկապես Սիրիական ճգնաժամի և Միջին Արևելքի բազմաթիվ պատերազմների ժամանակ[5]:

Ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաիսլամական Պարսկաստանի Արդաշիր պալատի ներքնաձևը: Փառահեղ շենքի կառուցման մեջ օգտագործված է տրոմպ, որը համարվում է Սասանյան ճարտարապետության թողած ճարտարապետական անգնահատելի ավանդներից[6]

Ութից տասնմեկերորդ դարերում իսլամական ճարտարապետական ոճը կրել է երկու տարբեր ավանդույթների ազդեցությունը.

  1. Հունահռոմեական՝ հիմնականում Բյուզանդական կայսրության նոր գրավված շրջաններում (Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Եգիպտոսը և Մաղրեբը) ապրել են բավականին հմուտ ճարտարագետներ, քարտաշներ, խճանկարիչներ, վարպետներ, որոնք ծառայել են Իսլամական կառավարիչների մոտ։ Այս արվեստագետներն ու արեստավորները մասնագիտական հմտությունների սկսել են տիրապետել Բյուզանդիայում՝ ծանոթանալով բյուզանդական և դեկորատիվ արվեստի բազմաթիվ ճյուղեր։ Նրանք իսլամական տիրակալների ապարանքները կառուցել և ձևավորել են բյուզանդական ոճով, որն առավել մեծ թափով զարգացել է հելլենիզմի շրջանում և կրել հին հունական ճարտարապետության ազդեցությունը։
  2. Արևելյան, ընդգրկում է Միջագետքն ու Իրանը, չնայած հելլենիստական և հռոմեական ներկայացուցչական ոճերի որոշակի տարրերի ընդունման՝ շարունակել է պահպանել իրեն բնորոշ ճարտարապետական անկախ ավանդույթները, որոնց արմատները ձգվում են մինչև Սասանյանների կառավարման և նրանց նախորդածների շրջանները[7]։

Հնագույն շրջանի կամ նախադասական շրջանի և իսլամական ճարտարապետության միջև կատարված փոփոխության համար օրինակ են ծառայել Հյուսիսային Սիրիայից, Բիլադ ալ-Շամից և Պաղեստինից հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք պատկանում են Օմայանների և Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանին։ Բիլադ ալ-Շամի շրջանում ուշ շրջանի կամ քրիստոնեական ճարտարապետական ավանդույթները հարմարեցվել են նախաիսլամական արաբական նվաճողների ժառանգությանը։ Իսլամական արվեստի և ճարտարապետության պատմության վերաբերյալ վերջին հետազոտությունները վերանայել են գաղութատիրական մի շարք գաղափարներ։ Մասնավորապես, հետևյալ հարցերը ներկայումս ենթակա են նորացված քննարկումների՝ վերջին բացահայտումների և մշակութային պատմության նոր հասկացությունների ֆոնին.այդ հարցերն են՝

  1. Իսլամական ճարտարապետության մեջ գծային զարգացման առկայություն,
  2. Միջմշակութային հիերարխիայի ոճերի առկայություն,
  3. մշակութային վավերականության և դրա սահմանազատման հարցերը[8]։

Նախկինում կատարված ուսումնասիրությունների համեմատությամբ, նախնական գոյություն ունեցող ճարտարապետական ավանդույթների ձուլումը և վերափոխումը ուսումնասիրվում է գաղափարների, տեխնոլոգիաների և ոճերի, ինչպես նաև նկարիչների, ճարտարապետների և նյութերի փոխադարձ և ներմշակութային փոխանակման տեսանկյունից։ Արվեստի և ճարտարապետության բնագավառում իսլամի տարածումը դիտվում է որպես շարունակական վերափոխման գործընթաց, որը սկսվում է ուշ շրջանից։ Տարածքաշրջանում կատարված վաղ շրջանի հետազոտությունները կենտրոնանում են վաղ իսլամական ճարտարապետության վրա՝ այն համարելով անցյալից «կտրված» ժամանակաշրջան, որից էլ ակնհայտորեն բարձրացել է արվեստի աղավաղված և պակաս արտահայտիչ ձևը[9], ինչն էլ պատճառ է հանդիսացել նախադասական ճարտարապետական ոճի դեգեներացված իմիտացիայի[10]։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ ժառանգվել են նախաիսլամական շրջանից, միչդեռ որոշները, ինչպիսիք են մինարեթները, երկկողմանի պահոցները, արաբեսկաները, իսլամական երկրաչափական նմուշները, լավ ընդգծված և բազմաշերտ կամարները, սոխուկանման գմբեթները, զարգացել են ավելի ուշ։

Դրախտ պարտեզ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆիֆ-Աբադ պարտեզ, Շիրազ

Պարտեզները և ջուրը դարեր շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել իսլամական մշակույթի մեջ և հաճախ համեմատվում են դրախտի հետ։ Այս համեմատության արմատները ձգվում են մինչև Աքեմենյան պետություն։ Իր «Օյկոնոմիկա» աշխատության մեջ Քսենոփոնը ներկայացնում է Սոկրատեսի պատմությունը կապված Սպարտայի գեներալ Լիսանդրի՝ Պարսկաստանի Կյուրոս Կրտսեր մոտ հյուրընկալվելու մասին, որը հույներին ցուցադրում է իր «Սարդիսի դրախտը»[11]։ Պարսկական դրախտը կամ Չարբախը բաղկացած է եղել ուղղանկյունաձև ոռոգվող տարածությունից, որոնք կապվել են վերամբարձ ուղիներով և պարտեզը բաժանել միմյանց հավասար չորս հատվածների։

Պարսկական պարտեզների առանձնահատկություններից մեկը չորս մասից բաղկացած պարտեզն է, որը կառուցված է առանցք ունեցող արահետներով, որոնք հատվում են պարտեզի կենտրոնում։ Այս խիստ կառուցվածքով երկրաչափական սխեման, որը կոչվում է Չահաղ Բաղը, դարձավ հզոր փոխաբերություն լանդշաֆտի կազմակերպման համար՝ համարվելով ինքնին քաղաքական տարածքի խորհրդանիշ[12]։

Հնագիտական պեղումների շնորհիվ Պասարգադ քաղաքի մոտ հայտնաբերվել է Աքեմենյան շրջանի չարբաղներ։ Դրանցից են՝ Չեհել Սոթուն (Սպահան), Ֆին այգի (Քաշան), որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կազմում[7][13]։

Ուքբայի մզկիթի ընդարձակ բակը՝ շրջապատված կամարաշարերով, Թունիս, Կայրուան

Ավանդական իսլամական բակը՝ սեհանը (արաբ․՝ صحن‎‎), հանդիպում է աշխարհիկ և կրոնական կառույցներում։

Ժամանակակից իսլամական ոճի ճարտարապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

  1. Krautheimer, Richard. Early Christian and Byzantine Architecture Yale University Press Pelican History of Art, Penguin Books Ltd., 1965, p. 285.
  2. Fletcher, Banister A History of Architecture on the Comparative Method 4th Edition, London, p. 476.
  3. Copplestone, p. 149
  4. «A Tour of Architecture in Islamic Cities». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. UNESCO: Syria's Six World Heritage sites placed on List of World Heritage in Danger". 20 June 2013, accessed 1 February 2016
  6. Huff, D. «ARCHITECTURE iii. Sasanian Period – Encyclopaedia Iranica». www.iranicaonline.org. Encyclopaedia Iranica. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  7. 7,0 7,1 Hoag, John D. (2004). Islamic architecture. Milan: Electaarchitecture. էջեր 7–9. ISBN 978-1-904313-29-8.
  8. Karin Bartl; Abd al-Razzaq Moaz, eds. (2009). Residences, castles, settlements. Transformation processes from late antiquity to early Islam in Bilad al-Sham. Rahden/Germany: Marie Leidorf GmbH. էջ XV. ISBN 978-3-89646-654-9.
  9. Bourgoin, Jules (1867). Les arts Arabes. Paris: A. Morel.
  10. Giovanni Theresia Rivoira, Gordon M. Rushforth (Transl.) (1918). Moslem (!) architecture. Its origin and development. Oxford University Press. online, accessed 26 January 2016
  11. Xenephon (1998 թ․ հունվար). Oeconomicus. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  12. D. Fairchild Ruggles, Islamic Gardens and Landscapes, University of Pennsylvania Press, 2008, p.39
  13. Centre, UNESCO World Heritage. «The Persian Garden». Whc.unesco.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.

Աղբյուրներ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամական ճարտարապետություն» հոդվածին։