Նաղշե Ջահան
Նաղշե Ջահան | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սպահան |
Կազմված է | Իմամի մզկիթ, Ալի Ղափու պալատ և Շեյխ Լոթֆոլայի մզկիթ |
Նախկին անվանումներ | Շահի հրապարակ |
Ստեղծում | 1598 |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1] |
![]() | |
![]() |
Նաղշե Ջահան հրապարակ (պարս․՝ میدان نقش جهان / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Իմամի հրապարակ (պարս․՝ میدان امام / Maydane Imam), խոշոր հրապարակ Իրանի Սպահան քաղաքում: Ներառված է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս հրապարակը հայտնի է Նաղշե Ջահան անվանմամբ (պարս․՝ میدان نقش جهان / Maydane Naqše Jahan, թարգմանաբար` աշխարհի նախշ): Նախքան 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունը, հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ (պարս․՝ میدان شاه / Maydane Šah).
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1598 թ., երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս I-ը (Շահ Աբաս) որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը: Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդեռուդ գետի աջ ափին: Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր: Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նաղշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը (թարգմանաբար` չորս այգի): Նաղշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը: Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը: Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում:
Հրապարակի պատմաճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահ Աբբասի օրոք, հրապարակի գլխավոր կառույցը համարվում էր Ալի Ղափու պալատը, որտեղ ապրում էր Շահն իր ընտանիքով: Պալատը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում: Հրապարակի ամենահայտնի պատմական հուշարձաններից է Իմամի մզկիթը (Պատմական անվանումը`Ջամե Աբբասի մզկիթ և Շահի մզկիթ), որը համարվում է Սպահանի ամենախոշոր մզկիթը և աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը: Իմամի մզկիթը գտնվում է հրապարակի հարավային մասում: Հրապարակից մի քանի կլիոմետր հեռավորութան վրա գտնվում է Ջամե կամ ուրբաթօրյա մզկիթը, որը ոճով նման է Իմամի մզկիթին: Նաղշե Ջահան հրապարակի մյուս կարևոր կառույցնեից է Շեյխ Լյութֆուլլայի մզկիթը, որը տարբերվում է իր գեղեցկությամբ: Մզկիթը տեղակայված է հրապարակի արևելյան մասում: Հրապարակի հյուսիսային մասում տեղակայված է Սպահանի շուկան: Այն համարվում է Իրանի խոշորագույն շուկաներից մեկը, որը ձևավորվել է Սելջուկների դինաստիայի ժամանակաշրջանում:
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 115 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|