Մեծ մզկիթ Ջեննե
Մեծ մզկիթ Ջեննե արաբ․՝ الجامع الكبير في جينيه | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ջեննե |
Մասն է | Old Towns of Djenné? |
Հիմնվել է | 1906 |
Կառուցման սկիզբ | 1906 |
Կառուցման ավարտ | 1909 |
Առաջին հիշատակում | XIII դար |
Բացվեց | 1907 |
Կարգավիճակ | գործող |
Ճարտարապետություն | |
Ոճ | Սուդանա-Սահելային ճարտարապետություն |
Երկարություն | 75 մետր |
Լայնություն | 75 մետր |
Բարձրություն | 16 մետր |
Մինարեթներ | 3 |
Մինարեթի բարձրություն | 16 մետր |
Շինանյութ | հարդ, ավազ |
![]() | |
![]() |
Ջեննեյան մզկիթ մայր տաճար (արաբ․՝ الجامع الكبير في جينيه), արևի տակ չորացած տիղմից կառուցված ամենամեծ կավե կառույցն է (շինություն) աշխարհում։ Մզկիթը գտնվում է Ջեննե քաղաքում, Մալիի Բանի գետի ողողահունում (ափին)։ Համալիրի մեջ է մտնում «Հին քաղաք Ջեննեն», 1988 թվականին մզկիթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեննեի առաջին մզկիթի կառուցման թվագրության մասին փաստացի տվյալներ չկան, բայց կան հիշատակություններ ոչ ավելի վաղ, քան 1200 թվականն է, և ոչ ուշ, քան 1330 թվականն է[1]։
Մի քանի հարյուրամյակների ընթացքում Ջեննեն եղել է առևտրային կենտրոն և շատ կարևոր հանգույց տրանսսահարական ճանապարհի ոսկեվաճառների համար։ 15-րդ դարից 16-րդ դարերի ընթացքում Ջեննեն դարձավ այն վայրերից մեկը, որտեղից սկսվեց իսլամի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում[2]։
Մզկիթի համալիրի ընթացիկ կառուցումը ընթացավ երեք տարի և ավարտվեց 1907 թվականին (այլ տվյալներով 1909 թվական)[2]։ Շինարարական աշխատանքներին հետևում են Ջեննե քաղաքի որմնադիրների համքարության վերակացուն։ Այդ ժամանակ Ջեննեն համարվում էր Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի գաղութ, և հնարավոր է, որ ֆրանսիացիները առաջարկել են քաղաքական և տնտեսական աջակցություն շինարարական աշխատանքներին և մզկիթին և նրա հարևանությամբ գտնվող մեդրեսին։ Մզկիթը կառուցված է մամլած կավից, ավազից և ջրից։ Այն կանգնեցվել է բարձր՝ երեք մետրանոց հարթակի վրա հենց այն տեղում, որտեղ 13-րդ դարից 14-րդ դարերը գտնվում էր մզկիթի համալիրի հին կառույցը։ Կառույցի չափերը հասնում են 75×75 մետրի, իսկ կենտրոնական աշտարակի բարձրությունը հասնում է մոտ 13 մետրի։
Մզկիթը էլեկտրաֆիկացվել է վերջերս։
Որոշ վայրերում մզկիթի օրիգինալ մակերեսը պատված է կղմինդրասալիկներով, որն էլ ոչնչացնում է վերջինիս պատմական կառուցվածքը, իսկ երբեմն էլ վտանգի տակ է դնում շենքի կառուցվածքային ամբողջականությունը։ Մզկիթի ծխականները դեմ էին նրա արդիականացմանը, որ ընթանում էր 1990-ական թվականներին։
Ինչպես ենթադրում են շատ ճարտարապետներ, Ջեննեի մզկիթը սուդանա-սահալինային ոճի ամենամեծ ձեռքբերումն է, թեև որոշակի իսլամական ազդեցությամբ[2]։ Մզկիթի մուտքը բաց է միայն մուսուլմանների համար։ Այս մասին զգուշացնում են մուտքի մոտ տեղադրված ինֆորմացիոն վահանակները։ Այս կանոնը տարածվում է Մալիի գրեթե բոլոր մզկիթներում [2]։
Համաշխարհային ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից մզկիթը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Աֆրիկայում և այժմ այն Մալիի ամենատարածված տեսարժան վայրերից մեկն է [2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ մզկիթ Ջեննե» հոդվածին։ |
|