Կյուրոս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Կյուրոս Կրտսեր
Portrait of an anonymous Satrap IONIA, Phokaia. Circa 478-387 BC.jpg
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 401
Մահվան վայրBattle of Cunaxa
Մասնագիտությունսպա
Ծնողներհայր՝ Դարեհ II[1], մայր՝ Պարիսատիս[1]
Զբաղեցրած պաշտոններՍատրապ

Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ.թ.ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408 թվականից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404 թվական) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։

Կյուրոսին օժանդակած 10 հզ հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 495 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Б. Т. Кир Младший // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 150.