Jump to content

Հռոմի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական մզկիթ
Հռոմի մզկիթ
իտալ.՝ Moschea di Roma
2006 թվականի նկար
Շինության տեսակմզկիթ
Նախագծի հեղինակՊաոլո Պորտոգեզի
41°56′5″N 12°29′42″E / 41.93472°N 12.49500°E / 41.93472; 12.49500
Քարտեզ
Քարտեզ

Հռոմի մզկիթ (իտալ.՝ Moschea di Roma), մուսուլմանական կրոնական շինություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Այն իր հարկի տակ կարող է տեղավորել մինչև 12 000 հավատացյալի։ Բացման ժամանակ եղել է Հարավային Եվրոպայի խոշորագույն մզկիթը[1]։

Մզկիթի ճարտապետներն էին Պաոլո Պորտոգեզին (իտալ.՝ Paolo Portoghesi), որը աշխատում էր նախագծի շուրջ 1984-ից 1985 թվականներին[2], Վիտորիո Ջիլոտին (իտալ.՝ Vittorio Gigliotti) և Սամի Մուսավին (Sami Mousawi)[3]:

Մզկիթը բացվել է 1995 թվականի հունիսի 21-ին։ Շինարարական ընդհանուր ծախսերի համագումարը կազմել է շուրջ հարյուր միլիարդ լիրա, որը հիմնականում ֆինանսավորվել է Սաուդյան Արաբիայի կողմից, որը շարունակում է գաղտնի պահել իր օպերացիոն ծախսերի զգալի մասը։ Մզկիթի պատասխանատվությունը կրում է Իտալիայի իսլամական մշակութային կենտրոնը (ICCI), որը հիմնադրվել է 1966 թվականին, ինչպես նաև մզկիթի տնօրենների խորհուրդը, որը կազմված է տարբեր երկրների սուննիական մուսուլման ներկայացուցիչներից[4]։

Մզկիթի շրջակայքում կա գրադարան, որտեղ պահվում են արաբալեզու ավելի քան 10 000 գրքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Dale Hurd Tentacles of Islam Slowly Enveloping Europe?. — 31.05.2011. Архивировано из первоисточника 2 հունվարի 2012.
  2. ↑ Portoghesi ‹-si›, Paolo // Treccani: L'enciclopedia italiana.
  3. ↑ La grande Moschea di Roma(չաշխատող հղում) // ilmiolazio.
  4. ↑ Khalil Samir, Giorgio Paolucci, Camille Eid 111 questions on Islam: Samir Khalil Samir, S.J. on Islam and the West : a series of interviews conducted by Giorgio Paolucci and Camille Eid. — Ignatius Press, 2008. — С. 229. — P. 265.