Պաոլո Պորտոգեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Պորտոգեզի
իտալ.՝ Paolo Portoghesi
Ծնվել էնոյեմբերի 2, 1931(1931-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էմայիսի 30, 2023(2023-05-30)[4] (91 տարեկան)
Վախճանի վայրԿալկաթա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[5]
Ոճ(եր)պոստմոդեռն ճարտարապետություն
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներStrasbourg Mosque? և Հռոմի մզկիթ
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով
Ազդվել էՇառլ Էդուար լը Կորբյուզիե և Ֆրանչեսկո Բորրոմինի
 Paolo Portoghesi Վիքիպահեստում

Պաոլո Պորտոգեզի (իտալ.՝ Paolo Portoghesi, նոյեմբերի 2, 1931(1931-11-02)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա - մայիսի 30, 2023(2023-05-30)[4], Կալկաթա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[5])[6], իտալացի ճարտարապետ, տեսաբան, Հռոմի Սապիենցա համալսարանի պատմաբան և ճարտարապետության պրոֆեսոր, Վենետիկի բիենալեի ճարտարապետական սեկցիայի նախագահ (1979-1992), «Controspazio» ամսագրի գլխավոր խմբագիր (1969-1983) և Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան (1968-1978)։ Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի անդամ (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլո Պորտոգեզին ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 2-ին։

Նա ճարտարապետություն է սովորել Հռոմի Սապիենցա համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, որն ավարտել է 1957 թվականին։ Նույն ֆակուլտետում 1961 թվականին սկսել է դասավանդել քննադատության պատմություն։ Պորտողեսին սկսել է իր ճարտարապետական պրակտիկան ճարտարապետ-ինժեներ Վիտտորիո Ջիլիոտտիի հետ Հռոմում՝ 1964 թվականին։

Պորտոգեսին մասնագիտացել է դասական ճարտարապետության, հատկապես բարոկկո ճարտարապետության ուսուցման և հետազոտության մեջ։ Ֆրանչեսկո Բորրոմինիի աշխատանքը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։

Ավելի ժամանակակից ճարտարապետության նկատմամբ նրա հետաքրքրությունը հիմնականում համընկել է Հռոմից իր գործընկեր Բրունո Զևիի հետաքրքրության հետ՝ մոդեռնիզմի ավելի օրգանական ձևով, ինչպես երևում է, օրինակ, Վիկտոր Հորտայի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատություններում, իսկ Իտալիայում՝ նեոռեալիզմի և ազատության ոճը։ Այս ոճը շարունակվել է Պաոլո Պորտոգեզիի ողջ գործունեության ընթացքում և հստակ տեսանելի է նրա ճարտարապետության մեջ։ Դա դրսևորվում է նաև բնության ուսումնասիրությամբ նրա հիացմունքով, որն ընդգծվել է նրա հետագա «Բնություն և ճարտարապետություն» գրքում (2000)։

Պաոլո Պորտոգեզիին մահացել է 2023 թվականի մայիսի 30-ին 91 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 E' morto Paolo Portoghesi: Progettista, docente, teorico, aveva 92 anni
  5. 5,0 5,1 5,2 E' morto Paolo Portoghesi: Progettista, docente, teorico, aveva 92 anni (الإيطالية)
  6. «E' morto Paolo Portoghesi - Lazio». Agenzia ANSA (իտալերեն). 2023 թ․ մայիսի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  7. «E' morto Paolo Portoghesi». Ansa. 2023 թ․ մայիսի 30. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Պորտոգեզի» հոդվածին։