Թուրբահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կավե թուրբահի վրա արված վայելչագրության մեջ ասվում է. «O՜, Ֆաթիմա ազ-Զահրա»:

Թուրբահ (արաբ․՝ تربة‎‎; պարս.՝ مهر mohr), հողի կամ կավի փոքրիկ կտոր, հաճախ կավե փոքրիկ տախտակ, որն օգտագործվում է սալաթի (իսլամական աղոթքներ) ժամանակ՝ խորհրդանշելով Երկիրը[1]։ Այս իրը պարտադիր է իսլամի շիական տարբեր ուղղությունների (դպրոցներ) համար, և հադիսների մեծ մասում նշվում է Երկրի հողի վրա կամ այլընտրանքային նյութի վրա գետնատարած աղոթելու (Աս-Սաջդա) առավելությունը։ Ամենաբարձրը գնահատվում է Քերբելայի հողը և ավելի կոնկրետ այն վայրը, որտեղ սպանվել է Հուսեյն իբն Ալին։ Սակայն այլ վայրերի հողը ևս կարող է օգտագործվել։ Հողի բացակայության դեպքում կարելի է օգտագործել բույսեր կամ դրանցից պատրաստված առարկաներ։ Այս պայմանը այնքան է ընդարձակվել, որ ներառել է նաև թղթի օգտագործումը[2]։

Հետևելով Ղուրանի հրահանգներին՝ շիա իմամ Ջաֆար աս-Սադիկը նշում է, որ «գետնատարած աղոթքը պետք է կատարվի մաքուր հողի կամ այն ամենի վրա, ինչ աճում է հողի վրա՝ պայմանով, որ այն չեն կերել»։ Օրինակ՝ թուղթը թույլատրելի է, քանի որ այն պատրաստված է հողի վրա աճող բնական տարրերից[3]։ Չնայած պարտադիր պայման չէ թուրբահի վրա աղոթելը, սակայն շատ շիա մուսուլմաններ նախընտրում են օգտագործել այն՝ այսպիսով ցուցադրելով իրենց մարմինների, հագուստի և այն վայրի մաքրությունը, որտեղ աղոթում են. հենց սա էլ դարձել է դյուրակիր թուրբահների արտադրության նախապայման։

Մուհամմադ և թուրբահի կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աբու Սաիդ ալ-Խուդրիի՝ «Ես տեսա Ալլահի առաքյալին ցեխի և ջրի վրա գետնատարած աղոթելիս և տեսա կրակավե ցեխ նրա ճակատին»[4]:Չնայած Մուհամմադը աղոթել է գետնի վրա՝ Սահիհ ալ-Բուխարի հադիսում նշվում է, որ «Ալլահի մարգարեն սովորաբար աղոթել է խումրայի (արմավենու տերև) վրա»:

Թուրբահ Քերբելա, որը պատրաստված է Հուսեյն իբն Ալիի գերեզմանի շրջակայքի հողից:

«Բացարձակ դատողության» գաղափարը ասում է, որ որոշ տեսակի հողեր և, ուստի, որոշ տեսակի վայրեր ավելի լավ են աղոթքի համար, քան մյուսները։ Օրինակ՝ աղոթելիս ամենաբարձր հարգանքին են արժանանում այն վայրերը, շինություններն ու կառույցները, որոնք կապված են Ալլահի և Մուհամմադի հետ[5]։

Քերբելայի կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերելան հատկապես կարևոր նշանակություն ունի շիա մուսուլմանների համար, քանի որ Հուսեյն իբն Ալիի նահատակությունը համարվում է մուսուլմանների պառակտման հիմնական պատճառներից մեկը։ Հուսեյնը կարևոր կերպար է, քանի որ նա Մուհամմադի թոռն է։ Ուստի Քերբելայի փոշին համարվում է ամենասուրբ վայրերից մեկը աղոթքի համար։

Այն պատճառով, որ մուսուլմաններ կան ամբողջ աշխարհում, շիա մուսուլմանները ստեղծել են Քերբելայի հողից պատրաստված կավե փոքրիկ տախտակներ, որոնք կոչվում են մոհր կամ թուրբահ։ Սակայն քանի որ պատվի և հարգանքի խնդիր է, մուսուլմաններին թույլատրվում է գետնատարած աղոթել նաև հողեղեն այլ նյութերի վրա[6]։

Թուրբահի այլ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրբահը առաջնային իմաստով նշանակում է հող կամ ցեխ, սակայն այն ունի նաև այլ նշանակություններ՝

  • Թուրբահը համարվում է այն նյութը, որից Աստված ստեղծել է երկիրն ու մարդկությանը։
  • Թուրբահը այն իրն է, որի վրա գետնատարած աղոթում են։ Ավելին՝ մաքուր հողը կամ փոշին ևս կարող են փոխարինող հանդիսանալ, եթե բացակայում է լվացման ծեսի համար անհրաժեշտ մաքուր ջուրը։ Այս գործընթացի մեջ թուրբահի օգտագործումը հայտնի է թայամմում անունով։
  • Թուրբահը նաև օգտագործվում է՝ կապվելով թաղումների հետ, քանզի մահը սովորաբար ասոցացվում է փոշու հետ. մահացած մարմինը ի վերջո վերածվում է հողի։
  • Թուրբահը կամ թյուրբեն թուրքերենում նշանակում է հուղարկավորության համար նախատեսված շինություն[7]։

Սուննիական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուննիները չեն ընդունում թուրբահի կիրառությունը՝ այն համարելով բիդա (նորարարություն)՝ նշելով, որ ո՛չ Մուհամմադը, ո՛չ էլ նրա հետևորդները իրենց հետ չեն ունեցել կավե տախտակներ (կամ ցանկացած այլ փոքր իր), որի վրա հենելով իրենց ճակատները՝ կարող էին գետնատարած աղոթել։ Նրանք նաև նշում են, որ շիաների կողմից օգտագործվող շատ թուրբահների վրա մակագրված են կոչեր՝ ուղղված իրենց կողմից երկրպագված կերպարներին, օրինակ՝ «Օ՜, Հուսեյն» կամ «Օ՜, Զահրա», որը սուննիները համարում են շիրք (երբ Ալլահի կողքին դրվում են կամ հավասարեցվում են այլ կերպարներ)։ Մաջմու ալ-Ֆաթվա (ֆեթվաների (հրովարտակներ) հավաքածուի) մեջ Իբն Թայմիյան ներկայացրել է մի ֆեթվա, որով իմամ Հուսեյնի նահատակության վայրի (Քերբելա) հողից պատրաստված թուրբահի վրա կատարված աղոթքը համարել է նորարարություն (բիդա)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Orr, Francine (2001 թ․ նոյեմբերի 26). «Sharing the Faith, Spreading the Word». Los Angeles Times. էջեր E2.
  2. Fontan, Victoria (2008). Voices from post-Saddam Iraq: living with terrorism, insurgency, and new forms of tyranny. ABC-CLIO. էջ 42. ISBN 978-0-313-36532-4.
  3. Ahlul Bayt Digital Islamic Library Project. "In A Nutshell: Laws and Practices." 1 April 2010. <www.al-islam.org>.
  4. Al-Bukhari, Sahih (English translation), vol 1, book 12, no. 798; vol. 3, book 33, no. 244
  5. al-Jibouri, Yasin T. «Why Prostrate on Karbala's Turba». Ahlul Bayt Digital Islamic Library Project. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  6. Ahlul Bayt Digital Islamic Library Project. In A Nutshell: Laws and Practices. Ahlul Bayt Digital Islamic Library Project Team. Web. 1 Apr. 2010. <www.al-islam.org>.
  7. Leisten, T. “Turba (a.).” Encyclopaedia of Islam, Second Edition. Edited by: P. Bearman T Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs. Brill, 2010. Brill Online. Augustana. 18 March 2010 http://www.brillonline.nl/subscriber/entry?entry=islam_SIM-3928(չաշխատող հղում)
  8. Ibn Taymiyyah. Majmoo' al-Fatawa. Volume 22. էջ 163. «.... And it was asked from him about the prostration on a Turbah Al-Husseinya in the mosque and prayer (performing of Salat) on it: Is it an act of Innovation (Bid'ah) or not? So he replied positively: 'Praise be to the Lord of the Worlds, as for the Salat on the Turbah Al-Husseinya on which the Salat performer prays, that is not from the Sunnah of the Salaf of Muhajirun or Ansar (Islam) and nor from the Sunnah of Tabi'un after them; on whom is the blessing/favor of Allah on the promise of the Prophet Muhammad. But in fact all of these people prayed in the mosque on normal soil. Not even one of them ever took a Turbah Al-Husseinya to pray on for their Salat.'»{{cite book}}: CS1 սպաս․ location (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]