Սելիմիե մզկիթ (Էդիրնե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սելիմիե մզկիթ
թուրք.՝ Selimiye Camii
Edirne 7333 Nevit.JPG
Տեսակ մզկիթ[1]
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա[1]
Վարչատարածք Ադրիանուպոլիս[1]
Հիմնվել է 1568
Կառուցման սկիզբ 1569
Կառուցման ավարտ 1574
Բացվեց 1574
Ճյուղ/ավանդույթ սուննի իսլամ
Կարգավիճակ գործող մզկիթ
Պատվիրող Սելիմ II
Անվանված է Սելիմ II
Ճարտարապետություն
Ճարտարապետ Միմար Սինան
Ոճ օսմանյան ճարտարապետական ոճ
Արտաքին գմբեթի
բարձրություն
43
Մինարեթներ 4
Մինարեթի բարձրություն 83[2]
Շինանյութ քար, մարմար
Կոորդինատներ: 41°40′41.001600099993″ հս․ լ. 26°33′33.998400099997″ ավ. ե. / 41.67805600002777311° հս․. լ. 26.55944400002777783° ավ. ե. / 41.67805600002777311; 26.55944400002777783
Սելիմիե մզկիթ (Էդիրնե)ը գտնվում է Թուրքիաում
Սելիմիե մզկիթ (Էդիրնե)
Սելիմիե մզկիթ (Էդիրնե)ը գտնվում է Աշխարհում
Սելիմիե մզկիթ (Էդիրնե)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1366
ռուս..անգլ..ֆր.

Սելիմիե մզկիթ (թուրք.՝ Selimiye Camii), օսմանյան ճարտարապետական ոճով կառուցված մզկիթ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Էդիրնե քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սելիմիե մզկիթը, որը կառուցվել է 1569- 1574 թվականներին ճարտարապետ Միմար Սինանի կողմից[3], համարվում է իսլամական մշակույթի գլուխգործոցներից մեկը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։ Համարվում է Թուրքիայի ամենահարմոնիկ մզկիթներից մեկը։ Մզկիթի համալիրի մեջ մտել է ավանդական ուղղանկյուն բակը, որը կորցրել է իր նշանակությունը՝ դառնալով վայր, որը նախապատրաստում է հավատացյալներին՝ «կապ հաստատելու Ալլահի հետ»։ Բաց հրապարակի կենտրոնում գտնվում է ութանկյուն շատրվանը, որի շուրջը գործում է պատկերասրահ։ Այստեղ է գտնվում մզկիթի գլխավոր մուտքը։ Բակը և մզկիթի շենքը առանձին կառույցներ չեն, այլ մեկ ամբողջություն։ Շենքերի համալիրի այս տեսակը թուրքերեն կոչվում է külliye և ներառում է հիվանդանոց, դպրոց, գրադարան, բաղնիքներ, որոնք գտնվում են մզկիթի տարբեր կողմերում, մեդրեսե, հադիսների տուն (թուրք.՝ Dar-ül hadis), ժամասենյակ և հուշանվերների մի շարք խանութներ։ Համալիրի մեջ է մտնում նաև Բայեզիդ II-ի մզկիթը (թուրք.՝ İkinci Beyazıt Külliyesi), որտեղ ներկայումս տեղակայված է առողջապահության թանգարանը։ Սինանը կառուցել է ութ հատվածներից բաղկացած սրահ, որոնք բաժանված են ութ սյուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ArchINFORM
  2. Architecture, Jonathan Glancey, page 207, 2006
  3. Kiuiper, Kathleen (2009). Islamic Art, Literature, and Culture. Rosen Education Service. pp. 201. ISBN 978-1-61530-019-8.
  4. http://whc.unesco.org/en/news/774

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]