Բիբի-Կա-Մաքբարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիբի-Կա-Մաքբարա

Բիբի-Կա-Մաքբարա - 17-րդ դարի տաճար Հնդկաստանի Աուրանգաբադ քաղաքում։

Տաճարը կառուցվել է Մեծ մողոլների կայսրության փադիշահ Աուրանգզեբի օրոք, որը Հնդկաստանում իշխել է 1658-1707 թվականներին։ Աուրանգզեբը իր հորը՝ Շահ Ջահանին նմանվելու համար իր կնոջ գերեզմանի վրա կառուցել տվեց մի դամբարան՝ ամեն կերպ ձգտելով նմանեցնել Ագրայում կառուցած հռչակավոր Թաջ Մահալին։ Եվ իրոք, այդ դամբարանը արտաքին տեսքով հիշեցնում է Թաջ Մահալը, ինչի համար տաճարը շատ հաճախ անվանում են «Դեկանի Թաջ»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամսար Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964, էջ 34։