Չեհել Սոթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեհել Սոթուն
Chehelsotun1.JPG
Երկիր`Flag of Iran.svg Իրան[1][2]
Ճարտարապետական ոճ`Սպահանի ոճ
Chehel Sotoun عمارت چهل ستون اصفهان 44.jpg
Chehel Sotoun عمارت چهل ستون اصفهان 05.jpg

Չեհել Սոթուն (պարս․՝ چهل ستون` «Քառասուն սյուների պալատ»), պարսից շահ Աբաս II-ի պալատը Իրանի Սպահան քաղաքում: XVII դարի պարսկական ճարտարապետության փայլուն նմուշներից: Կազմում է "Պարսկական այգիներ" կառույցի մի մասը, որի հետ միասին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Տաղավարը կառուցվել է Աբբաս II-ի հրամանով` 1647 թ, որպես հանգստի վայր: XVII դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերնիեն իր նոթագրություններում բազմիցս նշել է այստեղ անցկացված հանդիսավոր ընդունելությունների մասին: Ներկայումս այստեղ տեղակաված է հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որում ներկայացված են կերամիկայից հնագույն նմուշներ և գորգեր:

Պալատը ունի 58 մ երկարությոն և 37 մ լայնություն: Այն տեղակայված է այգու մեջտեղում, որի տարածքը սկզբում կազմում էր 7 հեկտար: Պալատի գեղեցիկ ճակատն իրենից ներկայացնում է պատշգամբասրահ, որի տանիքը հենված է 20 բարակ ութանկյուն սյուների վրա (3 շարք, յուրաքանչյուրում 6 սյուն և ևս երկուսը`կամարը պահելու համար). Այս 13 մետրանոց սյուները պատրաստվել են Մայրենու ամբողջական բներից: Կենտրոնական չորս սյուները հենված են քարե հիմքերի վրա, որոնց վրա փորագրված են առյուծներ: 1707 թ հրդեհից հետո, վերականգնման ընթացքում սյուները պատվել են հայելային խճանկարով:

Պալատի առջևում տեղակայված է քառակուսի լճակ: Լճում արտացոլվող 20 սյուները ջրում արտացոլանքի մեջ կարծես կրկնակի լինեն և «40 սյուների պալատ» անունը եկել է հենց այդտեղից:

Chehel Sotoun عمارت چهل ستون اصفهان 48.jpg

Պալատի սրահները զարդարված են Սեֆյանների ժամանակաշրջանի մասին պատմող որմնանկարներով, որոնցում երևում է եվրոպական ու հնդկական ազդեցությունը: Պալատի կենտրոնական մասում տեղակայված է Աբբաս II-ի ընդունելությունների սրահը: Սրահի պատերն ու առաստաղը զարդարված են կապույտ, կարմիր, զմրուխտե-կանաչ և ոսկեգույն տոներով արված նախշերով: Պալատի զարդարանքի մեջ օգտագործվել է մի քանի կիլոգրամ ոսկի: Ժամանակին պալատը զարդարում էին նաև կերամիկական պաննոներ, որտեղ պատկեված էին պատմական իրադարձություններ: Սակայն հետագայում դրանք ցրվեցին ողջ աշխարհում և այսօր դրանցից շատերը պահվում են եվրոպական թանգարաններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]