Jump to content

Էրքեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Էրքեջ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ՀամայնքԳերանբոյի շրջան և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)
Այլ անվանումներԱրքաչ
Բնակչություն220 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+4
Էրքեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Էրքեջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Էրքեջ, գյուղ նախկին Գյուլիստանի մելիքության տարածքում, իսկ ապա գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Էրքեջ գյուղը գտնվում է Մռավ և Քյափազ լեռնագագաթներից մոտ 30 կմ դեպի հյուսիս։ Գտնվում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի արևմտյան մասում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր խորը ձորակի մեջ։

Առաջին հիշատակումները գյուղի մասին ներառում է XII-XIII դարերը։ «Չիքին Տակ» կոչվող տարածքում կա բուժիչ աղբյուր, նույն տարածքում անտառի մեջ կա անհիշելի ժամանակներից ավերված բնակավայր, որտեղի ժողովուրդը հետագայում բնակություն են հաստատել Էրքեջում։

Բնակիչները մեկ անգամ գաղթել են Բոլնիս, ապա նորի վերադարձել։

Նույն անվանումով ներառված է եղել Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 750 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործել է Սուրբ Սարգիս եկեղեցին, որի վրա կա արձանագրություններ։ Ամենահին արձանագրությունը վերաբերվում է 1450 թվականին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 515, Արքաչ