Jump to content

Գալինա Վոլչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Վոլչեկ
ռուս.՝ Галина Борисовна Волчек
Ծնվել էդեկտեմբերի 19, 1933(1933-12-19)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 26, 2019(2019-12-26)[3][4] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1955)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասանուհի, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ, մանկավարժ, Պետական Դումայի անդամ, ռեժիսոր և կինոռեժիսոր
ԱշխատավայրՍովրեմեննիկ (թատրոն), Սովրեմեննիկ (թատրոն) և Սովրեմեննիկ (թատրոն)
Ծնողներհայր՝ Բորիս Վոլչեկ, մայր՝ Q130760321?
Ամուսին(ներ)Եվգենի Եվստիգնեև և Մարկ Աբելև
Երեխա(ներ)Դենիս Եվստիգնեև
Պարգևներ և մրցանակներ
Անդամություն2nd State Duma of the Russian Federation?

Գալինա Բորիսովնա (Բերովնա) Վոլչեկ (ռուս.՝ Галина Борисовна (Бровна) Волчек, դեկտեմբերի 19, 1933(1933-12-19)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2019(2019-12-26)[3][4], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար (1989-2019), Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (2017), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լրիվ ասպետ, ԽՍՀՄ պետական մրցանակի (1967) և ՌԴ նախագահի մրցանակի (2002) դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Վոլչեկը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, հրեական ընտանիքում։ 1955 թվականին ավարտել է ԽՍՀՄ Մաքսիմ Գորկու անվան ՄԳԱԹ-ին առընթեր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան (Ալեքսանդր Կարևի կուրս)[5]։

1956 թվականին Օլեգ Եֆրեմովն ու ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայի մի խումբ շրջանավարտներ՝ Գալինա Վոլչեկը, Լիլիա Տոլմաչյովան, Եվգենի Եվստիգնեևը, Իգոր Կվաշան և Օլեգ Տաբակովը, կազմակերպել են Երիտասարդ դերասանների ստուդիան, որը որոշ ժամանակ անց կոչվել է «Սովրեմեննիկ» թատրոն-ստուդիա։

1972 թվականից Գալինա Վալչեկը դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1989 թվականին՝ նրա գեղարվեստական ղեկավար

Առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» (1962) ստեղծագործության բեմադրությունը, հաջողություն է ունեցել և ավելի քան 30 տարի մնացել թատրոնի խաղացանկում։ Ուիլյամ Գիբսոնի պիեսի բեմադրությունից հետո մի քանի տարի աշխատել է որպես ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի հետ «Առանց խաչի» (ռուս․՝ «Без креста!»), ըստ Վլադիմիր Տենդրյակովի (1963), «Բոլշևիկներ», Միխայիլ Շատրով (1967)։ 1966 թվականին բեմադրել է լավագույն ներկայացումներից մեկը՝ «Սովորական պատմություն» (ռուս․՝ «Обыкновенная история») ըստ Իվան Գոնչարովի վեպի։ Այդ ներկայացման համար 33-այա ռեժիսորն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա բեմադրված «Երեք ընկեր» ներկայացումը դարձել է ժամանակակից ռուսական բեմի հիթ։ Որպես ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկը բեմադրել է ավելի քան երեսուն ներկայացում, այդ թվում՝ ռուսական և համաշխարհային դասականների, ռուս և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ։

Գալինա Վալչեկը դարձել է խորհրդային առաջին ռեժիսորը, որը խախտել է մշակութային շրջափակումը Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության միջև։ 1978 թվականին Հյուստոնի «Ալլեյ» թատրոնում բեմադրել է Միխայիլ Ռոշչինի «Էշելոն» պիեսը։ 1990 թվականին Սիեթլում «Բարի կամքի խաղերի» մշակութային ծրագրի շրջանակներում ներկայացվել է Գալինա Վոլչեկի երկու բեմադրություն՝ Անտոն Չեխովի «Երեք քույր» և «Կտրուկ երթուղի» (ռուս․՝ «Крутой маршрут») Եվգենյա Գինզբուրգի գրքի հիման վրա։

«Սովրեմեննիկի» շրջագայությունների պատմության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Նյու Յորք կատարած շրջագայություն (1996-1997)։ 1924 թվականին կայացած Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հայտնի շրջագայությունից հետո առաջին անգամ ռուսական թատերախումբը խաղացել է Բրոդվեյում։ Անտոն Չեխովի «Երեք քույր» ու «Բալի այգին» և Ե․ Գինզբուրգի «Կտրուկ երթուղի» (ռուս․՝ «Крутой маршрут») ներկայացումներն ամերիկյան հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն են ունեցել։ «Սովրոմեննիկի» Բրոդվեյյան շրջագայությունն արժանացել է դրամատիկական թատրոնի բնագավառում ԱՄՆ ամենահեղինակավոր համազգային մրցանակի՝ «Դրամա Դեսկ» մրցանակի, որն իր երկարամյա պատմության մեջ առաջին անգամ շնորհվել է ոչ ամերիկյան թատրոնի, ընդ որում՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Թատերական գործունեությանը զուգահեռ Գալինա Վոլչեկը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Բազմիցս հրավիրվել է բեմադրությունների Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Լեհաստանի և այլ երկրների թատրոններում։

Զբաղվել է թատերական մանկավարժությամբ արտասահմանում։ Վերջիններից մեկը եղել է դասախոսությունների ու գործնական աշխատանքների կուրս, ինչպես նաև ներկայացման բեմադրություն Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում (New York University Tish School of the Arts)։

1995 թվականի հոկտեմբերին որպես թեկնածու ընդգրկվել է «Մեր տունը Ռուսաստանն է» (ռուս․՝ «Наш дом — Россия») միության համադաշնային ցուցակում։ Եղել է 2-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր, մշակույթի կոմիտեի անդամ։ 1999 թվականին ցած է դրել իր պատգամավորական լիազորությունները։

2018 թվականին եղել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի վստահված անձ[6]։

Գալինա Վոլչեկը եղել է այն քիչ թվով կանանցից մեկը, որը հրավիրվել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի կազմ։ Նա եղել է նաև «Կինոտավր-2005» ռուսական բաց կինոփառատոնի ժյուրիի նախագահ։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Գալինա Վոլչեկը տառապել է քրոնիկ բրոնխաբորբով, ինչպես նաև գրեթե չի կարողացել քայլել ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։

2019 թվականի դեկտեմբերի 23-ին նա բրոնխաբորբով տեղափոխվել է Բոտկինյան հիվանդանոց։ Ավելի ուշ ախտորոշվել է թոքաբորբ։

Գալինա Վոլչեկը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին գլխուղեղի և թոքերի այտուցից[7]։ Քաղաքացիական հուղարկավորությունը կայացել է «Սովրեմեննիկ» թատրոնում դեկտեմբերի 29-ին[8]։ Գալինա Վոլչեկին վերջին հրաժեշտը տալու համար «Սովրեմեննիկ» են այցելել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մշակույթի մոսկվյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, Պետդումայի մշակույթի հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Յամպոլսկայան, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ТАСС գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, «Մոսֆիլմի» գգլխավոր տնօրեն Կարեն Շահնազարով, դերասաններ Լիա Ախեջակովան, Ինգեբորգա Դապկունայտեն, Սերգեյ Գարմաշը, Միխայիլ Եֆրեմովը, Լեոնիդ Յարմոլնիկը, Կոնստանտին Խաբենսկին, Ալեքսանդրա Զախարովան, Ալեքսանդր Օլեշկոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան։ Գալինա Վալչեկին վերջին հրաժեշտը տալու եկածների թվում են եղել նաև ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի այրին՝ Նաինա Ելցինան, Օլեգ Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Մաշկովը, Սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը, ՌԱԵԹ տնօրեն Սոֆյա Ապֆելբաումը, Տագանկայի թարոնի տնօրեն Իրինա Ապեկսիմովան, ՄԳԱԹ թատրոն-ստուդիայի ռեկտոր Իգոր Զոլոտովիցկին, ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը, Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային միության նախագահ և համանուն հաղորդման վարող Ալեքսանդր Մասլյակովը և Bosco di Ciliegi ընկերությունների խմբի վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայիլ Կուսնիրովիչը[9]։

Գալինա Վոլչեկը թաղվել է 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

  • Հայրը՝ Բորիս Վոլչեկ (1905-1974), կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, պրոֆեսոր, Ստալինյան մրցանակի եռակի դափնեկիր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958),
  • Մայրը՝ Վերա Մայմինա (1908-1989), սցենարիստ, ՎԳԻԿ-ի սցենարի ֆակուլտետի շրջանավարտ[10],
  • Առաջին ամուսին (1955-1964) – Եվգենի Եվստիգնեև (1926-1992), թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983),
    • Որդին՝ Դենիս Եվստիգնեև (ծնվ.՝ 1961), կինոռեժիսոր,
  • Երկրորդ ամուսինը (1966-1976) – Մարկ Աբելև (ծնվ.՝ 1935), տեխնիկական գիտությունների դոկտոր, Մոսկվաի ինժեներաշինարարական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր[11]։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային
  • ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության, արվեստների և ճարտարապետության բնագավառում 1967 թվականի համար թատերական արվեստի ոլորտում (1 նոյեմբերի, 1967 թվական) – «Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի «Սովորական պատմություն» ներկայացման համար»[12],
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում (30 դեկտեմբերի, 1969 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար»[13].
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (30 մայիսի, 1979 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար»[14],
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում (18 օգոստոսի, 1989 թվական) – «խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի և բեղմնավոր հասարակական գործունեության համար»[15],
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976 թվական)[16]։
Ռուսական
«Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս» մեդալի հանձնման արարողության ժամանակ, 28 ապրիլի, 2017 թվական
  • «Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի» կոչում (25 ապրիլի, 2017 թվական) – «պետության և ժողովրդի առաջ աշխատանքային հատուկ ծառայությունների համար»[17]։ «Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոսի» ոսկե մեդալը հանձնել է նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թվականի ապրիլի 28-ին՝ Կրեմլում անցկացված արարողության ժամանակ[18],
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի շքանշան (17 դեկտեմբերի, 2008 թվական) – «հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[19],
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի շքանշան (19 դեկտեմբերի, 2003 թվական) – «հայրենական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար»[20],
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III աստիճանի շքանշան (15 ապրիլի, 1996 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար» «за выдающиеся заслуги в развитии театрального искусства»[21],
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (21 դեկտեմբերի, 2013 թվական) – «հայրենական մշակույթի ու արվեստների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[22],
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (17 դեկտեմբերի, 1993 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար»[23],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (11 հուլիսի, 1996 թվական) – «Ռուսաստանի Դաշնության նախագահի 1996 թվականի ընտրությունների քարոզարշավի կազմակերպման ու անցկացման գործում ակտիվ մասնակցության համար»[24],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (14 ապրիլի, 2006 թվական) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[25],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում 2001 թվականի համար (30 հունվարի, 2002 թվական)[26]։
Տարածաշրջանային
  • «Մոսկվային մատուցած ծառայությունների համար» նշան (6 փետրվարի, 2006 թվական, Մոսկվա) – «թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ծառայությունների, մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար»[27],
  • Մոսկվա քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում՝ «Թատերական արվեստ» անվանակարգում (23 հուլիսի, 2013 թվական, Մոսկվա) – «թատրոնի ավանդույթների պահպանման և երիտասարդ ռեժիսորների, արտիստների ու նկարիչների հետ բեղմնավոր աշխատանքի համար»[28]։
Հասարակական
  • «Своя колея» մրցանակ (2001 թվական)[29]
  • Ռուսաստանի կանանց նվաճումների հասարակական ճանաչման «Օլիմպիա» ազգային մրցանակ (2002 թվական)[30]
  • Կոնստանտին Ստանիսլավսկու միջասգային մրցանակ (2002 թվական)[31]
  • Գեորգի Տովստոնոգովի անվան մրցանակ (2006 թվական)[32]
  • «Ոսկե դիմակ» թատերական մրցանակ (2014 թվական)[33]
  • «Տեատրալի աստղ» մրցանակ (2011 թվական)[34]
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս[35]
Արտասահմանյան
  • «Ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (19 ապրիլի, 2004 թվական, Ուկրաինա) – «Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ անձնական ավանդի, բազմամյա բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար»[36]։

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1953 – Մեղավոր հրեշտակ (ռուս.՝ Грешный ангел),
  • 1956 – Հավերժ կենդանի (ռուս.՝ Вечно живые), Վիկտոր ՌոզովՆյուրկա
  • 1957 – Ուրախության որոնումներում (ռուս.՝ В поисках радости), Վ. Ռոզով – Կլավդիա Վասիլևնա
  • 1959 – Երկու գույն (ռուս.՝ Два цвета), Ավենիր Զակ և Ի. Կուզնեցով – Նինա
  • 1959 – Հինգ երեկո (ռուս.՝ Пять вечеров), Ալեքսանդր Վոլոդին – Զոյա
  • 1959 – Լռության գողերը (ռուս.՝ Взломщики тишины), Օ. Սկաչկով – Մայր
  • 1960 – Մերկ թագավորը (ռուս.՝ Голый король), Եվգենի ՇվարցԱռաջին օրիորդ
  • 1960 – Երրորդ ցանկությունը (ռուս.՝ Третье желание), Վ. Բլաժեկ – Մայր
  • 1961 – Մոսկովյան ժամանակով (ռուս.՝ По московскому времени), Լեոնիդ Զորին – Կիստյակովա
  • 1962 – Ավագ քույր (ռուս.՝ Старшая сестра), Ա. Վոլոդին – Դերասանուհի
  • 1962 – Հինգերորդ շարասյուն , Էռնեստ ՀեմինգուեյՊետրա
  • 1963 – Նշանակում (ռուս.՝ Назначение), Ա. Վոլոդին – Մայր
  • 1963 – Առանց խաչի (ռուս.՝ Без креста!), ըստ Վլադիմիր ՏենդրյակովիՍերմնագռավ
  • 1965 – Միշտ վաճառքում (ռուս.՝ Всегда в продаже), Վասիլի Ակսյոնով – Վաճառողուհի
  • 1967 – Բալլադ անուրախ գինետան մասին , Էդվարդ Օլբի – Միսս Ամելիա Իվենս
  • 1967 – Նորոդովոլեցներ (ռուս.՝ Народовольцы), Ալեքսանդր Սվոբոդին – Վաճառողուհի
  • 1967 – Ավանդական հավաք (ռուս.՝ Традиционный сбор), Վիկտոր Ռոզով – Լիդա Բելովա
  • 1972 – Սիրելիներից մի բաժանվեք (ռուս.՝ С любимыми не расставайтесь), Ալեքսանդր Վոլոդին – Լարիսայի մայրը
  • 1972 – Լոպատինի նոթերից (ռուս.՝ Из записок Лопатина), Կոնստանտին ՍիմոնովԴերասանուհի
  • 1983 – Ռևիզոր (ռուս.՝ Ревизор (комедия)), Նիկոլայ ԳոգոլԱննա Անդրեևնա
  • 1984 – Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից, Է. Օլբի – Մարթա

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1957 – Դոն Կիխոտ (ռուս.՝ Дон Кихот) – Մարիտոռնես
  • 1958 – Վասիսուալի Լոխանկին (ռուս.՝ Васисуалий Лоханкин, կարճամետրաժ) – Վարվառա
  • 1958 – Գնում էին զինվորները․․․ (ռուս.՝ Шли солдаты…) – բուժքույր ռեստորանում
  • 1962 – Մեղավոր հրեշտակ (ռուս.՝ Грешный ангел) – Աֆրոդիտե
  • 1963 – ԱԿ աշխատակից (ռուս.՝ Сотрудник ЧК) – ձերբակալվածի կինը
  • 1965 – Կառուցվում է կամուրջը (ռուս.՝ Строится мост) – Ռիմա Սինայսկայա
  • 1966 – Զգուշացիր ավտոմեքենայից (ռուս.՝ Берегись автомобиля) – մագնիտոֆոն գնող
  • 1966 – ՄԴՏ թատերական հանդիպումները Մոսկվայում (ռուս.՝ Театральные встречи БДТ в Москве)
  • 1967 – Առաջին ցրիչը (ռուս.՝ Первый курьер) – մորաքույր Նյուսյա Մոլդովանկայից
  • 1969 – Յուրային (ռուս.՝ Свой) – Զոյա Իվանովնա Մամոնովա
  • 1970 – Լիր արքա (ռուս.՝ Король Лир) – Ռեգան[37]
  • 1974 – Իմ ճակատագիրը (ռուս.՝ Моя судьба) – Օլգա Նեֆյոդովա, անարխիստ-մարտիկների խմբի ղեկավար
  • 1974 – Դոմբի և որդի (ռուս.՝ Домби и сын) – Սկյուտոն
  • 1975 – Մայակովսկին ծիծաղում է (ռուս.՝ Маяковский смеётся) – մադամ Ռենեսանս
  • 1975 – Սև ծովի ալիքները (ռուս.՝ Волны Чёрного моря, ֆիլմ 1․ «Белеет парус одинокий») – մադամ Ստորոժենկո
  • 1976 – Հավերժ կենդանի (ռուս.՝ Вечно живые, ֆիլմ-ներկայացում) – Նյուրա
  • 1976 – Ջրահարսը (ռուս.՝ Русалочка) – աղջկա դաստիարակչուհի / պանդոկապանուհի / կախարդուհի
  • 1977 – Պարզապես Սաշա (ռուս.՝ Просто Саша) – Նինա Պետրովնա, Ելենա Միխայլովայի մայրը
  • 1977 – Կարմիր Գլխարկի մասին (ռուս.՝ Про Красную Шапочку) – Էգ գայլ
  • 1979 – Աշնանային մարաթոն (ռուս.՝ Осенний марафон) – Վարվառա Նիկիտիչնա, Բուզիկինի համակուրսեցին և գործընկերուհին
  • 1982 – Պետական սահման։ Արևելյան եզր (ռուս.՝ Государственная граница. Восточный рубеж)
  • 1983 – Ունիկում (ռուս.՝ Уникум) – Էմմա Ֆեոդորովնամ, ԳՀԻ լաբորատորիայի ղեկավար
  • 1985 – Тевье-молочник (ֆիլմ-ներկայացում) – Գոլդա
  • 1992 – Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից (ռուս.՝ Кто боится Вирджинии Вульф?, ֆիլմ-ներկայացում) – Մարթա
  • 1996 – Ռուսական նախագիծ (ռուս.՝ Русский проект) – բուժքույր («Քարեր հավաքելու ժամանակը», ռուս․՝ «Время собирать камни»)
  • 2015 – Խորհրդավր կիրք (ռուս.՝ Таинственная страсть) – ռեժիսոր

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 – Սովորական պատմություն (ռուս.՝ Обыкновенная история, ֆիլմ-ներկայացում)
  • 1971 – Սեփական կղզի (ռուս.՝ Свой остров, ֆիլմ-ներկայացում)
  • 1972 – Հատակում (ռուս.՝ На дне, ֆիլմ-ներկայացում)
  • 1974 – Դոմբի և որդի (ռուս.՝ Домби и сын, ֆիլմ-ներկայացում)
  • 1976 – Հավերժ կենդանի (ռուս.՝ Вечно живые, ֆիլմ-ներկայացում)
  • 1982 – Շտապեք կատարել բարին (ռուս.՝ Спешите делать добро, ֆիլմ-ներկայացում)
  • 1987 – Բոլշևիկներ (ռուս.՝ Большевики, ֆիլմ-ներկայացում)
  • 1988 – Էշելոն (ռուս.՝ Эшелон, ֆիլմ-ներկայացում)
  • 1992 – Անֆիսա (ռուս.՝ Анфиса, ֆիլմ-ներկայացում)
  • 1992 – Դժվար մարդիկ (ռուս.՝ Трудные люди, ֆիլմ-ներկայացում)
  • 2003 – Երեք ընկեր (ռուս.՝ Три товарища, ֆիլմ-ներկայացում)
  • 2006 – Բալի այգին (ռուս.՝ Вишнёвый сад, ֆիլմ-ներկայացում)
  • 2008 – Կտրուկ երթուղի (ռուս.՝ Крутой маршрут, ֆիլմ-ներկայացում)
  • 2009 – Նապաստակ։ Love story (ռուս.՝ Заяц. Love story, ֆիլմ-ներկայացում)

Մասնակցություն ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1987 – Օլեգ Եֆրեմով։ Որ լինի թատրոնը (ռուս.՝ Олег Ефремов. Чтобы был театр, վավերագրական)
  • 1996 – Մեր երիտասարդության Բրոդվեյը (ռուս.՝ Бродвей нашей юности, վավերագրական)
  • 2002 – Դեզդեմոնայի կյանքը։ Իրինա Սկոբցևա (ռուս.՝ Жизнь Дездемоны. Ирина Скобцева, վավերագրական)
  • 2002 – Գալինա Սոկոլովա (ռուս.՝ Галина Соколова, ОРТ ալիքի «Որ հիշեն» (ռուս․՝ «Чтобы помнили») հեռուստահաղորդումների շարքից, վավերագրական)
  • 2003 – Я вышел на подмостки (վավերագրական)
  • 2005 – Անհայտ Օլեգ Եֆրեմովը (ռուս.՝ Неизвестный Олег Ефремов, վավերագրական)
  • 2007 – Մեծ, մեծ երեխա։ Յուրի Բոգատիրյով (ռուս.՝ Большой-большой ребёнок. Юрий Богатырев, վավերագրական)
  • 2007 – Հավերժ Օլեգ (ռուս.՝ Вечный Олег, վավերագրական)
  • 2007 – Եվգենի Լեբեդև։ Խեթ դերասանը (ռուս.՝ Евгений Лебедев. Неистовый лицедей, վավերագրական)
  • 2007 – Յուրաքանչյուրն ընտրում է իր համար․․․ (ռուս.՝ Каждый выбирает для себя…, վավերագրական)
  • 2007 – Միխայիլ Ուլյանով։ Մարդը, որին հավատում էին (ռուս.՝ Михаил Ульянов. Человек, которому верили, վավերագրական)
  • 2007 – Եվգենի Եվստիգնեևի երեք սերերը (ռուս.՝ Три любви Евгения Евстигнеева, վավերագրական)
  • 2007 – Աշնանային մարաթոն (ռուս.՝ Осенний марафон, «Ֆիլմ ֆիլմի մասին» շարքից, վավերագրական)
  • 2008 – Ալեքսանդր Վամպիլով։ Ես գիտեմ՝ ես ծեր չեմ լինի (ռուս.՝ Александр Вампилов. Я знаю, я старым не буду…, վավերագրական)
  • 2008 – Միխայիլ Կազակով։ Ատելությունից մինչև սեր (ռուս.՝ Михаил Козаков. От ненависти до любви, վավերագրական)
  • 2008 – Ես ճայ եմ։ Այն չէ։ Ես դերասանուհի եմ։ Տատյանա Լավրովա (ռուս.՝ Я — чайка… Не то. Я – актриса. Татьяна Лаврова, վավերագրական)
  • 2010 – Գաֆտը, որ զբոսնում է ինքն իր համար (ռուս.՝ Гафт, который гуляет сам по себе, վավերագրական)
  • 2010 – Եկատերինա III (ռուս.՝ Екатерина III, վավերագրական)
  • 2010 – Կոնստանտին Ռայկին։ Խիստ ռեժիմի թատրոն (ռուս.՝ Константин Райкин. Театр строгого режима, վավերագրական)
  • 2010 – Татьяна Лаврова. Недолюбила, недожила… (Վալենտինա Պիմանովայի «Կուռքեր» (ռուս․՝ «Кумиры» հեռուստահաղորդումից, վավերագրական)
  • 2010 – Լիդիա Սմիրնովա։ Կին բոլոր ժամանակներ համար (ռուս.՝ Лидия Смирнова. Женщина на все времена, վավերագրական)
  • 2010 – Նատալյա Սելեզնյովա։ Լայն բացած աչքերով (ռուս.՝ Наталья Селезнёва. С широко раскрытыми глазами, վավերագրական)
  • 2010 – Հավասարվում է մեկ Գաֆտի (ռուս.՝ Равняется одному Гафту, վավերագրական)
  • 2011 – Ելենա Յակովլևա։ ԻնտերԼենոչկան (ռուս.՝ Елена Яковлева. ИнтерЛеночка, վավերագրական)
  • 2011 – Եվգենի Եվստիգնեևի երեք կյանքը (ռուս.՝ Три жизни Евгения Евстигнеева, վավերագրական)
  • 2013 – Գարիկ Սուկաչյով։ Ամեն ինչ ազնվությամբ (ռուս.՝ Гарик Сукачёв. Всё по-честному, վավերագրական)
  • 2013 – Ուրիշ Անդրեյ Մյագկով (ռուս.՝ Другой Андрей Мягков, վավերագրական)
  • 2013 – Իգոր Կվաշա։ Անձնական ցավ (ռուս.՝ Игорь Кваша. Личная боль, վավերագրական)
  • 2013 – Իգոր Կվաշա։ Ընդդեմ հոսանքի (ռուս.՝ Игорь Кваша. Против течения, վավերագրական)
  • 2013 – Անհայտ Միխալկովները (ռուս.՝ Неизвестные Михалковы, վավերագրական)
  • 2013 – Սերգեյ Գարմաշ։ Անցյալ ունեցող տղամարդը (ռուս.՝ Сергей Гармаш. Мужчина с прошлым, վավերագրական)
  • 2014 – Յանկովսկի (ռուս.՝ Янковский, վավերագրական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://meduza.io/news/2019/12/26/umerla-galina-volchek
  4. 4,0 4,1 4,2 https://www.bbc.com/russian/news-50912854
  5. Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
  6. Владимир Варфоломеев. «Блоги / Владимир Варфоломеев: Но есть и новички» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Умерла Галина Волчек — последняя из основоположников «Современника»
    Названа причина смерти Галины Волчек
  8. «Современник» перенёс время начала прощания с Волчек 29 декабря
  9. В Москве простились с Галиной Волчек
  10. «Галина Волчек, современник эпохи». jn.com.ua; archive.org. 2007 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  11. «Бабье лето | Женские истории». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  12. Указ Президиума Верховного Совета СССР «О присуждении Государственных премий СССР в области литературы, искусства и архитектуры 1967 года». — Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР. — Издание Верховного Совета СССР, 23 августа 1989. — № 11. — С. 389. — 392 с.
  13. Указ Президиума Верховного Совета РСФСР «О присвоении почётного звания заслуженной артистки РСФСР Волчек Г. Б.». — Ведомости Верховного Совета РСФСР. — Издание Верховного Совета РСФСР, 2 января 1970. — № 1 (587). — С. 7. — 8 с.
  14. Указ Президиума Верховного Совета РСФСР «О присвоении почётного звания народной артистки РСФСР Волчек Г. Б.». — Ведомости Верховного Совета РСФСР. — Издание Верховного Совета РСФСР, 7 июня 1979. — № 23 (1077). — С. 367. — 372 с.
  15. Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении почётного звания „Народный артист СССР“ деятелям советского театрального искусства». — Ведомости Съезда народных депутатов СССР и Верховного Совета СССР. — Издание Верховного Совета СССР, 23 августа 1989. — № 11. — С. 389. — 392 с.
  16. Смирнов В. «Волчек Галина Борисовна». Герои страны. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Указ Президента Российской Федерации от 25.04.2017 г. № 182 «О присвоении звания Героя Труда Российской Федерации»». Президент Российской Федерации. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Вручение медалей Героя Труда». Президент Российской Федерации. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Указ Президента Российской Федерации от 17.12.2008 г. № 1789 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» I степени Волчек Г. Б.»». Президент Российской Федерации. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Указ Президента Российской Федерации от 19.12.2003 г. № 1494 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Волчек Г. Б.»». Президент Российской Федерации. 2003 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. «Указ Президента Российской Федерации от 15.04.1996 г. № 556 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» III степени Волчек Г. Б.»». Президент Российской Федерации. 1996 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «Указ Президента Российской Федерации от 21.12.2013 г. № 929 «О награждении государственными наградами Российской Федерации»». Президен0т Российской Федерации. 2013 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «Указ Президента Российской Федерации от 17.12.1993 г. № 2180 «О награждении орденом Дружбы народов Волчек Г. Б.»». Президент Российской Федерации. 1993 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. «Распоряжение Президента Российской Федерации от 11.07.1996 г. № 360-рп «О поощрении доверенных лиц и активных участников организации и проведения выборной кампании Президента Российской Федерации в 1996 году»». Президент Российской Федерации. 1996 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. «Распоряжение Президента Российской Федерации от 14.04.2006 г. № 176-рп «О поощрении Волчек Г. Б.»». Президент Российской Федерации. 2006 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. «Указ Президента Российской Федерации от 30.01.2002 г. № 111 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 2001 года»». Президент Российской Федерации. 2002 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  27. «Указ Мэра Москвы от 6 февраля 2006 года № 7-УМ «О награждении знаком отличия „За заслуги перед Москвой" Волчек Г. Б.»». Мэр Москвы. 2006 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  28. «Указ мэра Москвы № 64-УМ от 23 июля 2013 года «О присуждении премий города Москвы 2013 года в области литературы и искусства»». Мэр Москвы. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  29. «В Москве вручили премии Высоцкого». Коммерсантъ. 2002 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  30. «Лауреаты Национальной премии общественного признания достижений женщин России «Олимпия» за 2002 год». Премия «Олимпия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. «Премию Станиславского получат Кама Гинкас, Галина Волчек и Борис Покровский». Lenta.ru. 2002 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  32. «Галину Волчек наградили премией Товстоногова». Lenta.ru. 2006 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  33. ««Золотая Маска» объявила почётных лауреатов 2014 года». РИА Новости. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  34. «Чурикову и Миронова наградили «Звездой Театрала»». Lenta.ru. 2011 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  35. «Академики». Российская академия кинематографических искусств «Ника». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  36. «Указ Президента України від 19 квітня 2004 року №452/2004 «Про відзначення державними нагородами України діячів культури і мистецтва Російської Федерації»». Верховная рада. 2004 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. Кинокритик рассказала о самой блестящей роли Галины Волчек в кино

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Райкина Марина. Галина Волчек: как правило вне правил. — 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Վոլչեկ» հոդվածին։