Թոքի այտուց
Թոքի այտուց Oedema pulmonum | |
---|---|
Երկկողմանի թոքային այտուց՝ պլևրալ էքսուդատով | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Վնասում է | թոքեր |
Բժշկական մասնագիտություն | Սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 514 և 518.4 |
![]() |
Թոքի այտուց, հեղուկի կուտակումն է թոքերի պարենքիմայում և օդակիր հատվածներում[1]։ Այն խանգարում է գազափոխանակությունը և կարող է բերել շնչառական անբավարարության։ Այն լինում է կամ ձախ փորոքի անբավարարության պատճառով, երբ սիրտը չի կարողանում դուրս մղել թոքային շրջանառությունից եկած արյունը (կարդիոգեն թոքի այտուց), կամ էլ թոքի պարենքիմայի և անոթների վնասման պատճառով (ոչ կարդիոգեն թոքի այտուց)[2]։ Բուժումը կատարվում է 3 ուղղությամբ։ Առաջինը՝ ապահովել շնչառական գործառույթը, երկրորդը՝ բուժել հիմնական պատճառը, երրորդը՝ խուսափել թոքի հետագա վնասումից։ Թոքի սուր այտուցը կարող է բերել մահացի ռեսպիրատոր դիսթրեսի կամ սրտի կանգի՝ հիպօքսիայի պատճառով։ Դա կանգային սրտային անբավարարության հիմնական առանձնահատկությունն է։ Անվանումը գալիս է հունարենից, հունարեն՝ οἴδημα (oídēma, "ուռել")։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքի այտուցի ամենաբնորոշ ախտանիշը հևոցն է, բայց կարող են լինել նաև այլ ախտանիշներ, որոնցից են՝ արյունախխումը (երևում է որպես վարդագույն, փրփրոտ խորխ), գերքրտնարտադրությունը, թուլությունը, գունատ մաշկը։ Շնչելու դժվարությունը կարող է զարգանալ որպես օրթոպնոե (հորիզոնական դիրքով պառկելու դժվարություն՝ դժվար շնչելու պատճառով), և/կամ որպես պարոքսիզմալ գիշերային դիսպնոե (գիշերային դժվարաշնչության նոպաներ)։ Ձախ փորոքային անբավարարությունը և թոքի քրոնիկ այտուցը ունեն բազմաթիվ ընդհանուր ախտանիշներ։ Թոքի այտուցի զարգացումը կարող է կապված լինել հեղուկային գերծանրաբեռնման հետ, որը ասելով բնորոշում են աջ փորոքային անբավարարության արտահայտությունները՝ ծայրամասային այտուցները, լծային երակների բարձր ճնշումը, և հեպատոմեգալիան, որի դեպքում լյարդը լինում է մեծացած և նույնիսկ կարող է նկատվել պուլսացիա։ Այլ ախտանիշներից են՝ աուսկուլտացիայով հայտնաբերվող կրեպիտացիան (լսվում են արտաշնչման վերջում) և սրտի երրորդ տոնի առկայությունը[2]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն սովորաբար սրտածին է (կարդիոգեն), բայց հեղուկը կարող է կուտակվել նաև թոքի վնասման պատճառով։ Այդ վնասումը կարող է լինել ուղղակի, կամ առաջանալ թոքային արյան շրջանառությունում բարձր ճնշման պատճառով։ Ձախ փորոքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջացած բարձր ճնշման պատճառով կարող է առաջանալ թոքի այտուց, եթե թոքային զարկերակի ճնշումը բարձրանում է նորմայից (15 մմ ս.ս․)[3] to above 25 mmHg.[4]։ Թոքի այտուցի պատճառները կարող են բաժանվել կարդիոգենի և ոչ կարդիոգենի։ Կարդիոգեն այտուցը առաջանում է հիմնականում ձախ փորոքի հետ կապված խնդիրներից։
Կարդիոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանգային սրտային անբավարարություն, որի դեպքում սիրտը չի կարողանում բավարար քանակով դուրս մղել արյունը, որի արդյունքում բարձրանում է թոքային զարկերակի սեպման ճնշումը և զարգանում է թոքի այտուց։ Կանգային սրտային անբավարարություն կարող է զարգանալ ձախ փորոքի անբավարարությունից, առիթմիաներից կամ հեղուկի մեծ քանակից, որը հաճախ զարգանում է երիկամային անբավարարության պատճառով։
- Հիպերտոնիկ կրիզը նույնպես կարող է պատճառ լինել, քանզի մեծանում է ճնշումը, հետբեռնվածությունը, ձախ փորոքի ծանրաբեռնվածությունը և որպես հետևանք մեծանում է ճնշումը թոքային զարկերակում՝ առաջացնելով թոքի այտուց։
Ոչ կարդիոգեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բացասական ճնշումի հետևանքով առաջացած թոքի այտուց [5], որի դեպքում կրծքի խոռոչում զգալի բացասական ճնշման հետևանքով վնասվում են մազանոթները և ալվեոլները լցվում են արյունով։ Բացասական ճնշումը առաջացնում է նախաբեռնվածության զգալի բարձրացում, որի արդյունքում թոքային անոթներում արյան պարունակությունը մեծանում է։ Նաև զգալիորեն բարձրանում է ձախ փորոքի հետբեռնվածությունը, որի արդյունքում փոքրանում է սրտի արտամղման ֆրակցիա։ Ընդհանուր անզգայացման 0.05-0.1% դեպքերում կարող է զարգանալ բացասական ճնշման հետ կապված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ Թոքային անոթների պարունակության մեծացումը սրտային արտամղման փոքրացման հետ միասին առաջացնում է տրանսուդացիա։ Թոքային զարկերակների դիմադրողականության բարձրացման հետևանքով տեղաշարժվում է նաև միջփորոքային միջնապատը։ Միջնախատի տեղաշարժումը դեպի ձախ առաջացնում է ձախ փորոքի դիաստոլիկ ֆունկցիայի խանգարում, որը ավելի է մեծացնում թոքային անոթների հիդրոստատիկ ճնշումը[6]։
- Նյարդաբանական խնդիրներ[7] (ցնցումներ, գլխի վնասվածք, հոսանքահարում)։
- Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա[8]
- Սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)[9]։
Թոքի սուր վնասումը կարող է առաջացնել թոքի այտուց՝ անոթների և պարենքիմայի վնասման ճանապարհով։ Հիմնականում սուր վնասում լինում է սուր շնչառական դիսթրես համախտանիշի հետևանքով, բայց կան նաև բազմաթիվ այլ պատճառներ[10]՝
- Տաք կամ թունավոր գազերի ինհալացիա
- Թոքոային ցնցում, որը առաջանում է արտաքին վնասվածքների պատճառով
- Թոքային ասպիրացիա
- Թոքային ծավալի կտրուկ վերականգնում, օրինակ՝ մեծ ծավալով թորակոցենտեզի, պնևմոթորաքսի վերացման, բրոնխային խցանման վերացման հետևանքով։
- Ռեպերֆուզիոն վնասում
- Լողալու հետևանքով առաջացած թոքի այտուց[11][12]
- Փոխներարկման հետ կապված արյան շրջանառության գերբեռնվածություն։ Սա առաջանում է արյան բաղադրիչների մեծ քանակի փոխներարկման արդյունքում՝ կարճ ժամանակում[13]։
- Փոխներարկման հետ կապված թոքի սուր վնասում։ Սա առաջանում է, երբ դոնորի արյան մեջ պարունակվում են հակամարմիններ՝ ռեցիպիենտի հյուվածքների նկատմամբ[14]։
- Ծանր ինֆեկցիա կամ բորբոքում, որը կարող է լինել տեղային կամ համակարգային։ Սա ՍՇԴՀ-ի դասական տեսակ է։
Թոքի այտուցի պատճառներից են նաև
- Զարկերակ-երակային մալֆորմացիաները
- Հանտավիրուսային թոքային համախտանիշը
- Բարձր տեղանքի հետ կապված թոքի այտուց[15][16]
- Ներթունավորում՝ սիբիրյան խոցի հարուցչի թույնով[17]
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոքի այտուցի ամենահաճախ հանդիպող ախտանիշը հևոցն է։ Այլ ախտանիշներից են արյունախխումը (արտահայտվում է վարդագույն, փրփրած խորխի տեսքով), քրտնարտադրության շատացումը, հոգնածությունը, մաշկի գունատությունը։ Թոքի այտուցի դեպքում կարող է դժվարանալ շնչառությունը պառկած ժամանակ, իսկ քնի ժամանակ կարող է հանկարծակի դժվարանալ շնչառությունը։ Սրանք ձախ փորոքային անբավարարության հետևանքով առաջացած թոքի այտուցի ախտանիշներն են։ Աջ փորոքային անբավարարության հետևանքով առաջանում են պերիֆերիկ այտուցներ, լծային երակի ճնշման բարձրացում, լյարդի մեծացում։ Թոքի այտուցի պատճառով աուսկուլտատիվ հայտնաբերվում են թաց խզոցներ և սրտի երրորդ տոն[2]։
Կայծակնային ընթացքով թոքային այտուց[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայծակնային ընթացքով թոքային այտուց՝ արագ զարգացող թոքային այտուցն է։ Այն սովորաբար զարգանում է որպես սրտամկանի ինֆարկտի կամ միտրալ ռեգուրգիտացիայի, աորտալ ռեգուրգիտացիայի, սրտային անբավարարության հետևանքով։ Բուժումը պետք է ուղղված լինի դեպի պատճառի վերացում։ Բուժումը ներառում է նիրոգլիցերինի կիրառում, թթվածնի ադեկվատ քանակի ապահովում, թոքային շրջանառության փոքրացում[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «pulmonary edema» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ 2,0 2,1 2,2 «Clinical practice. Acute pulmonary edema»։ N. Engl. J. Med. 353 (26): 2788–96։ December 2005։ PMID 16382065։ doi:10.1056/NEJMcp052699
- ↑ What Is Pulmonary Hypertension? From Diseases and Conditions Index (DCI). National Heart, Lung, and Blood Institute. Last updated September 2008. Retrieved on 6 April 2009.
- ↑ Chapter 41, page 210 in: Cardiology secrets By Olivia Vynn Adair Edition: 2, illustrated Published by Elsevier Health Sciences, 2001 1-56053-420-6, 978-1-56053-420-4
- ↑ «Negative-pressure acute tracheobronchial hemorrhage and pulmonary edema»։ J Anesth 23 (3): 417–20։ 2009։ PMID 19685125։ doi:10.1007/s00540-009-0757-0
- ↑ Hines, Roberta L. and Marschall, Katherine. Stoelting's Anesthesia and Co-Existing Disease. 6th edition. 2012. pages 178 and 179.
- ↑ O'Leary R., McKinlay, J. (2011)։ «Neurogenic pulmonary oedema»։ Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain 11 (3): 87–92։ doi:10.1093/bjaceaccp/mkr006
- ↑ «Pulmonary edema»։ Mayo Clinic։ 2018-08-08
- ↑ Boyle AJ, Mac Sweeney R, McAuley DF (August 2013)։ «Pharmacological treatments in ARDS; a state-of-the-art update»։ BMC Med 11: 166։ PMC 3765621։ PMID 23957905։ doi:10.1186/1741-7015-11-166
- ↑ Boyle AJ, Mac Sweeney R, McAuley DF (August 2013)։ «Pharmacological treatments in ARDS; a state-of-the-art update»։ BMC Med 11: 166։ PMC 3765621։ PMID 23957905։ doi:10.1186/1741-7015-11-166
- ↑ «Pulmonary edema of scuba divers»։ Undersea Hyperb Med 24 (1): 29–33։ 1997։ PMID 9068153։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-17-ին։ Վերցված է 2008-09-04
- ↑ «Pulmonary edema in scuba divers: recurrence and fatal outcome»։ Undersea Hyperb Med 32 (1): 39–44։ 2005։ PMID 15796313։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-17-ին։ Վերցված է 2008-09-04
- ↑ «Adverse Reactions»։ Professional Education։ 2016-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-03
- ↑ «Transfusion-related acute lung injury (TRALI)»։ Professional Education։ 2016-06-17։ Վերցված է 2016-12-03
- ↑ Luks AM (2008)։ «Do we have a "best practice" for treating high altitude pulmonary edema?»։ High Alt. Med. Biol. 9 (2): 111–4։ PMID 18578641։ doi:10.1089/ham.2008.1017
- ↑ Bates, M (2007)։ «High altitude pulmonary edema»։ Altitude Physiology Expeditions։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-09-ին։ Վերցված է 2008-09-04
- ↑ White J, Gray M, Fisher M (1989). Atrax Robustus IPCS InChem
- ↑ Long Brit, Koyfman Alex, Gottlieb Michael (2018)։ «Management of Heart Failure in the Emergency Department Setting: An Evidence-Based Review of the Literature»։ The Journal of Emergency Medicine 55 (5): 635–646։ PMID 30266198 ։ doi:10.1016/j.jemermed.2018.08.002