Jump to content

Ալեքսանդր Մասլյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մասլյակով
ռուս.՝ Александр Васильевич Масляков
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 8, 2024(2024-09-08)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ (1966)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, պրոդյուսեր, հաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
ԱշխատատուՈՒՀԱ, Q4053893?, Q4053894?, Vesolyye Rebyata?, Q4028659?, Hello, we are looking for talent!?, Q4238090?, Տարվա երգ, Ի՞նչ որտ՞եղ ե՞րբ, Minuta slavy?, Home Edition programs for the youth of the Central Television of the USSR? և Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
ԱմուսինՍվետլանա Մասլյակովա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական հեռուստաընկերության ակադեմիա
ԵրեխաներԱլեքսանդր Մասլյակով
 Alexander Maslyakov Վիքիպահեստում

Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակով (ռուս.՝ Александр Васильевич Масляков, նոյեմբերի 24, 1941(1941-11-24), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 2024(2024-09-08)[1], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), ռուս խորհրդային հեռուստահաղորդավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1994 թ.)[4]: «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա»[3] ֆոնդի լիիրավ անդամ (ակադեմիկոս)։ «Ամիկ» (Ալեքսանդր Մասլյակով և ընկերներ) հեռուստատեսության ստեղծագործական համաժողովրդական ասոցիացիայի հիմնադիր և սեփականատեր, «ՈՒՀԱ»[3] շոուի կազմակերպիչ և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Վասիլի Վասիլևիչ Մասլյակովը (1904-1996), ծնվել է Նովգորոդկայի շրջանում, եղել է ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է։ Պատերազմից հետո նա ծառայել է ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում։ Մայրը՝ Զինաիդա Ալեքսեևնա Մասլյակովան (1911-1999), տնային տնտեսուհի էր։

Հեռուստատեսության բարձրագույն դասընթացների է մասնակցել (1968)։ Ալեքսանդր Մասլյակովն ավարտել է Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1964)։ Հեռուստատեսությունում աշխատում է 1964 թվականից, երբ դեռ չորրորդ կուրսի ուսանող էր։ Իր մուտքը հեռուստատեսություն Մասլյակովը բացատրում է հետևյալ կերպ.

Մի անգամ թիմի ավագ Պաշա Կանտորը, լսարաններից մեկում հարձակվեց ինձ վրա և ասաց.

-Լսի′ր, արի դու դարձիր հինգից մեկը, և բացատրեց, որ «ՑՏ» երիտասարդական խմբագրության աշխատակիցները պատրաստվում են նկարահանել ուրախ հաղորդում։
Իսկ հաղորդավարները պետք է լինեն այն ինստիտուտից, որը հաղթել է վերջին «ՈւՀԱ» խաղի ժամանակ։ Այսինքն հինգից մեկը լինելու ես դու։ Եվ ես համաձայնեցի։

Եղել է «ՈՒՀԱ», «Բարև, մենք փնտրում են տաղանդների», «Ապա մի աղջիկներ», «Երիտասարդների հասցեները», «Սպրինտ բոլորի համար», «Վիրաժ»,«Ուրախ երեխաներ», «12-րդ հարկ» ծրագրերի հաղորդավար։ Համաշխարհային փառատոնին երիտասարդության և ուսանողների հետ հաղորդում է վարել Սոֆիայում, Բեռլինում, Հավանայում, Մոսկվայում, Փհենյանում։ Մի քանի տարի եղել է Սոչիում անցկացվող երգի միջազգային փառատոնների մշտական հաղորդավար, ինչպես նաև ղեկավարել է «Տարվա երգ»(1976-1979), «Ալեքսանդր-շոու» և շատ ուրիշ ծրագրեր։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման առաջին հաղորդավար (1976)։ Մասլյակովը հանդիսանում է «ՈՒՀԱ» համաժողովրդական ծրագրի մշտական հաղորդավար, տնօրեն, ռեժիսոր, «ՈՒՀԱ» միջազգային միության և «Ամիկ» հեռուստատեսային ստեղծագործական ասոցիացիայի նախագահ։ Չնայած նրան, որ «ՈՒՀԱ» Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ հաղորդավարի դեր է տանում, երկու անգամ եղել է ժուրիի անդամ։ «Մինուտա սլավի» հեռուստաշոուի ժուրիի անդամ է։ 2013 թվականին Յուլի Գուսմանի հետ եղել է «Հումորի զգացում» («Чувство юмора») հեռուստաշոուի ժյուրի։

  • «Օվացիա» մրցանակի դափնեկիր (1994)։
  • 2002 թվականին Ալեքսանդր Մասլյակովը պարգևատրվել է Ռուսաստանի «ՏԵՖԻ» հեռուստատեսության ակադեմիայի բարձրագույն պարգևով՝ ազգային հեռուստատեսության զարգացման ավանդի համար։
  • 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ՈՒՀԱ»-յի 45-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Մասլյակովին պարգևատրել է IV աստիճանի շքանշանով «Ազգային հեռուստատեսության զարգացման և երկար տարիների ստեղծագործական գործունեության» ավանդի համար[5]։
  • «Դոստիկ» II աստիճանի շքանշան (Ղազախստա), Մարտի 11, 2007)[6]։
  • 2007 թվականի սկզբին Ալեքսանդր Մասլյակովը «Վաստակի համար» պարգևատրվել է III աստիճանի շքանշանով, որը ստացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ձեռքից խաղի ընթացքում[7]։
  • 2011 թվականի նոյեմբերին «ՈՒՀԱ»-յի 50 ամյակին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մասլյակովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրել է III աստիճանի շքանշանով[8]։
  • 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ա.Մասլյակովին պարգևատրել է «Ալեքսանդր Նևսկի շքանշանով»։
  • Ալեքսանդր Մասլյակովի անունով է անվանվել աստերոիդ (5245 Մասլյակով), որը բացվել է Ղրիմի աստղաֆիզիկայի աստղադիտարանում[9]։
  • Կինը՝ Սվետլանա Անատոլի Մասլյակովա (ի ծնե՝ Սեմենովա, հոկտեմբերի 11, 1947 թվական[10][11]), «ՈՒՀԱ»-ի ռեժիսոր, հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1966 թվականին որպես ՈՒՀԱ-ի ռեժիսորի օգնական։ 1971 թվականի հոկտեմբերի 2-ին Ալեքսանդրը և Սվետլանան ամուսնացել են[12]։
  • Որդին՝ Ալեքսանդր Ալեքսանդրի Մասլյակովը, (ծնվ. 1980 թվականին), Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտ, ՈՒՀԱ Պրեմիեր լիգայի հաղորդավար և «Հեռուստատեսային ստեղծագործական միավորում Ալեքսանդր Մասլայկով և ընկերներ» ՍՊԸ գործադիր տնօրեն։
  • Հարսը՝ Անգելինա Վիկտորի Մասլյակովա (ի ծնե՝ Մարմելադովա) (ծնվ. 1980 թ., Մոսկվա)[13][14]
  • Թոռնուհին՝ Տաիսիա Մասլյակովա (ծնվ. 2006)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Скончался Александр Васильевич Масляков. / Новости / КВН (ռուս.)Клуб весёлых и находчивых, 2024.
  2. 1 2 Названа причина смерти Александра Маслякова - Газета.Ru (ռուս.)Газета.Ru, 2024.
  3. 1 2 3 Масляков Александр Васильевич // Кто есть кто в современной культуре. Эксклюзивные биографии. — Выпуск 1-2. — М.: МК-Периодика, 2006—2007.
  4. Масляков Александр Васильевич // Кто есть кто в современной культуре. Эксклюзивные биографии. — Выпуск 1-2. — М.: МК-Периодика, 2006—2007. ↑ Указ Президента РФ от 13 сентября 1994 г. N 1895 «О присвоении почетных званий Российской Федерации творческим работникам Российской государственной телерадиокомпании „Останкино“»
  5. ↑ Указ Президента РФ от 21.11.2006 № 1298 (21.11.2006). — О награждении орденом «За заслуги перед отечеством» IV степени Маслякова А.В.. Проверено 13 ноября 2011.
  6. ↑ Новые кавалеры ордена
  7. ↑ Указ Президента Украины от 14 декабря 2007 года № 1077/2006 «О награждении А. Маслякова орденом „За заслуги“»
  8. ↑ Указ о награждении Александра Маслякова орденом «За заслуги перед Отечеством» III степени (13.11.2011). Проверено 13 ноября 2011. Архивировано из первоисточника 5 февраля 2012.
  9. ↑ Список малых планет открытых в КрАО
  10. Кто кому в «Останкино» сват и брат?(չաշխատող հղում)
  11. «ТЭФИ :: Состав АРТ-биографии / раздел на реконструкции :: Маслякова Светлана Анатольевна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Форум ТВС». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. Ангелина Маслякова — биография, список книг, отзывы читателей — Readly.ru
  14. «С днём рождения, Ангелина Маслякова! / Новости / КВН». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մասլյակով» հոդվածին։