Յուլի Գուսման
Յուլի Գուսման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Ադրբեջանի բժշկական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՈՒՀԱ-ի խաղացող, դերասան, Պետական Դումայի անդամ և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0348901 |
yulygusman.info |
Յուլի Սոլոմոնովիչ Գուսման (ռուս.՝ Юлий Соломонович Гусман, օգոստոսի 8, 1943, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան, հասարակական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՈՒՀԱ-ի ժյուրիի մշտական անդամ, Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլի Գուսմանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 8-ին ռազմական բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կասպիական ռազմական նավատորմի գլխավոր թերապևտ, փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սոլոմոն Մոիսեևիչ Գուսմանի (1904-1980) ընտանիքում[1]։ Մայրը՝ Լոլա Յուլևնա Բարսուկը (1916-1977), առաջին մասնագիտությամբ եղել է դերասանուհի, ապա թարգմանչուհի, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր։ Ըստ Գուսմանի խոսքերի՝ նրա նախնիների հինգ սերունդներ ապրել են Ադրբեջանում[2]։ Եղբայրը՝ Միխայիլ Գուսմանը (ծնվել է 1950 թվականին), մշակույթի վաստակավոր գործիչ է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
1960 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է Բաքվի № 160 դպրոցը և ընդունվել Ադրբեջանի Նարիման Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտ։ Բժշկությամբ լրջորեն չի հետաքրքրվել, սակայն տարվել է հոգեբանությամբ (հիպնոս, սովորում քնի ընթացքում, պայծառատեսություն, հոգեթերապիա, Ֆրեյդի աշխատանքներ)։
Ինստիտուտում ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով և սպորտով։ Ունի սպորտային ինը կարգ տարբեր մարզաձևերից, եղել է «Բուրեվեստնիկ» միության սուսերամարտի չեմպիոն, ունի դարչնագույն գոտի կարատեից։ Մասնակցել է գեղարվեստական ինքնավարությանը, խաղացել դպրոցական թատրոնում։
1964 թվականին ընկերների հետ միասին ստեղծել է Բաքվի ՈՒՀԱ ինքնուրույն ակումբ։ Մեկ տարի անց դարձել է նրա առաջատարը, յոթ տարվա ընթացքում եղել Բաքվի հավաքական թիմի ավագը. նրա թիմը 1967 թվականից մինչև 1972 թվականը չի պարտվել ոչ մի մրցույթում, բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1970 թվականին՝ «ՈՒՀԱ չեմպիոնների չեմպիոն» գավաթի դափնեկիր։ Առաջին անգամ ՈՒՀԱ-ում ներմուծել է կազմակերպվածություն. Բաքվի թիմը հանդես է եկել նույն համազգեստով։ «Срыв усов», «Снятие бороды» հնարքների հեղինակն ու կատարողն է, «С меня как с Гусмана вода!» («Ինձնից, ինչպես ջուր Գուսմանից») արտահայտության հեղինակը։
1966 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ինստիտուտը՝ ստանալով բժիշկ-հոգեբույժի մասնագիտություն։
1970 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ազիզ Ալիևի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտին առընթեր ասպիրանտուրան «Հոգեբանություն և հոգեբուժություն» մասնագիտությամբ, գրել ատենախոսություն «Կլինիկա-հոգեբանական համահարաբերակցությունն ուղեղային աթերոսկլերոզի դեպքում» (ռուս.՝ «Клинико-психологические корреляции при церебральном атеросклерозе») թեմայով։
1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացները, ինչից հետո վերադարձել է Բաքու։ 1973-1988 թվականներին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ 1976-1984 թվականներին եղել է Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Յարոսլավ Գոլովանովի հետ համահեղինակությամբ գրել է «Շփում» (ռուս.՝ «Контакт», 1976) ֆանտաստիկ նովելը։
1982 թվականին ԱՄՆ-ում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դոբրինինի առաջարկով և ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման նախագահ Սերգեյ Լապինի հանձնարարությամբ Ի. Գոլդինի հետ միասին նախապատրաստել և անցկացրել է պատմության մեջ առաջին տիեզերական հեռուստակամուրջը Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև։
1984-1985 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Բաքվի երգի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
Յուլի Գուսմանը բեմադրել է «Ականջներով գլխարկ» (ռուս.՝ «Шапка с ушами», երաժշտության հեղինակ՝ Էդուարդ Խաղագորտյան[3]), «Վիշապ» (երաժշտությունը՝ Ե. Ադլերի, ըստ Ե. Շվարցի հեքիաթի) և այլ ներկայացումներ։ Իր աշխատանքներում ռեժիսոր Յուլի Գուսմանը հայտնաբերել է հակումը մարդկային հոգու պարադոքսների ուսումնասիրության հանդեպ։ Ա. Դյումայի բեմական ընթերցման մեջ, օրինակ, ձգտել է իր հերոսներին մոտեցնել 1970-ական թվականների պատանի սերնդին, որպեսզի նրանց համար հասկանալի լինեն բարու ձգտումը, ուրիշի ցավը։
1988 թվականին Յուլի Գուսմանը բնակություն է հաստատել Մոսկվայում։
Տևական ժամանակ ընդգրկված է եղել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան ղեկավարության կազմում, 1988-2002 թվականներին եղել է նրա տնօրենը։ Նրա մասնակցությամբ սկսվել է «Дом Кино» թերթի հրատարակությունը, ստեղծվել սեփական հեռուստակենտրոն։ Անցկացվել են Ռուսաստանում առաջին քաղաքական երեկոները՝ նվիրված Ալեքսանդր Սոլժենիցինին և Նիկիտա Խրուշչովին, ստեղծագործական երեկոներ Նաում Կորժավինի, Վլադիմիր Վոյնովիչի հետ։ Կինոյի տունը երկար տարիներ մնացել է դեմոկրատական ուժերի յուրատիպ գրասենյակ, մայրաքաղաքի քաղաքական ու մշակութային կենտրոն (Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան տնօրենի պաշտոնը Յուլի Գուսմանն զբաղեցրել է մինչև 2002 թվականի օգոստոս)։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի (ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի նմանօրինակը), գաղափարի ու գեղարվեստական իրականացման հեղինակն է, ինչպես նաև երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված «Կանաչ խնձոր – ոսկե տերև» (ռուս.՝ «Зелёное яблоко — золотой листок») մրցանակի հեղինակը։ Այդ նպատակով ստեղծվել է «Նիկայի» գլխավոր տնօրինությունը, ապա Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան, որի կազմում ընդգրկվել են երկրի առաջատար դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, նկարիչներ, օպերատորներ, կինոքննադատներ։
1996-2000 թվականներին Յուլի Գուսմանը եղել է «ВИD» հեռուստաընկերության «Թեմա» (ռուս.՝ «Тема») հրապարակախոսական ծրագրի հաղորդավարը ОРТ ալիքով։ 1999 թվականին վարել է «Երեկոն Յուլի Գուսմանի հետ» (ռուս.՝ «Вечер с Юлием Гусманом», ОРТ) ժամանցային հեռուստածրագիրը, բայց շուտով հաղորդումը փակվել է ցածր վարկանիշի պատճառով։
2005 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում հատուկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի համար (այդ ժամանակ լրանում էր նրա ծննդյան 90-ամյակը) Յուլի Գուսմանը բեմադրել է «Մարդը Լամանչիից» ամերիկյան հայտնի մյուզիքլը (Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով)։
2006 թվականին՝ քսանհինգամյա ընդմիջումից հետո, Յուլի Գուսմանը վերադարձել է կինոաշխարհ՝ նկարահանելով «Խորհրդային շրջանի այգի» ֆանտաստիկ կատակերգությունը։
2007 թվականին «Сити-FM» ռադիոալիքով սկսել է հեռարձակվել «Յուլի Գուսմանի անվան մշակույթի ու հանգստի այգի» (ռուս.՝ «Парк культуры и отдыха им. Юлия Гусмана», հեղինակներ և վարողներ՝ Յուլի Գուսման և Ս. Չայկա)։
2010 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում Յուլի Գուսմանը բեմադրել է «Պարեր ուսուցչի հետ» ներկայացումը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի 95-ամյակին։
Յուլի Գուսմանը ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրիի մշտական անդամ է։ Հրավիրվել է ՈՒՀԱ պրեմիեր լիգայի եզրափակիչ խաղերին 2005, 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին։ Ութ անգամ եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (1995, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016)։
«Эхо Москвы» ռադիոալիքի «Кейс» հաղորդման համահաղորդավարներից է, Ալեքսանդր Մասլյակովի հետ միասին վարում է «Հումորի զգացում» (ռուս.՝ «Чувство юмора») հաղորդումը Առաջին ալիքով։
Քաղաքական և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-1995 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի I գումարման պատգամավոր, «Ռուսաստանի ընտրությունը» խմբավորման անդամ, 1994 թվականից զբաղեցրել է աշխարհաքաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Եղել է Պետական դումայի պատգամավորական ակումբի ու «Большая шляпа» թենիսի նախագահական ակումբի հիմնադիրներից մեկը[4]։ Ռուսաստանի հրեական վեհաժողով հասարակական խորհրդի հիմնադիրներից է, նրա նախագահության անդամներից մեկն ու նախագահը[5], Համառուսական ադրբեջանական կոնգրեսի կենտրոնական խորհրդի անդամ է[6], Ալեքսեյ Կուդրինի Քաղաքացիական նախաձեռնության հանձնաժողովի անդամ[7][8]։ 2005 թվականին մասնակցել է «Մոսկվացիները հանուն միասնական դեմոկրատական ցուցակի» հասարակական կոմիտեի ստեղծմանը, որն ընտրությունների ժամանակ սատարում էր «Яблоко» և «Աջ ուժերի միություն» կուսակցություններին[9][10][11][12]։
Յուլի Գուսմանը բազմիցս հանդես է եկել ընդդեմ նացիոնալիզմի, այլատյացության, հոմոֆոբիայի[13][14][15][16]։ Բացասական կարծիք է հայտնել «հոմոսեքսուալության պրոպագանդման» օրենսդրական արգելքի վերաբերյալ։ 2012 թվականին, մասնակցելով «Պատմական գործընթաց» (ռուս.՝ Исторический процесс) թոք-շոուին, հագուստին ամրացրել է «գեյ» գրառմամբ թղթի կտոր՝ ի նշան խտրականության ենթարկվող փոքրամասնությունների հետ համերաշխության[17][18][19][20]։ Եղել է արվեստի գործիչների շարքում, որոնք ստորագրել են այն բաց նամակը, որով կոչ էր արվում կալանքից ազատել «Pussy Riot» խմբի մասնակիցներին[21]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հորաքույրը՝ Դորա Սամոյլովնա Գուսման, ճարտարապետ, ամուսնացած է եղել կումիկների իշխան Մեխտի Խասաևիչ Ուցմիևի (1903-1993) հետ, որը եղել է հայտնի բանաստեղծուհի Խուրշիտբանու Նաթավան Ջավանշիրի սերունդներից[22],
- Կինը՝ Վալիդա Մուրադովնա Գուսման, ֆրանսերենի և ռուսերենի ուսուցչուհի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր[23],
- Դուստրը՝ Լոլա (ծնվել է 1977 թվականին), սովորել է Նյու Յորքում[23], ավարտել է երկու համալսարան և իրավաբանական դպրոց, ստաժավորում է անցել Ռումինիայում[23], իրավաբան է, ամուսնացել է բրիտանացի արիստոկրատ Ջեյմս Ռիդ Ստյուարտ Բրեմների (մարկետոլոգ-ծրագրավորող) հետ, 2009 թվականի ապրիլի 15-ին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմիլիանը[24],
- Եղբայրը՝ Միխայիլ Սոլոմոնովիչ Գուսման (ծնվել է 1950 թվականի հունվարի 23-ին Բաքվում, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս լրագրող, թարգմանիչ և ինտերվյուեր, ռադիո- և հեռուստահաղորդավար, ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2001), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (2002)։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Աշխատանք | Դերասան | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1976 | Մի գեղեցիկ օր | В один прекрасный день режиссёр | ռեժիսոր | ||
1978 | Ամառանոցային տնակ մեկ ընտանիքի համար | Дачный домик для одной семьи | |||
1981 | Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ | Не бойся, я с тобой | ռեժիսոր, դերասան | էպիզոդ | հեռուստաֆիլմ |
1983 | Սառցակտոր տաք ծովում | Льдина в тёплом море | |||
1984 | Ի՞նչ է «Երալաշը» | Что такое «Ералаш»? | ռեժիսոր, սցենարիստ, դերասան | հեռուստառեժիսոր | տեսաֆիլմ |
1993 | Նաստյա | Настя | դերասան | «Մետրոյի միլիարդերորդ ուղևորը» շոուի հաղորդավար | |
2006 | Խորհրդային շրջանի այգի | Парк советского периода | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան | կամեո | |
2007 | Դուստրեր-մայրեր | Дочки-матери | դերասան | հեռուստասերիալ | |
2013 | Թութակ Club | Попугай Club | հնչյունավորում | Մեծ Ֆեդյա | մուլտֆիլմ |
Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ 1919 | Не бойся, я с тобой! 1919 | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան | շպրեխշտալմեյստեր | ||
2014 | Կովկասի գերուհին | Кавказская пленница! | դերասան | հոգեբուժարանի գլխավոր բժիշկ |
Ռեժիսորական թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդը Լամանչիից (ռուս.՝ Человек из Ламанчи)
- Պարեր ուսուցչի հետ (ռուս.՝ Танцы с учителем)
- Վիշապ (ռուս.՝ Дракон)
- Երեք հրացանակիրներ (ռուս.՝ Три мушкетёра)
- Ականջներով գլխարկ (ռուս.՝ Шапка с ушами)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (20 մայիսի, 2004 թվական) – մշակույթի և արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար[25],
- «Փառքի» շքանշան (Ադրբեջան, 15 նոյեմբերի, 2013 թվական) – Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային փոխադարձ կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար[26],
- «Բարեկամության» շքանշան (Ադրբեջան, 1 օգոստոսի, 2018 թվական) – Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային փոխադարձ կապերի զարգացման ուղղությամբ բազմամյա բեղմնավոր գործունեության համար[27],
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (27 սեպտեմբերի, 1993 թվական) – կինոարվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[28],
- Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
- Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. Е. Кокарев, Ю. С. Гусман. 8 дней в июле. Диалоги о Профессиональном клубе кинематографистов XV Московского кинофестиваля. Изд. Агентства печати Новости, 1989, 80 с., тираж 50000 экз., ISBN 5-7020-0030-7;
- Э. Т. Акопов, Ю. С. Гусман, А. В. Козуляев. Парк советского периода. Изд. Гелеос, серия Кинороман, 262 с., тираж 7000 экз., ISBN 5-8189-0788-0;
- 1996 г. Наш кандидат: Юлий Гусман. 2007, 22 с.[29]
- Юлий Гусман «Былое и Дума». Жанна Филатова, Оксана Шапарова. Тираж 10000 экз., тип. ГФ Полиграфресурсы[30], М., 1995, 44 с.[31]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ю. С. Гусман». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Алла Грибинюк. Юлий Гусман: Азербайджан стал совсем другим. Вот об этом мы и сняли фильм // Вечерняя Москва : газета. — 15 ноября 2013.
- ↑ Хагагортян Э. А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1981. — Т. 5.
- ↑ «Гусман Юлий Соломонович. Биография». [Официальный сайт Комитета гражданских инициатив. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Гусман Юлий Соломонович, глава Общественного совета РЕК». Официальный сайт Российского еврейского конгресса. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Список членов Центрального совета ВАК». Официальный сайт Всероссийского азербайджанского конгресса. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Член КГИ Юлий Гусман о Национальной премии «Гражданская инициатива»». Официальный сайт Комитета гражданских инициатив. 10 декабря 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ ««Гражданская инициатива»: Гусман, Ярмольник и волонтеры». РИА Новости. 10 декабря 2013 года.
- ↑ «В Москве создан комитет «Москвичи за единый демократический список»». РИА Новости. 10 ноября 2005 года.
- ↑ «В Москве создан комитет в поддержку демократической оппозиции». Газета.Ru. 10 ноября 2005 года. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Сторонники Общественного комитета «Москвичи за единый демократический список» проводят акцию по проверке избирательных комиссий Москвы». Радио «Свобода». 30 ноября 2005 года.
- ↑ «Состоялось учредительное собрание Общественного комитета «Москвичи за единый демократический список»». Официальный сайт Московской Хельсинкской группы. 14 ноября 2005 года.
- ↑ «Организаторов «Русского марша» призвали задуматься о его последствиях». Взгляд. 3 ноября 2006 года.
- ↑ «Общество против фашизма». Дни.ру. 2 ноября 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Зверева, Наталья (6 ноября 2013 года). ««Мы обречены жить друг с другом» — Юлий Гусман о дружбе народов и интернете». Аргументы и факты.
- ↑ «Юлий Гусман в программе Владимира Познера». Официальный сайт Комитета гражданских инициатив. 1 апреля 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ Петровская, Ирина (7 апреля 2012 года). ««Сердца геев надо сжигать и закапывать в землю». Чадолюбивый телеведущий предложил рецепт для спасения детей». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Замгендиректора ВГТРК: Сердца геев надо сжигать и закапывать в землю…». Gay.ru. 8 апреля 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Фаткуллин, Камиль (16 марта 2013 года). ««Творцы». Интервью с Юлием Гусманом». Русская служба новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Юлий Гусман раскритиковал скрытых геев, боящихся камин-аута». Gayrussia.ru. 22 марта 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Интеллигенция призывает освободить Pussy Riot». Эхо Москвы. 27 июня 2012 года.
- ↑ «Засулакская линия Тарковского княжеского рода: судьба поколений. Кумыкский мир». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 Юлий Гусман
- ↑ Юлий Гусман впервые стал дедушкой // Труд
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20 мая 2004 года № 654 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики о награждении Ю. С. Гусмана орденом «Шохрат»
- ↑ Распоряжение Президента Азербайджанской Республики o награждении Ю. С. Гусмана орденом «Достлуг»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 27 сентября 1993 года № 1488 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам кино»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Наш кандидат: Юлий Гусман
- ↑ «This website is currently unavailable». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Алфавитный каталог». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Биография Юлия Гусмана». РИА Новости. 8 августа 2013. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- Յուլի Գուսմանի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-10-07 Wayback Machine
- Юлий Гусман (անգլ.) Internet Movie Database կայքում
- Интервью Юлия Гусмана(չաշխատող հղում) для журнала «New Times» — (видео), 24 марта 2008
- Юлий Гусман Արխիվացված 2017-08-04 Wayback Machine — биография на сайте Российского еврейского конгресса
- «Еврейский еврей» Интервью Юлия Гусмана Jewish.ru
- Автограф. Пожелания Всемирному клубу одесситов
- «Я менял дома вместе с профессиями и городами» Интервью Юлия Гусмана журналу «Собственник»
- Гость Юлий Гусман. Познер. Выпуск от 31.03.2014 // Первый канал
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Գուսման» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս դերասաններ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 1-ին գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ