Ջրահարսը (ֆիլմ, 1976)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրահարսը
Երկիր ԽՍՀՄ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրդրամա, ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՋրահարսը
Թվական1976 և դեկտեմբերի 17, 1976
Լեզուռուսերեն և բուլղարերեն
ՌեժիսորՎլադիմիր Բիչկով
Սցենարի հեղինակՎիկտոր Վիտկովիչ
ԴերակատարներՄիխայիլ Պուգովկին, Ստեֆան Իլիև, Ստեֆան Պեյչև և Իվան Գայդարջիև
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա[1] և Nu Boyana Film Studios?[1]
Տևողություն78 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)

«Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»), խորհրդային-բուլղարական ֆիլմ, որ ստեղծվել է Վլադիմիր Բիչկովի[2] կողմից Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ֆիլմը նկարահանվել է 1976 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նվիրված է դանիացի մեծ գրող Հանս Քրիստիան Անդերսենի հիշատակին և ստեղծվել է նրա լավագույն հեքիաթներից մեկի հիման վրա։ Փոքրիկ ջրահարսը սիրահարվում է արքայազնին, որին մի անգամ փրկել էր փոթորկի ժամանակ։ Հանուն այդ սիրո Ջրահարսը զոհում է շատ բան. նա չի վախենում հեռանալ իր տնից և պայման է կապում չար կախարդուհու հետ։ Կախարդուհին, օգտագործելով տարբեր կախարդական խոսքեր, Ջրահարսի գեղեցիկ վարսերի փոխարեն նրա ձկան պոչը վերածում է մարդկային ոտքերի և այնպես է անում, որ Ջրահարսը կարողանա քայլել ու ապրել ցամաքում։ Բազմաթիվ փորձություններ է ստիպված լինում անցնել փոքրիկ Ջրահարսը միայն նրա համար, որ լինի իր սիրելիի կողքին։ Բայց արքայազնը, այսպես էլ չհասկանալով իր երջանկությունը, ընդմիշտ կորցնում է նրան։

Ֆիլմում կան առանձին տարբերություններ Անդերսենի հեքիաթից. կախարդուհին չի վերցնում Ջրահարսի ձայնը, և նա կարող է խոսել, դրանից բացի՝ նա չի մահանում արքայազնից բաժանվելուց հետո, այլ ստանում է անմահություն։ Սակայն սյուժետային առանձին գծերի մեղմացումն այդ առանց այն էլ տխուր պատմությունը չի դարձնում պակաս դրամատիկական։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան և վերջաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Ֆայտ
  • Յուլի Ֆայտ
  • Բորիս Բրեև
  • Վյաչեսլավ Բյուտենկո
  • Վլադիմիր Բիչկով
  • Յուրի Վիդմանկին
  • Իվան Գայդարջիև
  • Վ. Լյուտիկով
  • Ա. ՄԱրկով
  • Իվան Մանով
  • Արթուր Նիշչյոնկին – կույր
  • Սերգեյ Նիկոլաև – հացթուխ
  • Լև Պոտյոմկին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Վիտկովիչ, Գրիգորի Յագդֆելդ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Բիչկով
  • Բեմադրող օպերատոր՝ Էմիլ Վագենշչայն
  • Բեմադրող նկարիչ՝ Կոնստանտին Զագորսկի, ճարտ.՝ Բոգոյա Սապունջիև
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Դիրիժոր՝ Դ. Շտիլման
  • Երգերի տեսքտը՝ Բելլա Ախմադուլինայի, Յուրի Էնտինի
  • Մոնտաժող՝ Գ. Սադովնիկովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ռոման Կոնբրանդտ, Իվան Կորդով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 DEFA film database
  2. «Ջրահարսը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Ջրահարսը» ֆիլմը kino-teatr.ru կայքում