Երեք ընկեր (վեպ)
Երեք ընկեր գերմ.՝ Drei Kameraden | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Նախորդ | Վերադարձ |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Գերմանիա |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 1936 |
Թարգմանիչ | Արթուր Ուեսլի Ուին |
Վիքիքաղվածք | Երեք ընկեր |
Երեք ընկեր (գերմ.՝ Drei Kameraden), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։
Այն գրված է առաջին դեմքով՝ գլխավոր հերոս Ռոբերտ Լոկամպի կողմից, որի ինչ-որ չափով խորտակված աշխարհայացքը կյանքի հանդեպ առաջացել է այն սարսափելի կյանքի փորձի հետևանքով, որը նա ձեռք է բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանս-գերմանական խրամատներում։ Նա իր այս փորձը կիսում է Օտտո Կեստերի և Լենց Գոտֆրիդի՝ իր երկու ընկերների հետ, որոնց հետ նա աշխատեցնում էր մեքենաների վերանորոգման արհեստանոց 1920-ական թվականներին Բեռլինում (հավանաբար)։ Ռեմարկը գրել է այս վեպը, երբ վտարանդի էր և այն առաջին անգամ հրատարակվել է գերմաներենով՝ որպես Drei Kameraden, շուտով հաջորդել է նաև անգլերեն թարգմանությունը Գուդ Հաուսքիփինգ (Good Housekeeping) ամսագրում 1937 թվականի հունվար ամսից մինչև մարտ ամիսը, իսկ գիրքը լույս է տեսել նույն տարում։ Գերմաներենի առաջին տարբերակը հրատարակվել է 1938 թվականին վտարանդի հրատարակիչ Կուերիդոի Querido կողմից Ամստերդամում, բայց Գերմանիայում հրատարակվել է միայն 1951 թվականին։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը, որի անունը չի նշվում (այնուամենայնիվ, հավանական է, որ այն Բեռլինն է), լի է մեծ թվով աճող գործազուրկ ամբոխով և ամենուրեք նկատելի են աճող բռնություններ։ Վեպն սկսվում է մի տեսարանով, որտեղ ներկայացվում է բարում հավաքված անառողջ հասարակություն, անբարոյական կանայք ազատ շփվում են պատերազմը վերապրած անհույս թափառաշրջիկների հետ։ Մինչ Ռոբբին և իր ընկերները կարողանում են ապրուստի միջոց հայթայթել մեքենաներ վերանորոգելով և տաքսի վարելով, տնտեսության գոյատևումը քաղաքում օրեցօր ավելի դժվար էր դառնում։ Հենց այս միջավայրում է, երբ Ռոբերտը հանդիպում է Պատրիցիա Խոլմանին՝ մի առեղծվածային, գեղեցիկ երիտասարդ կնոջ, որը պատկանում է հասարակության միջին խավին։ Նրանց սերը սաստկանում է, երբ Ռոբերտը ներկայացնում է Պատրիցիային իր՝ արշավներում և բարերում անցկացվող կյանքը և Ռոբերտի մերժողական վերաբերմունքը փոխվում է, երբ նա հասկանում է, թե ինչքան Պատի կարիքն ունի։ Պատմությունը կտրուկ շրջադարձ է ունենում, երբ Պատը ծովում, ամառային հանգստի ժամանակ տառապում է թոքերի մահացու արյունահոսությամբ։ Ռոբբին և Պատը միասին են մնում, բայց Պատի օրերը հաշված են, քանի որ նա պետք է մեկնի Շվեյցարիայի առողջարան։ Նրանց երջանկության այս ժամանակավոր սահմանափակումն է, որ նրանց միասին եղած ժամանակը դարձնում է այնքան թանկագին։ Պատի Շվեյցարիա մեկնելուց հետո քաղաքական իրավիճակը քաղաքում ակտիվանում է, և Լենցը՝ նրա ընկերներից մեկը սպանվում է պայքարատենչ մարդկանց կողմից։ Գրքում նշված չէ սպանողի իրական անունը, բայց ենթադրվում է, որ եղել է ֆաշիստ։ Այս ամենն իր գագաթնակետին հասավ, երբ Օտտոն և Ռոբերտը կանգնեցին սնանկության եզրին և ստիպված եղան վաճառել իրենց արհեստանոցը։ Այս դժբախտության ժամանակ գալիս է մի հեռագիր՝ տեղեկացնելով նրանց Պատի վատթարացող առողջության մասին։ Ընկերները չեն երկմտում և կտրում են հազարավոր կիլոմետրեր՝ հասնելով Ալպեր՝ պալարախտի առողջարան։ Վերամիավորվելով՝ Ռոբբին և մահվանն ավելի ու ավելի մոտեցող Պատը անցկացրին իրենց մնացած շաբաթները միասին, նախքան վրա կհասներ Պատի անխուսափելի մահը ձյունաճերմակ գագաթներով պատված Շվեյցարիայում։ Գրքի վերջին հատվածում այս գեղեցիկ սիրո պատմությունը գտնում է իր հանգուցալուծումը՝ ամբողջովին փոխելով այն մերժողական հերոսին, որը գտել էր իր սերը։
Ֆիլմ, հեռուստաընկերություն, թատերականացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպն ունեցավ նաև իր ամերիկյան ֆիլմը նույն վերնագրով 1938 թ. հետևյալ դերասանական կազմով՝ Ֆրանքոթ Թոն (Franchot Tone), Ռոբերտ Թեյլոր (Robert Taylor), Ռոբերտ Յանգ (Robert Young) և Մարգարեթ Սուլավան (Margaret Sullavan) և ենթադրվում է, որ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մայքլ Չիմինոի (Michael Cimino) «Եղնիկի որսորդ» (The Deer Hunter) ֆիլմի համար՝ նկարահանված 1978 թ.։ Հայո Միյազակիի վերջին՝ «Քամին բարձրանում է» (The Wind Rises) ֆիլմում զարմանալիորեն հետևում է նույն բովանդակությունը, թեպետ նկարահանվել է Ճապոնիայում նույն ժամանակաշրջանում։ «Ծաղիկներ հաղթողների կողմից» ֆիլմը (Flowers from the Victors) (1999), նկարված Ալեքսանդր Սուրինի կողմից, նույնպես վեպի հիման վրա է, սակայն նկարահանվել է Ռուսաստանում 1990-ական թվականներին։
Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը հայերեն առաջին անգամ 1972 թվականին առանձին գրքով Շահեն Թաթիկյանի թարգմանությամբ հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը[1]։ Երկրորդ անգամ հրատարակվել է 2018 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից՝ Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ[2]։