Նաինա Ելցինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաինա Ելցինա
Naina Yeltsina 01.jpg
 
Կրթություն՝ Ուրալի պետական տեխնիկական համալսարան և Ուրալի դաշնային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Ծննդյան օր մարտի 14, 1932(1932-03-14) (87 տարեկան)
Ծննդավայր Q18803764?, Շարլիկսկի շրջան, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ի ծնե անուն ռուս.՝ Анастасия Иосифовна Гирина
Ամուսին Բորիս Ելցին
Զավակներ Տատյանա Յուշաշևա և Elena Yeltsina?
 
Պարգևներ

Order of Saint Catherine the Great Martyr?

Նաինա Ելցինա (ռուս.՝ Наи́на (Анастаси́я) Ио́сифовна Е́льцина, մարտի 14, 1932(1932-03-14), Q18803764?, Շարլիկսկի շրջան, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի կինը, Ռուսաստանի առաջին տիկինը 1991-1999 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաինա Իոսիֆովնա Ելցինան ամուսնու հետ, 2006 թվականի փետրվարի 1-ին

Ծնվել է 1932 թվականի մարտի 14-ին Իոսիֆ Ալեքսեևիչ (1910-1966) և Մարիա Ֆեոդորովնա (1910-1994) Գիրինների ընտանիքում։ Նա վեց երեխաներից ավագն էր Գիրինների ընտանիքում[1]։ Ծնունդի ժամանակ նրան կոչել են Անաստասիա, բայց բոլորը նրան անվանել են Նայա կամ Նաինա[2]։ Երբ սկսեց աշխատել, բոլորը սկսեցին նրան անունով և  հայրանունով դիմել։ 25 տարեկանում պաշտոնապես անունը փոխեց Նաինա, քանի որ չէր կարողանում հարմարվել «Անաստասիա Իոսիֆովնա» դիմելաձևին։

1955 թվականին ավարտել է Ուրալի Ս․ Կիրովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը «ինժեներ-շինարարի» մասնագիտությամբ։ Այնտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Բորիս Ելցինի հետ, նրանք ամուսնացել են բուհն ավարտելուց որոշ ժամանակ անց։ Մինչև 1985 թվականը աշխատել Է Սվերդլովսկի մարզի մաքրման կառույցների նախագծող:

1955-1956 թվականներին՝ ինժեներ-շինարար, վարպետ Օրենբուրգի Ջրմուղ կոյուղու տրեստի արտադրական բաժնում[1]։

1956-1985 թվականներին՝ նախագծի գլխավոր ինժեներ, ապա «ջրմուղկոյուղի» ինստիտուտի խմբի ղեկավար, 55 տարեկանում անցել է թոշակի[1]։

1985 թվականից ապրում է Մոսկվայում։

2008 թվականից նա նախագահական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ակտիվորեն մասնակցում է Բորիս Ելցինի հիշատակին նվիրված միջոցառումներին[1]։

2017 թվականին Նաինա Ելցինան Ելցինի ժառանգության նախագահական կենտրոնում, իսկ հետո Մոսկվայում ներկայացրել է իր «անձնական կյանք» հուշագրությունների գիրքը[1][3][4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Наина Ельцина в Ельцин-центре читает свои воспоминания (Екатеринбург, 1 февраля 2017 года)

  • Հայր՝ Ջոզեֆ Ալեքսեևիչ Գիրին (1910-1966)[5]
  • Մայր՝ Մարիա Ֆեդորովնա Գիրինա (1910-1994)[5]
  • Եղբայրներ՝ Լեոնիդ Գիրին, Անատոլի Գիրին, Վլադիմիր Գիրին,  Վիտալի Գիրին
  • Քույր՝ Ռոզա[5]

1956 թվականին ամուսնացել է Բորիս Ելցինի հետ։

Միխայիլ Պոլտորանինը պնդում է, որ Ելցինի կինը ազդել է երկրի ղեկավարության կադրային քաղաքականության վրա[6]։

Դուստրեր՝

  • Ելենա Օկուլովա (ծնվել է 1957 թվականի օգոստոսի 21-ին), ամուսնացել է Վալերի Օկուլովի հետ
  • Տատյանա Յումաշևա (ծնվել է 1960 թվականի հունվարի 17-ին), ամուսնացել է Վալենտին Բորիսովիչ Յումաշևի հետ

Թոռներ

  • Ելենայի երեխաները՝ Եկատերինա Օկուլովա (1979 թվականի հոկտեմբերի 10) և Մարիա Ժիլենկովա-Օկուլովա (1983 թվականի մարտի 31), Իվան Օկուլով (1997 թվականի հոկտեմբերի 28)
  • Տատյանայի երեխաները՝ Բորիս Ելցին (1981 թվականի փետրվարի 19), Գլեբ Դյաչենկո (1995 թվականի օգոստոսի 30), Մարիա Յումաշեւա (2002)

Ծոռներ

  • Ալեքսանդր Օկուլով (1999 թվականի հուլիսի 22) (Եկատերինա Օկուլովայի որդին)
  • Միխայիլ (2005) և Ֆյոդոր (2006) (Մարիա Ժիլենկովայի թոռնուհու՝ Օկուլովայի և նրա ամուսնու՝ գործարար Միխայիլ Ժիլենկովի երեխաները)[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշան (2017 թվականի մարտի 14)՝ հասարակական նշանակալի մարդասիրական ծրագրերի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և բարեգործական գործունեություն ծավալելու համար[8]։
  • 1999 թվականին արժանացել է «Օլիվեր» միջազգային մրցանակի՝ «մարդասիրության համար»։ Մրցանակը շնորհվում է «Ֆրենք» մանկական միջազգային օգնության հիմնադրամի կողմից։
  • 2005 թվականին արժանացել է «Օլիմպիա» ազգային մրցանակի «պատիվ և արժանապատվություն» անվանակարգում: Սա Ռուսաստանի միակ մրցանակն է, որով նշվում են քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի և մշակույթի ականավոր ժամանակակիցների ձեռքբերումները[9]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наина Ельцина Личная жизнь / Под ред. Людмилы Телень. — М.: Синдбад, 2017. — 352 с. — 10 000 экз. — ISBN 978-5-906837-53-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]