Բանյա Լուկա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանյա Լուկա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բանյա Լուկա | |||||
բոս․՝ Бања Лука | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Համայնք | Սերբական Հանրապետություն և Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն | ||||
Ղեկավար | Սլոբադան Գավրանովիչ | ||||
Հիմնադրված է | փետրվարի 6, 1494 թ. | ||||
Մակերես | 1,232 կմ² | ||||
ԲԾՄ | 163±1 մետր | ||||
Բնակչություն | 150 997 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +387 (51) | ||||
Փոստային ինդեքս | 78000 | ||||
Փոստային դասիչ | 78000 | ||||
Պաշտոնական կայք | banjaluka.rs.ba | ||||
| |||||
Բանյա Լուկա (սերբ.՝ Бања Лука, Banja Luka), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբական Հանրապետության փաստացի մայրաքաղաքը 1995 թվականից։
1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի և Փարիզի պայմանագրից հետո Սերբիայի Հանրապետության մայրաքաղաքը Պալե քաղաքից (Սարաևոյի սերբական մասը) տեղափոխվել է Բանյա Լուկա, որը սերբական Բոսնիայի խոշորագույն գործնական և տնտեսական կենտրոն է՝ 150 997 մարդ բնակչությամբ (2013 թվականի դրությամբ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանյա Լուկան գտնվում է Վրբաս գետի երկու ափերին՝ Վրբանի գետի թափվելու վայրում։
Սերբիայի Հանրապետությունում Բանյա Լուկան միակ խոշոր քաղաքն է, որը համեմատաբար հեռու է հանրապետական սահմաններից։ Մինչև դրանցից յուրաքանչյուրը հեռավորությունը կազմում է 30 կմ, ինչը ստեղծում է լրացուցիչ առավելություններ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում։ Բանյա Լուկայի աշխարհագրական դիրքի առավելություններին կարելի է դասել այն, որ քաղաքը զբաղեցնում է կենտրոնական դիրք բալկանյան երեք մայրաքաղաքների եռանկյան մեջ՝ Բելգրադից քաղաքը գտնվում է 320 կմ, Զագրեբից՝ 200 կմ և Սարաևոյից՝ 240 կմ հեռավորության վրա։
Քաղաքի կենտրոնից 4 կմ դեպի հարավ գտնվում է Բյելյավինա լեռը, որը Բանյա Լուկա քաղաքի և արվարձանների բնակիչների հանգստի սիրված վայրն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանյա Լուկան հնագույն պատմություն ունեցող քաղաք է։ Այդպիսի անվանումով բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը տարեգրական աղբյուրներում հանդիպում է 15-րդ դարի վերջին։ 1995 թվականին քաղաքը պաշտոնապես նշել է 500-ամյակը։ Առաջին չորս դարերը Բանյա Լուկա բնակավայրը գտնվել է թուրքական տիրապետության տակ։ Այդ ժամանակ քաղաքը դարձել է շրջակա բոսնիական տարածքների վարչական կենտրոնը։ Բոսնիա և Հերցեգովինայի Ավստրո-Հունգարիայի կողմից օկուպացումը 1878 թվականին հանգեցրել է քաղաքի բուռն տնտեսական զարգացմանը։ 1908 թվականին քաղաքը Բոսնիա և Հերցեգովինայի հետ միասին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ 1918 թվականից եղել է ապագա Հարավսլավիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Խորվաթիայի անկախ պետության կազմում։
Քաղաքն ավերվել է 1969 թվականին ավերիչ երկրաշարժի արդյունքում, սակայն ՀՍՖՀ իշխանություններին հաջողվեց ոչ միայն ամբողջությամբ վերականգնել հին Բանյա Լուկան, այլ նաև կառուցել նոր բնակելի և արդյունաբերական թաղամասեր։
1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ Բանյա Լուկան ուղղակիորեն չի գտնվել ռազմական գործողությունների կենտրոնում և չի տուժել, ինչպես նախկին Հարավսլավիայի բազմաթիվ այլ քաղաքները։ Հիմնականում այդ պատճառով քաղաքն ընտրվել է որպես բնակավայր Խորվաթիայից, Բոսնիայի և Հերցեգովիայի կենտրոնական և հարավային տարածաշրջաններից եկած սերբական փախստականների համար։ Նրանք զբաղեցրեցին քաղաքը լքած բոսնիացիների և խորվաթների բնակելի տները և աշխատատեղերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանյա Լուկայի կլիման խոնավ ցամաքային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է՝ 21,3 °C, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 0,8 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 988 մմ։ Տարվա ընթացքում դիտվում է 143 անձրևային օր։ Քաղաքի լայնության շնորհիվ Բանյա Լուկայում ձյուն տեղում է ամեն տարի։ Ուժեղ քամիները ներթափանցում են հյուսիսից և հյուսիս-արևելքից։ Երբեմն հարավային քամիներն, որոնք բերում են տաք եղանակ, նույնպես գերիշխող են լինում։
Բանյա Լուկաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.0 (68) |
22.4 (72.3) |
27.4 (81.3) |
29.4 (84.9) |
35.6 (96.1) |
39.2 (102.6) |
40.8 (105.4) |
41.4 (106.5) |
35.2 (95.4) |
30.6 (87.1) |
25.0 (77) |
21.6 (70.9) |
41.4 (106.5) |
Միջին բարձր °C (°F) | 3.7 (38.7) |
6.8 (44.2) |
12.0 (53.6) |
17.2 (63) |
22.0 (71.6) |
25.0 (77) |
27.2 (81) |
26.9 (80.4) |
23.3 (73.9) |
17.4 (63.3) |
10.8 (51.4) |
5.2 (41.4) |
16.5 (61.7) |
Միջին ցածր °C (°F) | −4.6 (23.7) |
−2.3 (27.9) |
0.7 (33.3) |
4.7 (40.5) |
9.0 (48.2) |
12.4 (54.3) |
13.7 (56.7) |
13.3 (55.9) |
10.1 (50.2) |
5.7 (42.3) |
1.6 (34.9) |
−2.6 (27.3) |
5.1 (41.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −22.8 (−9) |
−27.4 (−17.3) |
−15.3 (4.5) |
−5.0 (23) |
−1.2 (29.8) |
2.2 (36) |
7.5 (45.5) |
4.6 (40.3) |
0.6 (33.1) |
−3.4 (25.9) |
−10.0 (14) |
−16.0 (3.2) |
−27.4 (−17.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69 (2.72) |
63 (2.48) |
79 (3.11) |
87 (3.43) |
98 (3.86) |
111 (4.37) |
95 (3.74) |
93 (3.66) |
82 (3.23) |
74 (2.91) |
91 (3.58) |
86 (3.39) |
1028 (40,47) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 15 | 14 | 14 | 14 | 15 | 14 | 11 | 11 | 10 | 11 | 13 | 15 | 157 |
% խոնավություն | 83 | 77 | 75 | 70 | 70 | 69 | 66 | 66 | 73 | 79 | 84 | 85 | 75 |
Միջին ամսական արևային ժամ | 54 | 71 | 125 | 158 | 206 | 222 | 272 | 238 | 186 | 133 | 70 | 46 | 1781 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, humidity and sun)[2][3][Ն 1] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 150 997 մարդ, համայնքները՝ 199 191 մարդ[4]։
Հարավսլավիայի փլուզումից առաջ, Բանյա Լուկան եղել է երկրի 10-րդ խոշոր քաղաքը և երկրորդ (Սարաևոյից հետո) քաղաքային կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայում։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Բանյա Լուկայում բնակվում էր մոտ 150 հազար մարդ[5]։ Բնակիչների կեսը (49 %) սերբեր էին։ Խորվաթները և բոսնիացիները կազմում էին բնակչության 19 և 11 %-ը, իսկ 16 %-ը՝ հարավսլավացիները։ Այժմ գրեթե ամբողջ բնակչությունը ներկայացված է սերբերով, ընդ որում քաղաքացիների 1/3-րդը փախստականներ են և հարկադրված տեղահանվածները։
- Ազգային կազմը (1991 թվական)
1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի ազգային կազմը բաղկացած էր՝
- սերբեր - 70 155 (49,03 %)
- մուսուլմաններ - 27 689 (19,35 %)
- խորվաթներ - 15 700 (10,97 %)
- հարավսլավացիներ - 22 645 (15,82 %)
- մնացյալներ, չկողմնորոշվածներ և անհայտներ - 6890 (4,81 %)
Ընդհանուր՝ 143 079
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարի, Իտալիա (2007)[6]
- Բելգրադ, Սերբիա (2003)[7]
- Բիտոնտո, Իտալիա (2008)[6]
- Գրաց, Ավստրիա
- Լվով, Ուկրաինա (2005)[6]
- Կամպոբասո, Իտալիա (2010)[6]
- Կայզերսլաուտերն, Գերմանիա (2003)[6]
- Կրան, Սլովենիա (1965)[6]
- Հաքքյարի, Թուրքիա
- Մոդիին Մակկաբիմ Ռեուտ, Իսրայել (2010)[8]
- Մոսկվա, Ռուսաստան (2003)[6]
- Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան (2021)[9]
- Նովի Սադ, Սերբիա (2006)[6]
- Պատրաս, Հունաստան (1995)[6][10][11]
- Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա[6]
- Վեստերոս (համայնք), Շվեդիա
- Ֆոքշանի, Ռումինիա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Krajina square
-
Mariastern Abbey, Banja Luka
-
Catholic church
-
Kastel fortress
-
Park Petar Kočić
-
Manjača Lake, located in Manjača
-
Vrbas River
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Station ID for Banja Luka is 14542 Use this station ID to locate the sunshine duration
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Weather Information Service – Banja Luka». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑
«Klimatafel von Banja Luka / Bosnien und Herzegowina» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Station 14542 Banja Luka». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ [«Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին. Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)]
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.banjaluka.rs.ba/front/category/133/?left_mi=335
- ↑ Градови партнери
- ↑ https://web.archive.org/web/20170412143556/http://www.banjaluka.rs.ba/front/category/133/?left_mi=335
- ↑ Новым побратимом Нижнего Новгорода стал город Баня-Лука Республики Сербской Боснии и Герцеговины
- ↑ https://www.patrasevents.gr/article/303087-i-lista-me-tis-23-adelfopoiimenes-poleis-tis-patras-iparxei-ousia-omos
- ↑ https://www.banjaluka.rs.ba/wp-content/uploads/2017/08/Strategija_razvoja_turizma.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյա Լուկա» հոդվածին։ |
|