Բանյա Լուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանյա Լուկա (այլ կիրառումներ)
Քաղաք
Բանյա Լուկա
բոս․՝ Бања Лука
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՂեկավարՍլոբադան Գավրանովիչ
Հիմնադրված էփետրվարի 6, 1494 թ.
Մակերես1,232 կմ²
ԲԾՄ163±1 մետր
Բնակչություն150 997 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (51)
Փոստային ինդեքս78000
Փոստային դասիչ78000
Պաշտոնական կայքbanjaluka.rs.ba
Բանյա Լուկա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բանյա Լուկա (Բոսնիա և Հերցեգովինա)

Բանյա Լուկա (սերբ.՝ Бања Лука, Banja Luka), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբիայի փաստացի մայրաքաղաքը 1995 թվականից։

1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի և Փարիզի պայմանագրից հետո Սերբիայի Հանրապետության մայրաքաղաքը Պալե քաղաքից (Սարաևոյի սերբական մասը) տեղափոխվել է Բանյա Լուկա, որը սերբական Բոսնիայի խոշորագույն գործնական և տնտեսական կենտրոն է՝ 150 997 մարդ բնակչությամբ (2013 թվականի դրությամբ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանյա Լուկան գտնվում է Վրբաս գետի երկու ափերին՝ Վրբանի գետի թափվելու վայրում։

Սերբիայի Հանրապետությունում Բանյա Լուկան միակ խոշոր քաղաքն է, որը համեմատաբար հեռու է հանրապետական սահմաններից։ Մինչև դրանցից յուրաքանչյուրը հեռավորությունը կազմում է 30 կմ, ինչը ստեղծում է լրացուցիչ առավելություններ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում։ Բանյա Լուկայի աշխարհագրական դիրքի առավելություններին կարելի է դասել այն, որ քաղաքը զբաղեցնում է կենտրոնական դիրք բալկանյան երեք մայրաքաղաքների եռանկյան մեջ՝ Բելգրադից քաղաքը գտնվում է 320 կմ, Զագրեբից՝ 200 կմ և Սարաևոյից՝ 240 կմ հեռավորության վրա։

Քաղաքի կենտրոնից 4 կմ դեպի հարավ գտնվում է Բյելյավինա լեռը, որը Բանյա Լուկա քաղաքի և արվարձանների բնակիչների հանգստի սիրված վայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանյա Լուկան հնագույն պատմություն ունեցող քաղաք է։ Այդպիսի անվանումով բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը տարեգրական աղբյուրներում հանդիպում է 15-րդ դարի վերջին։ 1995 թվականին քաղաքը պաշտոնապես նշել է 500-ամյակը։ Առաջին չորս դարերը Բանյա Լուկա բնակավայրը գտնվել է թուրքական տիրապետության տակ։ Այդ ժամանակ քաղաքը դարձել է շրջակա բոսնիական տարածքների վարչական կենտրոնը։ Բոսնիա և Հերցեգովինայի Ավստրո-Հունգարիայի կողմից օկուպացումը 1878 թվականին հանգեցրել է քաղաքի բուռն տնտեսական զարգացմանը։ 1908 թվականին քաղաքը Բոսնիա և Հերցեգովինայի հետ միասին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ 1918 թվականից եղել է ապագա Հարավսլավիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Խորվաթիայի անկախ պետության կազմում։

Քաղաքն ավերվել է 1969 թվականին ավերիչ երկրաշարժի արդյունքում, սակայն ՀՍՖՀ իշխանություններին հաջողվեց ոչ միայն ամբողջությամբ վերականգնել հին Բանյա Լուկան, այլ նաև կառուցել նոր բնակելի և արդյունաբերական թաղամասեր։

1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ Բանյա Լուկան ուղղակիորեն չի գտնվել ռազմական գործողությունների կենտրոնում և չի տուժել, ինչպես նախկին Հարավսլավիայի բազմաթիվ այլ քաղաքները։ Հիմնականում այդ պատճառով քաղաքն ընտրվել է որպես բնակավայր Խորվաթիայից, Բոսնիայի և Հերցեգովիայի կենտրոնական և հարավային տարածաշրջաններից եկած սերբական փախստականների համար։ Նրանք զբաղեցրեցին քաղաքը լքած բոսնիացիների և խորվաթների բնակելի տները և աշխատատեղերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանյա Լուկայի կլիման խոնավ ցամաքային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է՝ 21,3 °C, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 0,8 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 988 մմ։ Տարվա ընթացքում դիտվում է 143 անձրևային օր։ Քաղաքի լայնության շնորհիվ Բանյա Լուկայում ձյուն տեղում է ամեն տարի։ Ուժեղ քամիները ներթափանցում են հյուսիսից և հյուսիս-արևելքից։ Երբեմն հարավային քամիներն, որոնք բերում են տաք եղանակ, նույնպես գերիշխող են լինում։

Բանյա Լուկաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.0
(68)
22.4
(72.3)
27.4
(81.3)
29.4
(84.9)
35.6
(96.1)
39.2
(102.6)
40.8
(105.4)
41.4
(106.5)
35.2
(95.4)
30.6
(87.1)
25.0
(77)
21.6
(70.9)
41.4
(106.5)
Միջին բարձր °C (°F) 3.7
(38.7)
6.8
(44.2)
12.0
(53.6)
17.2
(63)
22.0
(71.6)
25.0
(77)
27.2
(81)
26.9
(80.4)
23.3
(73.9)
17.4
(63.3)
10.8
(51.4)
5.2
(41.4)
16.5
(61.7)
Միջին ցածր °C (°F) −4.6
(23.7)
−2.3
(27.9)
0.7
(33.3)
4.7
(40.5)
9.0
(48.2)
12.4
(54.3)
13.7
(56.7)
13.3
(55.9)
10.1
(50.2)
5.7
(42.3)
1.6
(34.9)
−2.6
(27.3)
5.1
(41.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −22.8
(−9)
−27.4
(−17.3)
−15.3
(4.5)
−5.0
(23)
−1.2
(29.8)
2.2
(36)
7.5
(45.5)
4.6
(40.3)
0.6
(33.1)
−3.4
(25.9)
−10.0
(14)
−16.0
(3.2)
−27.4
(−17.3)
Տեղումներ մմ (դյույմ) 69
(2.72)
63
(2.48)
79
(3.11)
87
(3.43)
98
(3.86)
111
(4.37)
95
(3.74)
93
(3.66)
82
(3.23)
74
(2.91)
91
(3.58)
86
(3.39)
1028
(40,47)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 15 14 14 14 15 14 11 11 10 11 13 15 157
% խոնավություն 83 77 75 70 70 69 66 66 73 79 84 85 75
Միջին ամսական արևային ժամ 54 71 125 158 206 222 272 238 186 133 70 46 1781
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, humidity and sun)[2][3][Ն 1]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 150 997 մարդ, համայնքները՝ 199 191 մարդ[4]։

Հարավսլավիայի փլուզումից առաջ, Բանյա Լուկան եղել է երկրի 10-րդ խոշոր քաղաքը և երկրորդ (Սարաևոյից հետո) քաղաքային կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայում։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Բանյա Լուկայում բնակվում էր մոտ 150 հազար մարդ[5]։ Բնակիչների կեսը (49 %) սերբեր էին։ Խորվաթները և բոսնիացիները կազմում էին բնակչության 19 և 11 %-ը, իսկ 16 %-ը՝ հարավսլավացիները։ Այժմ գրեթե ամբողջ բնակչությունը ներկայացված է սերբերով, ընդ որում քաղաքացիների 1/3-րդը փախստականներ են և հարկադրված տեղահանվածները։

Ազգային կազմը (1991 թվական)

1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի ազգային կազմը բաղկացած էր՝

  • սերբեր - 70 155 (49,03 %)
  • մուսուլմաններ - 27 689 (19,35 %)
  • խորվաթներ - 15 700 (10,97 %)
  • հարավսլավացիներ - 22 645 (15,82 %)
  • մնացյալներ, չկողմնորոշվածներ և անհայտներ - 6890 (4,81 %)

Ընդհանուր՝ 143 079

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Station ID for Banja Luka is 14542 Use this station ID to locate the sunshine duration

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Weather Information Service – Banja Luka». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Klimatafel von Banja Luka / Bosnien und Herzegowina» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Station 14542 Banja Luka». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  4. «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  5. [«Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին. Բանյա Լուկա քաղաքի պաշտոնական կայք (սերբ.)]
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.banjaluka.rs.ba/front/category/133/?left_mi=335
  7. Градови партнери
  8. https://web.archive.org/web/20170412143556/http://www.banjaluka.rs.ba/front/category/133/?left_mi=335
  9. Новым побратимом Нижнего Новгорода стал город Баня-Лука Республики Сербской Боснии и Герцеговины
  10. https://www.patrasevents.gr/article/303087-i-lista-me-tis-23-adelfopoiimenes-poleis-tis-patras-iparxei-ousia-omos
  11. https://www.banjaluka.rs.ba/wp-content/uploads/2017/08/Strategija_razvoja_turizma.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյա Լուկա» հոդվածին։