Արամ Հակոբյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Հակոբյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 2001(2001-04-01)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[2], միջազգային վարպետ և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2619
ՖԻԴԵ համար13306677
365chessAram_Hakobyan
Chesstempo համար308880
ICCF համար308880
 Aram Hakobyan Վիքիպահեստում
Արամ Հակոբյանը Սենթ Լուիսում

Արամ Աշոտի Հակոբյան (ապրիլի 1, 2001(2001-04-01)[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2018)[3], մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հակոբյանը ծնվել է 2001 թվականին ապրիլի 1-ին Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 6 տարեկանում՝ հաճախելով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Արամ Հակոբյանը հաղթել է Հայաստանի տարիքային առաջնություններում հինգ անգամ։

2013 թվականին հռչակվել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[5]։ 2014 և 2015 թվականներին դարձել է Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր[6][7]։

2016 թվականին 15 տարեկան հասակում հաղթել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում[8], Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում օլիմպիադայի բրոնզե մեդալակիր[9]։

2018 թվականին դարձել է Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Պատանի աստղեր» հեղինակավոր մրցաշարի հաղթող[10]։ 2019 թվականին Արամը Վեբստերի համալսարանում ուսանելու նպատակներով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ արդեն մեկ անգամ դարձել է համաամերիկյան քոլեջների թիմային առաջնության հաղթող[11]։ Կիսամյակի սկզբում նա մեկնել է Հնդկաստան՝ Աշխարհի մինչև 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր[12]։

Արամ Հակոբյանի մարզիչների թվում են եղել Արարատ Սանթրյանը, Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2013 Ալ-Ային Մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[5] 1
2017 Մինսկ Եվրոպայի առաջնություն 5 1 5 11-ից 7[13]
2018 Երևան Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշար 3 0 6 9-ից 6[14]
2018 Մոսկվա «Աերոֆլոտ Օփեն» 1 0 8 9-ից 5[15]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16][17]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2011 1815 1815 1815 1815 1815 1808 1815 1808
2012 1808 1808 1833 1833 1833 1924 1924 1927 1927 1927 1808
2013 1902 1913 1913 1913 1913 1913 1920 1985 1985 1985 2015 2015 2015 1902
2014 2103 2103 2103 2129 2129 2129 2156 2150 2312 2245 2274 2274 2312 2103
2015 2283 2283 2283 2283 2283 2283 2348 2348 2348 2288 2314 2333 2348 2283
2016 2333 2333 2333 2333 2348 2382 2382 2404 2417 2417 2417 2422 2422 2333
2017 2422 2438 2438 2452 2449 2449 2475 2466 2472 2457 2465 2465 2475 2422
2018 2479 2497 2497 2542 2542 2542 2544 2545 2554 2565 2565 2545 2565 2479
2019 2545 2545 2545 2554 2559 2559 2568 2559 2550 2561 2576 2576 2576 2545
2020 2582 2588 2588 2588 2588 2588 2588 2588 2588 2588 2598 2598 2598 2582
2021 2598 2598 2598 2603 2612 2621 2603 2607 2602 2621 2598
2022 2601 2612 2615 2612 2611 2613 2620 2620 2601
2023 2626 2620 2608 2613 2612 2616 2626 2608
2024 2619 2619 2619


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/239581.PDF
  2. FIDE Ratings and Statistics
  3. LLC, Helix Consulting. «Արամ Հակոբյանն Աէրոֆլոտ Օփենում լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորման - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  4. Armenia’s Hakobyan is world champion
  5. 5,0 5,1 «Արամ Հակոբյանը մինչև 12տ. աշխարհի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  6. «EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2015 FINISHED -». www.europechess.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Chess-Results Server Chess-results.com - 24th EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2014». chess-results.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Chess-Results Server Chess-results.com - Հայաստանի պատանիների 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշար». chess-results.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Armenian chess team wins bronze in Youth Olympiad». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Aram Hakobyan Wins World's Youth Stars Tournament». Федерация шахмат России (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  11. «Webster Wins 2021 Pan-American Collegiate Team Championship». US Chess.org (անգլերեն). 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Շանթ Սարգսյանը` շախմատի Մ20 տ. աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր - Armsport.am». armsport.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  13. գրոսմայստերի 1-ին նորմ
  14. գրոսմայստերի 2-րդ նորմ;
  15. գրոսմայստերի 3-րդ նորմ
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  17. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Հակոբյան (շախմատիստ)» հոդվածին։