Արամ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Արամ Կոստանյան
Ծնվել է1894[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արամ Արսենի Կոստանյան (1894[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1921

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանելու տարիներին եղել է մարքսիստական աշակերտական խմբակի անդամ։ Հեղափոխական քարոզչական աշխատանքներ է տարել Երևանում, Էջմիածնում, Նոր Բայազետում (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ), Մուխումի մարզում և Թիֆլիսում։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է ներքին գործերի ժողկոմի տեղակալ, գավառային գործադիր կոմիտեի նախագահ, ֆինժողկոմի և հողժողկոմի տեղակալ։ 1934 թվականից եղել է Հայկոոպի վարչության նախագահ, ՀԽՍՀ սննդարդյունաբերության ժողկոմ և Երևանի քաղսովետի նախագահ։ Ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620