Jump to content

Առաղ (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Առաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԱռաղս, Արախ, Արաղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն427 մարդ (1881)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառաղցի
Ժամային գոտիUTC+3
Առաղ (Մշո գավառ) (Աշխարհ)##
Առաղ (Մշո գավառ) (Աշխարհ)

Առաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում։ Գտնվում է Մուշ քաղաքից 4-5 կմ հարավ-արևելք, Մեղրագետի հովտում՝ Մեղրագետի ձախ վտակներից մեկի ափին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հարավ-հարավարևելյան կողմում գետի հոսանքի ուղղությամբ տարածվում են անտառներ։

Առաղը VII դարում հիշատակվել է որպես քաղաք։

Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը՝ գաղթել տարբեր երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին ուներ 427 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաղում կար 831 թ.-ին կառուցված եկեղեցի, ինչպես նաև ավելի հին բնակավայրի ու գերեգմանոցի մնացորդներ։ Առաղի հարավարևելյան կողմում գտնվում էր Մշո Սուրբ Առաքելոց վանքը։ Մառնիկ կոչված բլրի լանջին գտնվել է Կարմիր վանք եկեղեցին, որն եղել է գրչության կենտրոն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 318
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 524