Աթենական դպրոց (Ռաֆայել)
Աթենական դպրոց իտալ.՝ Scuola di Atene | |
---|---|
տեսակ | ֆրեսկո և ֆրեսկո |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1511 |
բարձրություն | 500 |
լայնություն | 770 |
ուղղություն | Բարձր վերածնունդ[1] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Վատիկան |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ և Վատիկանի առաքելական պալատ |
քաղաք | Վատիկան |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/1segnatu/1/athens4.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The School of Athens Վիքիպահեստում |
Աթենական դպրոց (իտալ.՝ Scuola di Atene), Ռաֆայել Սանտիի ստեղծած ֆրեսկոն Վատիկանի պալատում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1508 թվականին, Հռոմի պապ՝ Հուլիոս II-ի հանձնարարականով Ռաֆայելը նկարազարդում է Վատիկանի պալատի ստանցերը (շքադահլիճները)։ Ստանցա դելլա Սենյատուրան ստաներից առաջինն էր, որ նկարազարդում է Ռաֆայելը (1508-1511 թվականներին)։ Նրա ֆրեսկոները մարդկային գործունեության այլաբանական պատկերումներն են՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա։ Իր չորս մեծ ստեղծագործություններում Ռաֆայելը ցույց է տալիս այն չորս հիմքերը, որոնց վրա, ըստ նրա համոզման, պետք է հիմնվի մարդկությունը. բանականություն (փիլիսոփայություն, գիտություն), բարություն և սեր (կրոն), գեղեցկություն (արվեստ), արդարություն (արադարադատություն)։ «Աթենական դպրոց» ֆրեսկոն իրավամբ համարվում է ոչ միայն Ռաֆայելի լավագույն ստեղծագործություններից մեկը, այլև Վերածննդի արվեստի ամբողջությամբ։
Կերպարների ցանկ[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զենոն Կիտիացի կամ Զենոն Էլեացի
- Էպիկուրուս
- Ֆեդերիկո II Գոնզագա
- Անիցիոս Մանլիոս Տորկվատոս Սևերինոս Բոետիոս կամ Անաքսիմանդրոս կամ Էմպեդոկլես
- Ավեռոես
- Պյութագորաս
- Ալքիբիադես կամ Ալեքսանդր Մակեդոնացի
- Անտիսթենես կամ Քսենոփոն
- Հիպատիա (Ռաֆայելի սիրեցյալի՝ Մարգերիտայի դիմագծերը)
- Էսքինոս կամ Քսենոֆոն
- Պարմենիդես
- Սոկրատես
- Հերակլիտ Եփեսացի (դիմանկարային նմանություն Միքելանջելոյի հետ)
- Պլատոն (Լեոնարդո դա Վինչիի դիմանկար[Ն 1]) «Տիմեոս» աշխատությունը ձախ ձեռքում։
- Արիստոտել, պահում է Նիկոմաքսոսի էթիկան։
- Դիոգենես
- Պլոտինոս
- Էվկլիդես (կամ Արքիմեդես) աշակերտների հետ (դիմանկարային նմանություն ճարտարապետ Բրամանտեի հետ)
- Ամենայն հավանականությամբ Հիպարքոս[3], այլ վարկածով՝ Ատրաբոնը կամ Զրադաշտ
- Կլավդիոս Պտղոմեոս
- Պրոտոգենոս
- R - Ապելլես (նույն Ռաֆայելի դիմագծերը)
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի կենտրոնական մասում տեսնում ենք հայտնի մտածողներ Արիստոտելին (15) և Պլատոնին (14), որը նկարված է Լեոնարդո դա Վինչիի դիմագծերով և «Տիմեոս» աշխատությունը ձեռքին։ Պլատոն գտնվում է աջ կողմում ու մատը վերև է պարզել, մինչդեռ Արիստոտելը ձախ կողմում է, և ձեռքի ափն ուղղված է ներքև։ Պլատոնի ձեքը խորհրդանշում է նրա հավատամքը՝ այն, որ փոփոխվող աշխարհը պարզապես շողքն է մի ավելի վեհ ու արժեքավոր բանի, որն անփոփոխ է ու հավերժական։ Պլատոնի համար այդ անծանոթ իրականությունը միակ իրականությունն է և դա է հիմքն արդարության, իմաստության, գեղեցկության ու ճշմարտության։ Արիստոտելն էլ ձեռքով ցույց է տալիս դեպի երկիրը՝ իր հերթին հուշելով իր փիլիսոփայության մասին, ըստ որի միակ իրականություննն այն է, ինչը մենք տեսնում ու ինչին կարող ենք դիպչել։
Պլատոնի ուղղությամբ՝ ձախ կողմում տեսնում ենք Սոկրատեսին (12)՝ կանաչ հագուստով։ Նա քնարկումների մեջ է մի խումբ փիլիսոփաների հետ, որոնցից են Քսենոֆոնը (10),Անտիսթենեսը (8), որը հավատացած էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները, և Ալքիբիադեսը կամ Ալեքսանդր Մակեդոնացին (7)։
Նկարի ամենաձախ մասում տեսնում ենք հույն փիլիսոփա Զենոնին (1), որի դիմաց կանգնած է Էպիկուրուսը (2). վերջինս Էպիկուրյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիրն էր և ժխտում էր հոգու անմահության գաղափարը։ Նրանց մոտ, սյունի վրա նստած երեխան, որն անտարբեր է փիլիսոփաների նկատմամբ, հավանաբար իտալական Մանտովա քաղաքի հայտնի ընտանիքներից մեկի՝ Գոնզագաների որդին է՝ Ֆեդերիկո 2-րդը ։ Այդ ընտանիքը հայտնի էր վերածննդի աշխատանքների իրենց մեծ հավաքածուով։
Էպիկուրուսից մի փոքր աջ՝ սպիտակ սավանը ծնկներին, տեսնում ենք մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասին (6)։ Նա հավատացած էր, որ աշխարհը գործում է ըստ մաթեմատիկական օրենքների։ Այդ մաթեմատիկական օրենքները կապված են նաև երաժշտության և ներդաշնակության հետ, ուրեմն հետևաբար կապված են նաև Աստծո հետ։
Պյութագորասից աջ, քարին հենված նստած է Հերակլիտ Եփեսացին (13), որին Ռաֆայելը նկարել է Միքելանջելոյի նմանությամբ։ Նրա ձախ կողմում կանգնած է Պարմենիդեսը (11), որն ուշադիր հետևում է Պյութագորասին։ Պարմենիդեսի կողքին էլ սպիտակ հագուստով կանգնած է ալեքսանդրացի մաթեմատիկոս և աստղագետ Հիպատիան (9), որն այստեղ նկարված է Ռաֆայելի սիրեցյալի՝ Մարգերիտայի դիմագծերով։ Հիպատիան նաև դասավանդել է Ալեքսանդրիայի թանգարանում։ Նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել քաղաքի եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու հետ, ինչի պատճառով տանջամահ է եղել մոլեռանդ քրիստոնյաների կողմից։
Նրանից մի փոքր աջ՝ աստիճանների վրա, հենված է Դիոգենեսը (16), որը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։
Նկարի աջ ծայրամասային կողմում մեզ մեջքով կանգնած է աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսը (20), որի ձեռքում տեսնում ենք երկրագունդը։ Նրա դիմաց խոնարհված ու չափումներ է անում ժամանակակից երկրաչափության հիմնդիրներից մեկը՝ Էվկլիդեսը (18)։ Վերջինիս կողքին էլ տեսնում ենք աստղագիտության հիմնադիրներից մեկին՝ հույն գիտնական Հիպարքոսին (19)՝ աստղազարդ երկնքի տեսքով գունդը ձեռքին։ Շատերն ասում են, որ այդ կերպարը Հիպարքոսը չէ, այլ հույն պատմիչ, աշխարհագրագետ Ստրաբոնը։
Հիպարքոսի/ Ստրաբոնի կողքին էլ կանգնած է այս ամենի հեղինակ, Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Ռաֆայելը (R), որի հայացքն ուղղված է դեպի նկարը նայողը։
Ընդհանուր հաշվով «Աթենական դպրոցը»-ում կա 58 կերպար, որոնց մի մասի ինքնությունը մինչ օրս պարզ չէ։
Դրվագներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Միքելանջելոն Հերակլիտի պատկերում
-
Լեոնարդո դա Վինչին Պլատոնի կերպարում
-
Ստրաբոն կամ Զրադաշտ, Կլավդիոս Պտղոմեոս, Ռաֆայելը Ապելլեսի կերպարում և Պիետրո Պերուջիո կամ Տիմոտեո Վիտին Պրոտոգենի կերպարում
-
անհայտ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արվեստագետների մեծամասնության միասնական կարծիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Michael Lahanas. «The School of Athens, "Who is Who?" Puzzle». hellenicaworld.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Phil Norfleet (c)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.wga.hu/frames-e.html?/html/r/raphael/4stanze/1segnatu/1
- http://www.rafaelsanti.ru/txt/6afschk.shtml
- https://www.vnews.am/post/rafayel-athenakan-dprvoc-platvon-levonardvo-da-vinchii-tesqvov Արխիվացված 2022-03-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենական դպրոց (Ռաֆայել)» հոդվածին։ |
|
|