G20-ի Բալիի գագաթնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
G20-ի Բալիի գագաթնաժողով
Թվական15-16 նոյեմբերի, 2022 թվական
ՎայրԲալի,  Ինդոնեզիա
Մասնակիցներ20-ի խմբի երկրներ
Վեբկայքhttps://www.g20.org/en

G20-ի Բալիի գագաթնաժողով, Քսանի խմբի երկրների տասնյոթերորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-16-ն Ինդոնեզիայի Բալի կղզում[1]։

Գագաթնաժողովի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանի խմբում ինդոնեզական նախագահությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ գագաթնաժողովը կկայանա 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բալի կղզում, որը հարակից մի քանի կղզիների հետ կազմում է համանուն պրովինցիան։ Այդ գագաթնաժողովը առաջինը կլինի Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի համար։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով արևմտյան երկրները փորձում էին ստիպել գագաթնաժողովն ընդունող երկրին հեռացնել Ռուսաստանին մասնակցությունից՝ սպառնալով բոյկոտել այդ հանդիպումը։ Չնայած ճնշումներին Ինդոնեզիան մասնակցության հրավեր ուղարկեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Գագաթնաժողովին որպես դիտորդ հրավիրվել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի խոսքով՝ Ինդոնեզիայի նախագահը բացառել է Պուտինի ժամանման հնարավորությունը։ Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի առաջնորդին անվանել է «վտարանդի»[2][3]։ Ամռանը Դրագին և Ջոնսոնը հրաժարական են ներկայացրել, իսկ Քսանի խմբի գագաթնաժողովին կմասնակցեն նրանց իրավահաջորդները։

Հրավիրյան մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]