Մարկ Ռյուտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռյուտե
 
Կուսակցություն՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լեյդենի համալսարան (1992)[1] և International Institute for Management Development?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և ուսուցիչ
Դավանանք Նիդեռլանդների բողոքական եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 14, 1967(1967-02-14)[2][1][3][…] (57 տարեկան)
Ծննդավայր Հաագա, Նիդերլանդներ[1]
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարկ Ռյուտե (հոլ.՝ Mark Rutte, փետրվարի 14, 1967(1967-02-14)[2][1][3][…], Հաագա, Նիդերլանդներ[1]), նիդեռլանդացի քաղաքագետ, 2010 թվականի հոկտեմբերի 10-ից Նիդեռլանդների Թագավորության վարչապետ, «Ժողովրդական կուսակցություն, ազատության և դեմոկրատիա» լիբերալ կուսակցության ղեկավարներից։ Բենիլյուքսի տնտեսական միության առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյուտեն բազմազավակ ռեֆորմատ ընտանիքի յոթերորդ զավակն էր[4]։ Մանուկ հասակում երազում էր դաշնակահար դառնալ[5]։ Ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է պատմություն։ Միաժամանակ մասնակցել է Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության երիտասարդական կազմակերպությանը։ Ուսումն ավարտելուց հետո Unilever ընկերությունում աշխատանքը որոշ ժամանակ համատեղել է կուսակցության գործունեության հետ։ 2002-2004 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության պետական քարտուղար[6], 2004-2006 թվականներին՝ կրթության, մշակույթի և գիտության պետական քարտուղար։ 2006 թվականի մարտին Յոզիաս վան Արտսենի հրաժարականից հետո մասնակցել է կուսակցության նոր առաջնորդի ընտրություններին։ 2006 թվականի մայիսի 31-ին ընտրվել է նոր առաջնորդ՝ քվեարկության ընթացքում հաղթելով նաև Ռիտա Վերդոնկին, որին 2007 թվականին հեռացրել է կուսակցությունից։ Հունիսին Ռյուտեն ընտրվել է խորհրդարան և գլխավորել կուսակցության խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում։

2010 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստաբանավեճի առաջին փուլի արդյունքներով Մարկ Ռյուտեն հաղթող է ճանաչվել[7]։ Ընտրություններում նրա կուսակցությունը ստացել է 1 926 551 (20,5 %) ձայն և 31 տեղ՝ 9 տեղով ավելի, քան նախկինում էր։ Նախընտրական արշավի ժամանակ Ռյուտեն ընտրողներին խոստացել է պետական ծախսերի զգալի կրճատում և ներգաղթյալների համար նպաստների նվազում՝ տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելու նպատակով[8]։ Նշվում է, որ տնտեսության նկատմամբ Ռյուտեի հայացքները հիշեցնում են Մեծ Բրիտանիայում Մարգարետ Թետչերի վարած քաղաքականությունը[5]։ Ի սկզբանե Ռյուտեին համարել են Նիդեռլանդների վարչապետի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը[4]։ Կարծիք է տարածվել, որ Ռյուտեն Նիդեռլանդներում ամենաարիզմատիկ քաղաքական գործիչը չէ, նկատվել է, որ նախընտրական արշավի ժամանակ նրա պատկերով պաստառների փոխարեն կուսակցությունը սոցիալական և տնտեսական արդիական թեմաներով պաստառներ է փակցրել[4]։

Ռյուտեն ամուրի է. երեխաներ չունի[4]։

Վարչապետի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Մարկ Ռյուտեն նշանակվել է Նիդեռլանդների նոր վարչապետ Բեատրիքսի առաջնորդի պաշտոնում։ Հայտարարվել է, որ Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության (31 տեղ 150-ից) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (21 տեղ) համաձայնության են եկել փոքրամասնության կառավարության ձևավորման հարցում։ Ռյուտեի գլխավորած կառավարությունը մտադիր էր կրճատել բյուջեի դեֆիցիտը, ավելացնել կենսաթոշակային տարիքը մեկ տարով։

2012 թվականի ապրիլի 23-ին Ռյուտեի կառավարությունը հրաժարական է տվել բյուջետային հարցերի շուրջ կուսակցությունների միջև սուր տարաձայնությունների պատճառով[9]՝ պարտականությունների կատարման հանձնարարականով մինչև նոր կառավարության կազմավորումը[10]։

2012 թվականի սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը (41 տեղ 150-ից) և Աշխատանքի կուսակցությունը ձևավորել են կոալիցիոն կառավարություն Մարկ Ռյուտեի ղեկավարությամբ[9]։

2017 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ժողովրդական կուսակցությունը՝ հանուն ազատության և ժողովրդավարության, Քրիստոնեա-դեմոկրատական կոչի, 66 դեմոկրատների և քրիստոնեական միության կողմից ձևավորվել է կոալիցիոն կառավարություն՝ Մարկ Ռյուտեի ղեկավարությամբ[9]։

Ռյուտեն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական են տվել 2021 թվականի հունվարի 15-ին՝ ի պատասխան այն սկանդալի, որը կապված է երեխաների խնամքի նպաստների վճարման համակարգի չարաշահման սխալ մեղադրանքների հետ[11][12][13]։ Սակայն նա և նախարարների մեծամասնությունը կմնան իշխանության ղեկին մինչև նոր կառավարության կազմավորումը 2021 թվականի մարտին կայացած ընտրություններից հետո[9][14]։

2021 թվականի հունվարի 23-ին Նիդեռլանդներում բողոքի ցույցեր են սկսվել պարետային ժամ սահմանելու դեմ, որը հայտարարվել է որպես COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի հակազդման միջոց։ Ոստիկանությունը անկարգությունները համարել է վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշորը (առաջին երեք օրվա ընթացքում ձերբակալվել է 180 մարդ տասը քաղաքներում)[15]։

2023 թվականի հուլիսի 7-ին Ռյուտեն հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին այն բանից հետո, երբ իր կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ, թե ինչպես վարվել աճող միգրացիայի հետ[16][17]։ Նրա կառավարությունը կստանձնի ժամանակավոր կկառավարի երկիրը մինչև հաջորդ համընդհանուր ընտրություններ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.rijksoverheid.nl/regering/bewindspersonen/mark-rutte/cv
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Mark Rutte (նիդերլ.)VVD.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Mark Rutte emerges as new Dutch leader». NRC Handelsblad. 10 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին.
  5. 5,0 5,1 «Boyish Mark Rutte's Liberal Party ties for top election spot». expatica.com. 10 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին.
  6. Государственный секретарь в Нидерландах является заместителем министра, но участвует в заседаниях правительства
  7. Radio Netherlands Worldwide: Candidates clash in first TV election debate Արխիվացված 2010-05-27 Wayback Machine(անգլ.)
  8. «Surge for Dutch anti-Islam Freedom Party». BBC. 10 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Рютте, Марк». ТАСС. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  10. Королева Нидерландов приняла отставку премьер-министра Արխիվացված 2012-04-25 Wayback Machine
  11. «Dutch PM Rutte and his government quit over child welfare scandal». Al Jazeera. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  12. «The buck stops here: Dutch govt quits over welfare scandal». Associated Press. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  13. «Dutch Prime Minister Mark Rutte and his entire Cabinet resign over child welfare scandal». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  14. «Dutch Prime Minister Mark Rutte and his entire Cabinet resign over child welfare scandal». CBS News. 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  15. «Covid: Dutch curfew riots rage for third night» (անգլերեն). BBC News. 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  16. «Mark Rutte resigns as Dutch PM amid migration dispute - National | Globalnews.ca». Global News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  17. «Dutch premier resigns because of deadlock on thorny issue of migration, paving way for new elections». AP News (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 7. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  18. Moses, Claire (2023 թ․ հուլիսի 7). «Dutch Government Collapses Over Plan to Further Limit Immigration». The New York Times. 0362-4331. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]