Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյան
Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan in the Oval Office of the White House, Monday, May 15, 2017.jpg
 
Կրթություն՝ Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 11, 1961(1961-03-11)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Աբու Դաբի, Trucial States
Դինաստիա Ալ Նահյան
Քաղաքացիություն Flag of the United Arab Emirates.svg ԱՄԷ
Հայր Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայան
Մայր Ֆատիմա բինթ Մուբարաք ալ-Քաթբի
Զավակներ Khalid bin Mohammed bin Zayed Al Nahyan?
 
Կայք՝ ar.uae-voice.net
 
Պարգևներ

Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Մուհամմադ բին Զայիդ բին Սուլտան ալ-Նահյան (արաբ․՝ محمد بن زايد بن شيطان آل نهيان‎‎, մարտի 11, 1961(1961-03-11)[1], Աբու Դաբի, Trucial States[2][3]), Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն և ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ[4][5]։

Երիտասարդ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Նահյանը և Ջորջ Բուշը Քեմփ Դևիդում

Մուհամմադ բին Զայիդը, ամբողջական անունը՝ Մուհամմադ բին Զայիդ բին Սուլթան բին Զայիդ բին Խալիֆ բին Շահբութ բին Զիաբ բին Իսա բին Նահյան բին Ֆալահ բին Յաս, ծնվել է 1961 թվականի մարտի 11-ին երկրում, որն այն ժամանակ կոչվում էր Պայմանագրային Օման[6][7]:

Նա Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին նախագահի և Աբու Դաբիի կառավարչի՝ Զայիդ բին Սուլթան ալ-Նահյանի և նրա երրորդ կնոջ՝ Ֆաթիմա բինթ Մուբարաք Ալ-Քեթբիի երրորդ որդին է։ Մուհամմադի եղբայրներն են Խալիֆան (ԱՄԷ ներկայիս նախագահ), Սուլտանը, Համդանը, Հազան, Սայիդը, Իսան, Նահյանը, Սայիֆը, Թահնունը, Մանսուրը, Ֆալահը, Դիաբը, Օմարը և Խալիդը (նաև երկու հանգուցյալ եղբայրներ՝ Նասեր և Ահմեդ)[8][9][10]: Դրանից բացի Մահամմադն ունի մի քանի քույր[11][12]։

Նա կրթություն է ստացել իր հայրենի Ալ Այն քաղաքում և Աբու Դաբիում, որից հետո սովորել է Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիայում[13][14]։ Ակադեմիան ավարտել է 1979 թվականին[15]:

Սանդհերսթում ուսման ընթացքում անցել է զրահատանկային գործի բազային կուրս, օդաչուական դասընթաց, պարաշյուտիստների դասընթաց, ինչպես նաև մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կառավարման ուսուցում, վերապատրաստվել է «Գազել» էսկադրիլիայում[12][16] ։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Նահյանը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ, Աբու Դաբի, 2017 թվականի փետրվար

2003 թվականի նոյեմբերին նրա հայրը՝ Զայիդ բին Սուլտանը, որդուն նշանակել Է Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի տեղակալ։ Հոր մահից հետո Մուհամմադ բին Զայիդը 2004 թվականի նոյեմբերին դարձել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն: 2004 թվականի դեկտեմբերից նա նաև Աբու Դաբիի գործադիր խորհրդի նախագահն է, որը պատասխանատու է էմիրություններում Աբու Դաբիի պլանավորման և քաղաքաշինական աշխատանքների համար[17]։

2010 թվականի նոյեմբերին Մուհամմադ բին Զայիդը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլա բին Զայիդ ալ-Նահյանն ԱՄԷ կատարած իրենց երկրորդ պետական այցի ժամանակ ողջունել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ին և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին[18][19][20]: Նա նաև ուղեկցել է թագուհուն և դուքսին այցի սկզբում Շեյխ Զաիդի մեծ մզկիթում կատարած էքսկուրսիայի ժամանակ։

Մուհամմադն առաջատար դեր է խաղացել ԱՄԷ-ի արտաքին քաղաքականությունում՝ նպաստելով տարածաշրջանի սահմաններից դուրս երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը, որի մեջ մտնում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2018 թվականին Մուհամմադ բին Զայիդին ծայրահեղականությանը հակազդելու և ապագա գործընկերության երկկողմ ծրագրի մշակման ռազմավարությունները քննարկելու նպատակով Փարիզ է հրավիրել: Համատեղ հայտարարությունը ներառել է համագործակցության ընդլայնման և կրթության, մշակույթի, պատմական ժառանգության, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, տիեզերքի, խաղաղության և տարածաշրջանում անվտանգության, պաշտպանական համագործակցության, ծայրահեղականությանը հակազդելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի, ինչպես նաև այլ խնդիրների վերաբերյալ փոխանակման դրույթներ[21][22] :

2019 թվականին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը մասնակցել է Սինգապուրի և ԱՄԷ-ի միջև կոմպլեքսային գործընկերության ստորագրման արարողությանը, որի շրջանակներում երկու երկիրն էլ պայմանավորվել են բիզնեսի, ֆինանսների, ներդրումների, պաշտպանության, զարգացման և կրթության ոլորտներում ամրապնդել համագործակցությունը: Կողմերը նաև ստորագրել են փոխըմբռնման երեք հուշագիր, որոնցում նրանք համաձայնվել են համագործակցել շրջակա միջավայրի պահպանության և ողջամիտ սպառման ոլորտում: Նույն թվականին այցելել է Աֆղանստան և մշակույթի, կրթության, սպորտի, հանքարդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը նվիրված մի քանի հուշագրեր ստորագրել։

Նա նաև ԱՄԷ-ի անունից զգալի ֆինանսական օգնություն է տրամադրել միջազգային ասպարեզում պետության դերի ամրապնդման համար: 2018 թվականին եղել է Եթովպիայում, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Աբի Ահմեդի հետ ԱՄԷ-ից Եթովպիայի համար օգնության առաջին տրանշի վճարումից առաջ՝ 3 մլրդ $ չափով, որը նախատեսված էր արժութային պակասուրդը հաղթահարելու համար: Դրանից բացի ԱՄԷ-ն երաշտի շրջանում օգնություն է տրամադրել Սոմալիին[23][24][25][26][27][28][29][30]։

Շեյխ Մուհամեդ, որը ներկայացրել է Արաբական Միասնական Էմիրությունները NSS 2012-ում

Նա ԱՄԷ-ն ներկայացրել է 2012 և 2014 թվականների միջուկային անվտանգության գագաթնաժողովների ժամանակ[31][32], որոնք կազմակերպվել են Հարավային Կորեայում և Նիդեռլանդներում համապատասխանաբար: Հնդկաստանի կառավարությունը 2017 թվականի հունվարի 26-ին հանրապետության 68-րդ օրվա տոնակատարությանը նրան հրավիրել է որպես գլխավոր հյուր[33]։

Հանդուրժողականության խրախուսում և ծայրահեղականության դեմ պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զայիդին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հնդկական տաճարի մասին գրականություն են մատուցում Աբու Դաբիում[34]:

Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը 2016 թվականին այցելել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, իսկ 2019 թվականի փետրվարին Հռոմի պապին ողջունել է ԱՄԷ-ում՝ նշելով առաջին պապական այցը Արաբական թերակղզի: Ֆրանցիսկոս Պապի այցը համընկել է «Մարդկային եղբայրության գլոբալ կոնֆերանս» խորագրով համաժողովի անցկացման հետ, որը կազմակերպվել էր Մուհամմադ բին Զայիդի հովանավորությամբ: Խորհրդաժողովում հանդուրժողականության և փոխըմբռնման աջակցության հարցերի շուրջ հակամարտությունների և ծայրահեղականության կանխարգելման համար քննարկումներ և սեմինարներ են անցկացվել: Այս այցի շրջանակներում Ֆրանցիսկոս պապը «Զայիդ Սպորտ սիթի» մարզահամալիրում առաջին պատարագն է մատուցել Արաբական թերակղզում, որին մասնակցել են աշխարհի 100 երկրներից 180 000 հավատացյալներ, այդ թվում՝ 4000 մահմեդականներ[35][36][37][38][39][40][41]։

Մուհամմադը շրջագայել է ամբողջ աշխարհում՝ առաջ տանելով ԱՄԷ-ի թեմատիկան, որը 2019 թվականին ընտրվել է «Հանդուրժողականության տարի»։ Նա նաև մասնակցել է զինված ծայրահեղականության դեմ պայքարի տարածաշրջանային և գլոբալ ծրագրերին՝ այդ խնդիրների լուծման համար գործընկերության կնքման շուրջ Հնդկաստանում պաշտոնյաների, Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ Աս-Սիսիի և այլ առաջնորդների հետ զրույցներ անցկացնելով[42][43][44][45][46][47][48][49]:

2019 թվականին հիմնադրվել է Զայիդի գոյակցության գլոբալ հիմնադրամը՝ նախաձեռնություն, որն ուղղված է այն սկզբունքների և նպատակների իրականացմանը, որոնք մանրամասն շարադրված են Ֆրանցիսկոս պապի և Ահմադ Ալ-Թայեբը բժշկի՝ Ալ-Ազհար մզկիթի մեծ իմամի կողմից ստորագրված մարդկանց եղբայրության մասին փաստաթղթում[50][51]։

Դեր Գերագույն նավթային խորհրդի աշխատանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զայիդն Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության գերագույն նավթային խորհրդի փոխնախագահն է։ Խորհուրդն Աբու Դաբիի ածխաջրածնային ռեսուրսների համար պատասխանատու հիմնական ղեկավար մարմինն է: Նա ղեկավարել է զարգացման և դիվերսիֆիկացման մի քանի ռազմավարությունների իրագործում, հատկապես նրանց, ովքեր առնչվել են հում նավթի, բինզինի և բուրավետ ածխաջրածինների արտադրության հետ, ղեկավարել է գազի գնագոյացման և պոլիոլեֆինների արտադրության ծավալների հարցերը[52][53][54]։

Դեր տնտեսության զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զայիդը «Տավազուն» հոլդինգի տնտեսական խորհրդի ղեկավարն է, որը նախկինում հայտնի էր որպես ԱՄԷ-ի՝ Օֆսեթ ծրագրերի բյուրո, որը ստեղծվել էր 1992 թվականին: Նրա աշխատանքն Աբու Դաբիի էմիրությունում տնտեսության դիվերսիֆիկացման բարձրացումն էր։ Լինելով «Տավազուն» տնտեսական խորհրդի ղեկավար՝ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը պաշտպանական ներդրումներ է կատարել տարբեր ոլորտների շահավետ նախագծերում, որպեսզի օգնի դիվերսիֆիկացնել ԱՄԷ-ի տնտեսությունը[55][56][57][58]:

Նա «Մուբադալա» ներդրումային ընկերության նախագահն է, որն 2002 թվականին իր հիմնադրման պահից Աբու Դաբիի կառավարության հիմնական ներդրումային գործիքն է: «Մուբադալա» ընկերության խնդիրն է երկարաժամկետ սոցիալական և տնտեսական օգուտներ ստանալ Էմիրությունների համար՝ տնտեսության և միջազգային ներդրումների դիվերսիֆիկացման միջոցով[59][60]։

Բացի այդ, նա նաև Աբու Դաբիի տնտեսական զարգացման խորհրդի (ADCED) ղեկավարն է, որը երկրի տնտեսության ծրագրավորման հիմնական ինստիտուտն է: Այդ պաշտոնում նա ձեռնամուխ է եղել «Շարակա» նախաձեռնության իրագործմանը, որի նպատակն է աջակցել ԱՄԷ-ի մասնավոր սեկտորին և հեշտացնել բիզնեսի վարումն ու ներդրումները Աբու Դաբիում[61]: Նրա ղեկավարությամբ ADCED-ն ԱՄԷ-ում ձեռնարկատիրության ընդլայնման բազմաթիվ ծրագրեր է իրականացնում[59][62]։

2018 թվականի հունիսին նա հաստատել է 50 միլիարդ դիրհամի չափով տնտեսության խթանման եռամյա համալիր, որը նպատակ ունի նպաստել երկարաժամկետ տնտեսական օգուտներին ինչպես ԱՄԷ-ի բնակիչների, այնպես էլ ներդրողների համար: Նա նաև հանձնարարել է իրականացնել շինարարական նորմերի և կանոնների կոմպլեքսային վերանայում՝ խթանելու քաղաքների զարգացումը[63]։

Նա Աբու Դաբիի ներդրումային վարչության (ADIA) փոխնախագահն է։ ADIA-ն միջոցներ է ներդնում Աբու Դաբիի ժողովրդի անունից՝ տնտեսության դիվերսիֆիկացման և գլոբալիզացիայի նպատակով: ADIA-ի պորտֆելը ներառում է ավելի քան երկու տասնյակ դասակարգ և ակտիվների ենթակատեգորիա:

Նա հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի համար 1 միլիարդ դիրհամ ծավալով խթանման միջոցառումների համալիրը, ինչն օգնել է ֆինանսավորել ճշգրիտ հողագործության, գյուղատնտեսական ռոբոտների, կենսաէներգետիկայի և փակ հողում մշակաբույսերի մշակության հետ կապված նախագծերը[64]։

Նախաձեռնություններ կրթության և նորարարության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զայիդը նաև ջանքեր է գործադրել ԱՄԷ-ում կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որպեսզի համապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին Աբու Դաբիի կրթության խորհրդի նախագահի իր զբաղեցրած պաշտոնի շնորհիվ, որն ստեղծվել է 2005 թվականին մասնավոր և պետական հաստատություններում, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում Ռ-12 կրթության որակի բարձրացման ռազմավարությունների մշակման և իրականացման համար:

Բացի այդ, նա գլխավորում է ԱՄԷ-ի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (ECSSR)։ ECSSR-ը նպաստում է տարածաշրջանի տնտեսական, սոցիալ-քաղաքական խնդիրների և անվտանգության հարցերի ակադեմիական ուսումնասիրությանը:

Նա օգնել է զարգացնել ԱՄԷ-ի տեխնոլոգիաները և խրախուսել մշակույթում նորարարությունների ներդրումը՝ հովանավոր հանդես գալով այնպիսի միջոցառումներում, ինչպիսիք են գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ազգային փառատոնը։ Նա նաև հիմնել է Մուհամմադ բին Զայիդի անվան ռոբոտատեխնիկայի միջազգային մրցույթ՝ ԱՄԷ-ն ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն դարձնելու համար[12][65][66][67]:

2008 թվականին շեյխ Մուհամմադ բին Զայիդի գիտական ծրագրի ուսանող-կրթաթոշակառուների առաջին խումբն ընտրվել է Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի մասնաճյուղի նախաձեռնության համաձայն, որի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն ուսանողներին տրվում են հատուկ հնարավորություններ՝ կատարելագործվելու որպես գիտնականներ և քաղաքական առաջնորդներ:

Շրջակա միջավայրի պահպանության աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնը զգալի ջանքեր է գործադրել բնության պաշտպանության համար՝ գլխավորելով վայրի բազեների, մեծ արոսների և արաբական օրիքսի պաշտպանության ԱՄԷ-ի ծրագիրը: Նա նաև 1 միլիոն դոլար է նվիրաբերել էլեկտրահաղորդման գծերի հետ շփումից վայրի թռչունների սատկումը կանխելու համար: Այդ ֆինանսական օգնությունը հատկացվել է շեյխ Մուհամադ բին Զայիդի հիմնադրամից, որի աշխատանքն ուղղված է գիշատիչ թռչունների պահպանմանը՝ ընդհանուր 20 միլիոն դոլար ծավալով[68]:

Բացի այդ, նա գլխավորում է Մուհամմադ բին Զայիդի՝ տեսակների պահպանմանն ուղղված հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է 25 միլիոն եվրո բյուջեով, որը նպատակային դրամաշնորհներ է տրամադրում տեսակների պահպանման առանձին նախաձեռնությունների համար, խրախուսում է տեսակների պահպանման ոլորտում առաջատարների աշխատանքը և բարձրացնում է հասարակական տրամասությունում տեսակային բազմազանության խնդրի կարևորությունը: Հիմնադրամի նպատակն է նաև աջակցել տեսակների պահպանմանն ուղղված ջանքերին ողջ աշխարհում[69][70][71]:

Անտառային մողեսների տեսակներից մեկը՝ Enyalioides binzayedi-ը, անվանվել է Մուհամմադ բին Զայիդի պատվին, որպեսզի նշի իր դերը որպես այդ հիմնադրամի հիմնադիր, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել արշավականներին, որոնց արշավների ընթացքում հայտնաբերվել է այս տեսակը Պերուի Կորդիլիերա Ազուլ ազգային պարկում[72]:

Նա 15 միլիարդ դոլար Է հատկացրել իր երկրում արևային, քամու և ջրածնային էներգետիկայի տեխնոլոգիաների զարգացման համար: «Մուբադալա» ընկերությանը պատկանող «ԳլոբալՖաունդրիզ» դուստր ձեռնարկության բազայի հիման վրա Մուհամմադ բին Զայիդն օգնել է ԱՄԷ-ում կիսահաղորդիչների արտադրության ծրագիր մշակել՝ ճանապարհ հարթելով դեպի առաջավոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ էներգետիկ սեկտորում[73]:

Այլ բարեգործական ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Մուհամմադ բին Զայիդը և Գեյթսի հիմնադրամը պարտավորվել են 50-ական միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Աֆղանստանում և Պակիստանում երեխաների համար պատվաստանյութերի ձեռքբերման և առաքման գործին։ 100 միլիոն ԱՄՆ դոլարի երկու երրորդը տրամադրվել է GAVI դաշինքին՝ 5 միլիոն աֆղան երեխաների իմունիզացիայի, 5 միլիոն պնևմոկոկային պատվաստանյութի գնման և կիրառման համար: Նվիրատվության մնացած մասը հատկացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որն այն օգտագործել Է Աֆղանստանում և Պակիստանում 35 միլիոն երեխաների համար պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի գնման և կիրառման համար: GPEI-ն (Պոլիոմիելիտի վերացման միջազգային նախաձեռնություն) 2018 թվականի ապրիլին հայտարարել է վերջին 12 միլիոն ԱՄՆ դոլարի բաշխման մասին, որն իրականացվել է ԱՄԷ-ի՝ 120 միլիոն ԱՄՆ դոլարի պարտավորության շրջանակներում, որը 2013 թվականին Աբու Դաբիում անցկացված պատվաստանյութերի գլոբալ գագաթնաժողովի ժամանակ Մուհամմադ բին Զայիդի իր վրա վերցրած պարտավորությունն է[74][75][76][77]:

Առողջապահության համաշխարհային նախաձեռնություններում նրա ներդրումը կազմում է նաև 30 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որը նվիրաբերվել է մալարիայի դեմ պայքարի գործընկերությանը՝ այդ հիվանդությունն արմատախիլ անելու նպատակով: Այս նվիրատվության հայտարարությունից մեկ ամիս անց Աբու Դաբիում տեղի ունեցել Առողջապահության համաշխարհային ֆորում, որը նվիրված էր մալարիայի, պոլիոմիելիտի և օնհոցերկոզի դեմ պայքարին[78][79][80]:

Նա 55 միլիոն դիրհեմ է նվիրաբերել նաև ՄԱԿ-ի համաշխարհային այն նախաձեռնությանը, որը նվիրված էր մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին[73]։

Նյու Յորքում անցկացվող «Zayed Charity Marathon» բարեգործական մարաթոնը իր բացումից ի վեր՝ 2005 թվականից, միլիոնավոր դոլարներ է հավաքել: Այն կոչված է հանրության ուշադրությունը հրավիրել երիկամների հիվանդությունների խնդրին, իսկ եկամուտները ուղղվում են ԱՄՆ-ի ազգային երիկամային հիմնադրամ: Մուհամադ բին Զայիդը կազմակերպել է այս միջոցառումը՝ ի պատիվ իր հոր, որին 2000 թվականին Քլիվլենդի կլինիկայում երիկամի փոխպատվաստում է արվել[81][82]:

Նա նպաստել է մարդկանց առողջության բարելավմանը՝ հիմանդրելով նաև «Reaching Last Mile» հիմնադրամը։ 2017 թվականին նա հիմնադրել է հիմնադրամ՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավելու համար, որն ուղղված էր ենթակա այն հիվանդությունների կանխարգելմանը, վերացման և պայքարին, որոնք ազդում են աշխարհի ամենաաղքատ երկրների առողջական և տնտեսական հեռանկարների վրա:

Մուհամադ բին Զայիդի նվիրատվությունն այդ հիմնադրամին կազմել է շուրջ 20 միլիոն դոլար: Այլ ներդրումները ստացվել են Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից և բրիտանական կառավարությունից: Միջոցների կառավարումն իրականացվելու Է «END» հիմնադրամի կողմից՝ բարեգործական ներդրումային հարթակ, որն ուղղված է հինգ ամենատարածված և մոռացված արևադարձային հիվանդությունների՝ օնհոցերկոզի, ավշային ֆիլյարիոզի, պոլիոմիելիտի, մալարիայի և դրակունկուլյոզի դեմ պայքարին: Բացի այդ, Մուհամադ բին Զայիդը հայտարարել է Աբու Դաբիում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մշակման հետազոտական ինստիտուտ հիմնելու մտադրության մասին[83][84][85][86][87][88][89][90]:

Արվեստի բնագավառում հովանավորչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջության զարգացման և տեղական արվեստի դիվերսիֆիկացման ասպարեզում Մուհամմադ բին Զայիդն աջակցել է արվեստի թանգարանների շինարարությունը[91][92][93][94], այդ թվում՝ Աբու Դաբիում Լուվրի և Գուգենհայմ թանգարանը Աբու Դաբիում, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների պահպանմանը, ինչպիսիք են Կարս ալ Հոսնը[95][96][97][98]։

2009 թվականին Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցուցահանդես են բացել «Emirates Palace» հյուրանոցում, որտեղ ներկայացվել են արվեստի գործեր, որոնք ձեռք են բերվել Լուվրի Աբու Դաբիի մասնաճյուղի համար, ինչպես նաև ժամանակավոր ցուցանմուշներ ֆրանսիական ազգային թանգարաններից: Ցուցահանդեսը նվիրված էր թանգարանի նոր հատվածում շինարարական աշխատանքների մեկնարկին, որը գտնվում է Սաադիյաթ կղզու մշակութային շրջանում: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին[99]։

Նրա աջակցությանն է արժանացել է ոչ միայն կերպարվեստի, այլև լեզվական ոլորտին։ Շեյխը Նաբատիի պոեզիայի սիրահար է, ուստի նա հաճախ աջակցում է երկրում պոեզիայի մրցույթներին՝ նրանցից իր հովանու ներքո ոմանք անցկացնելով[100]:

Ռազմական ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամադ բին Զայիդը Ամիրի գվարդիայում ծառայել է որպես սպա, եղել է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի օդաչու, ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի և օդային պաշտպանության հրամանատար, ինչպես նաև զինված ուժերի շտաբի պետի տեղակալ[101][102]:

2005 թվականին նա նշանակվել է Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ և այդ պատճառով կոչումով բարձրացվել է և դարձել գեներալ-լեյտենանտ[103]:

Կանանց իրավունքների ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զաիդը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման ջատագով է և, հետևաբար, աջակցում է նրանց աճող ներկայությունը մի շարք ոլորտներում, որտեղ տղամարդիկ ավանդաբար գերակշռում են: 2019 թվականի ապրիլին նա ողջունել է արաբ կանանց համար ռազմա-խաղաղապահական ծրագրի կին սպաների պատվիրակությանը, որոնք վերապատրաստում են անցնում Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղության պահպանման գլոբալ գործողություններին: Նա կարևորել է կին սպաների դերը խաղաղության և անվտանգության պահպանման գործողություններում[104]:

Նա նաև խրախուսում է կանանց ներկայությունը հանրային ծառայության մեջ: 2019 թվականին նա ընդունելություն է անցկացրել Էմիրություններում առաջին դիպլոմավորված կին հրշեջների պատվին՝ ընդգծելով կանանց դերը որպես «ազգի զարգացման իրական գործընկերներ և մասնակիցներ»[105] և հայտարարել է, որ նրանք «որոշում են երկրի ներկայի և ապագայի համար ռազմավարական պլանները»[106]։

Բացի այդ, նա կանոնավոր հանդիպումներ է ունենում ԱՄԷ-ի բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչների հետ, վստահություն հայտնելու իրենց ունակության մեջ, օգնելու ազգին իրականացնել իրենց բարձր ձգտումները[107][108]։

Նա ԱՄԷ-ի սանիտար ինքնաթիռով Մալալա Յուսուֆզայի համար կազմակերպել է մասնագիտացված բժշկական օգնություն և տրանսֆեր Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ թալբիները 2012 թվականի հոկտեմբերին կրակել են նրա գլխին և պարանոցին: Նա երկարատև բժշկական օգնություն է ստացել Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ թագուհու հիվանդանոցում[109][110]:

Մուհամադ բին Զաիդի ղեկավարությամբ ԱՄԷ-ի պաշտոնատար անձինք սերտորեն համագործակցել են Պակիստանի իշխանությունների հետ՝ Մալալայի համար մասնագիտացված խնամք և տրանսֆեր կազմակերպելու համար: 2013 թվականի մայիսին ուխտագնացության մեկնելիս Մալալան կանգ է առել Աբու Դաբիում, որպեսզի շնորհակալություն հայտնի ԱՄԷ-ին և Մուհամադ բին Զաիդին նրանց օգնության և աջակցության համար, նշելով, որ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի դերն ընդգծել Է Իսլամական վարժանքների հումանիտար հատկանիշները[111][112][113][114][115][116][117][118][119][120][121][122][123][124][125]։

Սպորտային հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը, լինելով բազեի որսի վաղեմի երկրպագու, բազեի որսորդության և թռչունների ուսումնասիրության դպրոց է հիմնել: Մուհամադ բին Զաիդան հնագույն ավանդույթի հանրահռչակման և պահպանման նպատակով այն փոխանցել է ԱՄԷ-ի բնակիչների նոր սերունդներին: Նա սովորել է դա իր հանգուցյալ հորից[100][126][127]։

2019 թվականի մարտին Աբու Դաբիում տեղի է ունեցել Համաշխարհային հատուկ Օլիմպիադա։ Օլիմպիադայի ընթացքում Մուհամմադ բին Զաիդն ընդգծել է միասնականության, ինչպես նաև մասնակիցների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման կարևորությունը ինչպես միջոցառման ժամանակ, այնպես էլ հայրենիք վերադառնալուց հետո[128]։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զաիդը ամուսնացած է Սալամե բինտ Համդան բին Մուհամեդ Ալ Նահայանի հետ[129]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1981 թվականին։

Նրանք ունեն չորս որդի և հինգ դուստր[15][15]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ բին Զաիդը պարգևատրվել է բազմաթիվ ռազմական, հումանիտար, բնապահպանական և դիվանագիտական պարգևներով:

  • Ալաուիթյան գահի շքանշանի սպա, շքանշանը հանձնել է Մարոկկոյի թագավոր Հասան II-ն 1986 թվականի հունիսին:
  • «Վաստակի համար» շքանշան, որը շնորհել է ԱՄՆ զորքերի և կոալիցիոն ուժերի հրամանատար գեներալ Նորման Շվարցկոպֆը՝ ի նշան 1991 թվականի ապրիլին Քուվեյթի ազատագրման պատերազմում նրա դերի ճանաչման:
  • «Ակնառու վաստակի համար» մեդալ ԱՄԷ Զինված ուժերի շտաբի պետի կողմից, հանձնվել է 1992 թվականի մայիսին:
  • «Ակնառու ծառայությունների համար» զինվորական շքանշան, շնորհվել է Մարոկկոյի թագավոր Հասան II-ի կողմից 1994 թվականի ապրիլին:
  • «Քուվեյթի ազատագրման համար» մեդալ հանձնվել է ի նշան երախտագիտության 1994 թվականի սեպտեմբերին Քուվեյթի ազատագրման պատերազմում նրա դերի և ջանքերի համար:
  • Մեծ դեղին փայլուն դրոշի մեդալ, հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լյան Չենի կողմից 1994 թվականի սեպտեմբերին:
  • Քուվեյթի բարձրագույն կարգի մեդալ հանձնվել է Քուվեյթի Էմիր Ջաբեր Ալ-Ահմեդ աս Սաբահի կողմից 1995 թվականի հունիսին:
  • Վերածննդի և փառքի շքանշան, հանձնվել է Հորդանանի թագավոր Հուսեյն բին Թալալի կողմից 1996 թվականի դեկտեմբերին:
  • Վերածննդի և փառքի շքանշան 1999 թվականի հունիսին, հանձնվել է Հորդանանի թագավոր Աբդուլ բին Հուսեյնի կողմից:
  • Օմանի երկրորդ դասի «ռազմական ծառայությունների համար» շքանշան, շնորհվել է Օմանի սուլթան Կաբուս բին Սայիդի կողմից, 2000 թվականի փետրվարին:
  • Պատվո լեգեոնի մեծ սպա, շնորհվել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից 2002 թվականի հունիսին:
  • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվո ոսկե նշան, հանձնվել է 2007 թվականի ապրիլին ՖԱՕ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Ջեք Դիուֆի կողմից:
  • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվավոր նշան և բնապահպանական պրակտիկայի սերտիֆիկացման ինստիտուտից ճանաչման միջազգային հավաստագիր, հանձնվել է 2008 թվականի սեպտեմբերին ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Ջեք Դիուֆի կողմից:
  • «Երուսաղեմի պատվո լեգեոն» շքանշան, շնորհվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողմից 2008 թվականի հոկտեմբերին:
  • «Արժանիքների համար» դաշնային շքանշանը, որը շնորհվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի կողմից 2008 թվականի հոկտեմբերին:
  • «Պատվո լեգեոն» շքանշան, շնորհվել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի կողմից 2008 թվականի մայիսին:
  • Երեխաների համաշխարհային հիմնադրի ոսկե մեդալ, հանձնվել է 2009 թվականի մարտին:
  • Գունհվա շքանշան, հանձնվել է Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի կողմից 2012 թվականի նոյեմբերի 21-ին:
  • Ֆրանսիայի «վաստակի համար» ազգային շքանշան, որը հանձնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2013 թվականի հունվարի 15-ին՝ ի նշան ԱՄԷ-ի և Ֆրանսիայի միջև աճող համագործակցության ճանաչման:
  • Չեռնոգորիայի մեծ աստղի շքանշան, շնորհվել է Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 12-ին:
  • Անկախության շքանշանը հանձնվել է 2014 թվականի ապրիլի 21-ին:
  • Մուհամեդ առաջին դասի շքանշան հանձնվել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ի կողմից 2015 թվականի մարտի 17-ին:
  • Հուսեյն բին Ալիի շքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.cpc.gov.ae/en-us/thecrownprince/HHsBiography/Pages/Childhood.aspx
  2. Rhodes Ben (2018-10-12)։ «A Fatal Abandonment of American Leadership»։ The Atlantic (en-US)։ Վերցված է 2018-10-13 
  3. «H.H. Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan»։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  4. «The ambitious United Arab Emirates»։ The Economist։ ապրիլի 6, 2017։ Վերցված է ապրիլի 11, 2017 
  5. «Despots are pushing the Arab world to become more secular»։ The Economist։ նոյեմբերի 2, 2017 
  6. Davidson Christopher M. (նոյեմբերի 29, 2009)։ «A tale of two desert dynasties»։ The Telegraph։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  7. «H.H.'s Biography»։ www.cpc.gov.ae։ Վերցված է 2020-02-24 
  8. «UAE Succession Update: The Post-Zayed Scenario»։ Wikileaks։ սեպտեմբերի 28, 2004։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 3, 2013-ին։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  9. «Abu Dhabi's family business»։ Financial Times։ մայիսի 5, 2009։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  10. Bruce Maddy-Weitzman (օգոստոսի 1, 2002)։ Middle East Contemporary Survey: 1999։ The Moshe Dayan Center։ էջ 629։ ISBN 978-965-224-049-1։ Վերցված է ապրիլի 16, 2013 
  11. «Mohamed bin Zayed»։ www.tamm.abudhabi (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  12. 12,0 12,1 12,2 «Mohamed bin Zayed» (անգլերեն)։ www.tamm.abudhabi։ Վերցված է 2020-02-24 
  13. «Moulay Hicham s'invente une scolarité au college royal»։ Վերցված է 2019-07-31 
  14. «H.H.'s Biography»։ www.cpc.gov.ae։ Վերցված է 2019-07-08 
  15. 15,0 15,1 15,2 «H.H.'s Biography»։ www.cpc.gov.ae։ Վերցված է 2020-02-24 
  16. Robert F. Worth (հունվարի 9, 2020)։ «Mohammed bin Zayed's Dark Vision of the Middle East's Future»։ The New York Times 
  17. «Abu Dhabi National Oil Company (ADNOC) - The Supreme Petroleum Council (SPC)»։ ADNOC։ հունիսի 25, 2011։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 27, 2010-ին։ Վերցված է ապրիլի 11, 2013 
  18. Mitya Underwood (նոյեմբերի 13, 2012)։ «Sheikh Mohamed welcomes back old friends to capital»։ The National։ Վերցված է ապրիլի 11, 2013 
  19. «H.H. Sheikh» 
  20. «The Leading Mohammed bin Zayed Site on the Net»։ Mohammed bin Zayed։ Վերցված է ապրիլի 11, 2013 
  21. «Joint Statement on the visit to France of H.H. Sheikh Mohammed Bin Zayed Al Nahyan to France»։ La France aux Émirats arabes unis (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  22. hermesauto (2019-02-28)։ «Singapore signs comprehensive partnership agreement with the United Arab Emirates»։ The Straits Times (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  23. hermesauto (2019-02-28)։ «Singapore signs comprehensive partnership agreement with the United Arab Emirates» (անգլերեն)։ The Straits Times։ Վերցված է 2020-02-24 
  24. «Joint Statement on the visit to France of H.H. Sheikh Mohammed Bin Zayed Al Nahyan to France» (անգլերեն)։ La France aux Émirats arabes unis։ Վերցված է 2020-02-24 
  25. «MFA Press Statement: Official Visit by His Royal Highness Sheikh Mohamed Bin Zayed Al Nahyan, Crown Prince of Abu Dhabi and Deputy Supreme Commander of the United Arab Emirates Armed Forces, 28 February 2019» (անգլերեն)։ www.mfa.gov.sg։ Վերցված է 2020-02-24 
  26. Wam։ «Video: Sheikh Mohamed meets Afghanistan president in UAE» (անգլերեն)։ Khaleej Times։ Վերցված է 2020-02-24 
  27. Justina Crabtree (2018-06-18)։ «United Arab Emirates gives Ethiopia $1 billion lifeline to ease foreign exchange crisis» (անգլերեն)։ CNBC։ Վերցված է 2020-02-24 
  28. Wam։ «Video: Sheikh Mohamed meets Afghanistan president in UAE» (անգլերեն)։ Khaleej Times։ Վերցված է 2020-02-24 
  29. «محمد بن زايد يحيي مبادرة» (արաբերեն)։ www.alittihad.ae։ Վերցված է 2020-02-24 
  30. «Mohamed bin Zayed praises Nael and Bin Harmal initiative to donate for Somalia»։ wam։ Վերցված է 2020-02-24 
  31. «UAE: Unity, effort and great sacrifices, says Mohamed bin Zayed on 48th National Day»։ Gulf News։ դեկտեմբերի 1, 2019 
  32. «The United Arab Emirates and the United States Sign Bilateral Agreement for Peaceful Nuclear Energy Cooperation»։ www.uae-embassy.org։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 26, 2009-ին։ Վերցված է 2009-02-02 
  33. «Safety moves welcomed by Sheikh Mohammed bin Zayed as nuclear summit concludes»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2018-11-27 
  34. «The Obama Doctrine»։ The Atlantic։ April 2016 
  35. «Pope Francis arrives in UAE on 27th Apostolic Journey abroad - Vatican News» (անգլերեն)։ www.vaticannews.va։ 2019-02-03։ Վերցված է 2020-02-24 
  36. «Pope Francis in Abu Dhabi for Interfaith Conference | Voice of America - English» (անգլերեն)։ www.voanews.com։ Վերցված է 2020-02-24 
  37. «Muslim Council of Elders’ ‘Global Conference of Human Fraternity’ Outlines a Vision of Global Fraternity in Abu Dhabi»։ AP NEWS։ 2019-02-04։ Վերցված է 2020-02-24 
  38. «Pope caps visit to Arabian Peninsula with historic Mass»։ AP NEWS։ 2019-02-05։ Վերցված է 2020-02-24 
  39. «120-member Choir Takes Shape to Sing for the Papal Mass in Abu Dhabi on 05 February» (անգլերեն)։ UAE Papal Visit։ Վերցված է 2020-02-24 
  40. Gianluca Mezzofiore CNN։ «Pope Francis praises girl who broke through security to give him a letter»։ CNN։ Վերցված է 2020-02-24 
  41. «Pope Francis' homily at Mass in the UAE: Full text - Vatican News» (անգլերեն)։ www.vaticannews.va։ 2019-02-05։ Վերցված է 2020-02-24 
  42. Parashar Sachin (2018-07-12)։ «UAE's 'tolerance' team in India in quest for liberal image for country and check extremism»։ The Economic Times։ Վերցված է 2020-02-24 
  43. «Pope Francis arrives in UAE on 27th Apostolic Journey abroad - Vatican News»։ www.vaticannews.va (անգլերեն)։ 2019-02-03։ Վերցված է 2019-07-08 
  44. «Pope Francis in Abu Dhabi for Interfaith Conference»։ Voice of America (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  45. «Muslim Council of Elders' 'Global Conference of Human Fraternity' Outlines a Vision of Global Fraternity in Abu Dhabi»։ AP NEWS։ 2019-02-04։ Վերցված է 2019-07-08 
  46. Winfield Nicole, Batrawy Aya (2019-02-05)։ «Pope caps visit to Arabian Peninsula with historic Mass»։ AP NEWS։ Վերցված է 2019-07-08 
  47. «120-member Choir Takes Shape to Sing for the Papal Mass in Abu Dhabi on 05 February»։ UAE Papal Visit (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  48. Gianluca Mezzofiore։ «Pope Francis praises girl who broke through security to give him a letter»։ CNN։ Վերցված է 2019-07-08 
  49. «Pope Francis' homily at Mass in the UAE: Full text - Vatican News»։ www.vaticannews.va (անգլերեն)։ 2019-02-05։ Վերցված է 2019-07-08 
  50. «Shaikh Mohammad Bin Zayed announces launch of Zayed Global Fund for Coexistence» (անգլերեն)։ gulfnews.com։ Վերցված է 2020-02-24 
  51. أبوظبي- وام։ «محمد بن زايد يطلق «صندوق زايد العالمي للتعايش» - البيان» (արաբերեն)։ www.albayan.ae։ Վերցված է 2020-02-24 
  52. «Bloomberg - Are you a robot?»։ www.bloomberg.com։ Վերցված է 2020-02-24 
  53. «Supreme Petroleum Council» (անգլերեն)։ www.adnoc.ae։ Վերցված է 2020-02-24 
  54. «News»։ www.uaecabinet.ae։ Վերցված է 2020-02-24 
  55. His Highness Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan Abu Dhabi
  56. «Bloomberg - Are you a robot?»։ www.bloomberg.com։ Վերցված է 2019-07-08 
  57. «Supreme Petroleum Council»։ www.adnoc.ae (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  58. «News»։ www.uaecabinet.ae։ Վերցված է 2019-07-08 
  59. 59,0 59,1 «His Highness Sheikh Mohammed Bin Zayed Al Nahyan | Middle East Alliance Legal Consultancy» (անգլերեն)։ Վերցված է 2020-02-24 
  60. «Mubadala Investment Company» (անգլերեն)։ www.mubadala.com։ 2017-04-03։ Վերցված է 2020-02-24 
  61. «State Department cables show settlement of torture victim case»։ The Intercept։ հունիսի 6, 2017։ Վերցված է հուլիսի 1, 2017 
  62. Rhonita Patnaik։ «Sharaka platform linked to Abu Dhabi government’s TAMM» (լեհերեն)։ Technical Review Middle East։ Վերցված է 2020-02-24 
  63. «Sheikh Mohammed bin Zayed announces Dh50 billion stimulus for Abu Dhabi» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  64. «Mohamed bin Zayed approves AED1 billion of incentives to create global AgTech centre»։ wam։ Վերցված է 2020-02-24 
  65. «Organizations and Resources Partners» (անգլերեն)։ css.ethz.ch։ Վերցված է 2020-02-24 
  66. «Emirates Center for Strategic Studies and Research» (անգլերեն)։ Cambridge Core։ Վերցված է 2020-02-24 
  67. M. O. E. Website։ «National Science, Technology and Innovation Festival 2019 to kick off tomorrow Thursday» (անգլերեն)։ www.moe.gov.ae։ Վերցված է 2020-02-24 
  68. «Abu Dhabi crown prince launches $20m birds of prey foundation» (անգլերեն)։ ArabianBusiness.com։ Վերցված է 2020-02-24 
  69. «The Donor | The Mohamed bin Zayed Species Conservation Fund»։ www.speciesconservation.org։ Վերցված է 2020-02-24 
  70. «Abu Dhabi Announces New Fund for Species Conservation» (անգլերեն)։ IUCN։ 2008-11-18։ Վերցված է 2020-02-24 
  71. Wam։ «Mohamed bin Zayed donates $1m for bird project - News - Emirates - Emirates24|7» (անգլերեն)։ www.emirates247.com։ Վերցված է 2020-02-24 
  72. «Cute or scary? Colorful woodlizard species discovered in Peru» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2020-02-24 
  73. 73,0 73,1 «Mohammed bin Zayed Al-Nahyan» (անգլերեն)։ The Muslim 500։ Վերցված է 2020-02-24 
  74. «His Highness Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan and the Foundation Partner to Immunize Children | Bill & Melinda Gates Foundation» (անգլերեն)։ www.gatesfoundation.org։ Վերցված է 2020-02-24 
  75. Candid։ «Gates Foundation, Sheikh Mohammed bin Zayed al-Nahyan Pledge $100 Million for Disease Prevention» (անգլերեն)։ Philanthropy News Digest (PND)։ Վերցված է 2020-02-24 
  76. «UAE delivers 371 million polio vaccines to Pakistani children - Pakistan» (անգլերեն)։ ReliefWeb։ Վերցված է 2020-02-24 
  77. «UAE makes final payment towards US$120 million commitment to Global Polio Eradication Initiative»։ wam։ Վերցված է 2020-02-24 
  78. «محمد بن زايد.. فارس الإنسانية» (արաբերեն)։ العين الإخبارية։ Վերցված է 2020-02-24 
  79. «30 مليون دولار تبرع من محمد بن زايد.. الإمارات تساهم بدحر الملاريا عالمياً» (արաբերեն)։ www.alittihad.ae։ Վերցված է 2020-02-24 
  80. «Crown Prince brings a multi-million dollar boost in the fight against malaria» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  81. «200 مليون دولار تبرعات ماراثون زايد في نيويورك» (արաբերեն)։ www.alittihad.ae։ Վերցված է 2020-02-24 
  82. «Thousands turn out for New York's Zayed Charity Marathon» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  83. «Exclusive: Abu Dhabi to launch campaign to reach 'last mile' on preventable disease»։ Devex։ 2017-09-19։ Վերցված է 2020-02-24 
  84. «Reaching the Last Mile: New $100m fund announced in Abu Dhabi» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  85. «His Highness Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan Launches Reaching the Last Mile Fund to Raise $100 Million to End River Blindness and Lymphatic Filariasis»։ www.neglecteddiseases.gov։ Վերցված է 2020-02-24 
  86. «His Highness Sheikh Mohamed bin Zayed Al Nahyan Launches Reaching the Last Mile Fund to Raise $100 Million» (անգլերեն)։ The END Fund։ 2017-11-15։ Վերցված է 2020-02-24 
  87. joanne@touchline.ae (2019-01-21)։ «Abu Dhabi launches $100m fund to wage war on forgotten diseases» (անգլերեն)։ Philanthropy Age։ Վերցված է 2020-02-24 
  88. Nov 16, 2017 (2017-11-16)։ «Gates Foundation, UAE Launch $100M Reaching The Last Mile Fund To Eradicate River Blindness, Lymphatic Filariasis» (անգլերեն)։ The Henry J. Kaiser Family Foundation։ Վերցված է 2020-02-24 
  89. Candid։ «Fund, Institute to Eradicate Neglected Tropical Diseases Launched» (անգլերեն)։ Philanthropy News Digest (PND)։ Վերցված է 2020-02-24 
  90. Gretchen (2017-12-06)։ «Reaching the Last Mile Fund Established to Raise $100 Million to Combat Disease» (անգլերեն)։ PQMD։ Վերցված է 2020-02-24 
  91. «Zayed National Museum and Guggenheim 'still active' as Abu Dhabi unveils Dh500m promotional campaign»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  92. «Sheikh Mohamed bin Zayed reopens Qasr Al Hosn in Abu Dhabi»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  93. «Gehry's Guggenheim Abu Dhabi Set to Begin Construction»։ ArchDaily (en-US)։ 2019-05-06։ Վերցված է 2019-07-08 
  94. «The latest on Guggenheim Abu Dhabi: An interview with Richard Armstrong»։ www.euronews.com։ Վերցված է 2019-07-08 
  95. «Zayed National Museum and Guggenheim 'still active' as Abu Dhabi unveils Dh500m promotional campaign» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  96. «Sheikh Mohamed bin Zayed reopens Qasr Al Hosn in Abu Dhabi» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  97. «Gehry's Guggenheim Abu Dhabi Set to Begin Construction» (անգլերեն)։ ArchDaily։ 2019-05-06։ Վերցված է 2020-02-24 
  98. «The latest on Guggenheim Abu Dhabi: An interview with Richard Armstrong» (անգլերեն)։ euronews։ 2019-04-19։ Վերցված է 2020-02-24 
  99. Traffic Digital։ «Louvre Abu Dhabi – See Humanity in a new light» (անգլերեն)։ Louvre Abu Dhabi – See Humanity in a new light։ Վերցված է 2020-02-24 
  100. 100,0 100,1 «H.H.'s Biography»։ www.cpc.gov.ae։ Վերցված է 2020-02-24 
  101. «H.H.'s Biography»։ www.cpc.gov.ae։ Վերցված է 2019-07-08 
  102. «صاحب السمو الشيخ محمد بن زايد آل نهيان»։ www.tamm.abudhabi (ar-AE)։ Վերցված է 2019-07-08 
  103. «In the UAE, the United States has a quiet, potent ally nicknamed 'Little Sparta'»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 18, 2018-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2018 
  104. «Mohamed bin Zayed receives participants in military, peacekeeping programme for Arab women»։ wam։ Վերցված է 2019-07-08 
  105. «Mohammad Bin Zayed receives first certified Emirati women firefighters»։ gulfnews.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  106. «Mohammad Bin Zayed receives first certified Emirati women firefighters» (անգլերեն)։ gulfnews.com։ Վերցված է 2020-02-24 
  107. أبوظبي- وام։ «محمد بن زايد: نجاحات الإماراتية تدل على أن ثقة زايد في محلها - البيان» (արաբերեն)։ www.albayan.ae։ Վերցված է 2020-02-24 
  108. «محمد بن زايد: المرأة نبض يسري في شرايين الوطن ورافد من روافد التقدم - محليات - أخرى - الإمارات اليوم» (արաբերեն)։ www.emaratalyoum.com։ Վերցված է 2020-02-24 
  109. وام أبوظبي- (2017-08-29)։ «محمد بن زايد: نجاحات الإماراتية تدل على أن ثقة زايد في محلها»։ البيان (արաբերեն)։ Վերցված է 2019-07-08 
  110. «محمد بن زايد: المرأة نبض يسري في شرايين الوطن ورافد من روافد التقدم»։ الإمارات اليوم (արաբերեն)։ 2017-08-27։ Վերցված է 2019-07-08 
  111. «UAE sends medics to Pakistan to evacuate girl shot by Taliban»։ Reuters (անգլերեն)։ 2012-10-14։ Վերցված է 2019-07-08 
  112. «Taliban shoot Pakistani schoolgirl campaigning for peace»։ Reuters (անգլերեն)։ 2012-10-09։ Վերցված է 2019-07-08 
  113. «UPDATE 4-Pakistani schoolgirl shot by Taliban sent to UK for treatment»։ Reuters (անգլերեն)։ 2012-10-15։ Վերցված է 2019-07-08 
  114. «UK, UAE and Pakistan Ministers visit hospital where Malala Yousafzai is receiving treatment»։ GOV.UK (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  115. «General Shaikh Mohammad Bin Zayed Al Nahyan praises Pakistan rights activist Malala Yousafzai»։ gulfnews.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  116. «UAE medical team flying Taliban-shooting victim Malala to UK»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  117. «The UK Foreign Secretary, William Hague, Emirati Foreign Minister, His Highness Sheikh Abdullah Bin Zayed and the Pakistani Interior Minister, Rehman - News - Gender Concerns International»։ www.genderconcerns.org։ Վերցված է 2019-07-08 
  118. «Malala to visit and thank UAE leaders for help»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2019-07-08 
  119. «UAE sends medics to Pakistan to evacuate girl shot by Taliban»։ Reuters։ 2012-10-14։ Վերցված է 2020-02-24 
  120. «Taliban shoot Pakistani schoolgirl campaigning for peace»։ Reuters։ 2012-10-09։ Վերցված է 2020-02-24 
  121. «UPDATE 4-Pakistani schoolgirl shot by Taliban sent to UK for treatment»։ Reuters։ 2012-10-15։ Վերցված է 2020-02-24 
  122. «UK, UAE and Pakistan Ministers visit hospital where Malala Yousafzai is receiving treatment» (անգլերեն)։ GOV.UK։ Վերցված է 2020-02-24 
  123. «UAE medical team flying Taliban-shooting victim Malala to UK» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  124. «The UK Foreign Secretary, William Hague, Emirati Foreign Minister, His Highness Sheikh Abdullah Bin Zayed and the Pakistani Interior Minister, Rehman - News - Gender Concerns International»։ www.genderconcerns.org։ Վերցված է 2020-02-24 
  125. «Malala to visit and thank UAE leaders for help» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2020-02-24 
  126. «Mohamed Bin Zayed»։ www.mbzfalconryschool.com։ Վերցված է 2020-02-24 
  127. «UAE opens world's first school to teach Arab falconry traditions» (անգլերեն)։ ArabianBusiness.com։ Վերցված է 2020-02-24 
  128. «Mohamed bin Zayed receives Higher Committee, organisers of Special Olympics»։ wam։ Վերցված է 2020-02-24 
  129. «Shaikha Fatima receives female diplomats. - Free Online Library»։ www.thefreelibrary.com։ Վերցված է 2020-02-24