Մակի Սալլ
Մակի Սալլ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սենեգալական Դեմակրատական կուսակցություն և Alliance for the Republic? |
---|---|
Կրթություն՝ | Շեյխ Անտա Դիոպի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1961[1][2][3] (57 տարեկան) |
Ծննդավայր | Ֆատիկ, Սենեգալ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Marieme Faye Sall? |
Պարգևներ |
Grand Cross of the National Order of the Lion?, Order of Merit of Senegal?, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Order of Amilcar Cabral 1st Class? և Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա |
Մակի Սալլ (դեկտեմբերի 11, 1961[1][2][3], Ֆատիկ, Սենեգալ[4]), սենեգալցի քաղաքական գործիչ, 2012 թվականի ապրիլից Սենեգալի նախագահ։ Աբդուլայ Վադի նախագահության տարիներին, Մակի Սալլը 2004 թվականից մինչև 2007 թվականի հունիսը եղել է Սենեգալի վարչապետ և 2007 թվականի հունիսից մինչև 2008 թվականի նոյեմբերը Սենեգալի Ազգային ասամբլեայի Սենեգալի ղեկավարն էր[5]: Այդ թվում երկու անգամ եղել է Ֆատիկ քաղաքի քաղաքապետը (2002-2008 թվականները և 2009 թվականի ապրիլը)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալլը եղել է սենեգալցի դեմոկրատական կուսակցության վաղեմի անդամ (ՍԴԿ)։ Վադի հետ կոնֆլիկտից հետո՝ նա ազատվել է Ազգային հավաքի նախագահի պաշտոնից 2008 թվականի նոյեմբերին, որից հետո Մակի Սալլը հիմնել է իր սեփական կուսակցությունը և միավորվել ընդդիմության հետ։ 2012 թվականի նախագահական ընտրություններին գրավելով երկրորդ տեղը՝ նա ստացել է այլ ընդդիմության այլ թեկնածուների աջակցությունը և հաղթել Վադին՝ քվեարկության երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել 2012 թվականի մարտի 25-ին[6][7]:
Միջնորդություն՝ 2015 թվականի Բուրկինա-Ֆասոյի հեղաշրջման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի սեպտեմբերի 19-ին Մակի-Սալլը՝ նախագահ Բենին Յայ Բոնի հետ համատեղ, հանդիպում են ացկացրել գեղաշրջման լիդեր Ժիլբեր Դյենդրեի հետ[8]: Այս հանդիպման արդյունքներով՝ նա հայտարարել է, որ Բուրկինա Ֆասոն կվերականգնի անցումային փուլի կառավարության աշխատանքը՝ Միշել Կաֆենդոյի գլխավորությամբ[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ Official Senegalese government page for Sall (с 2006) (Ֆրանսերեն )
- ↑ «Les anciens présidents de l’Assemblée nationale», Senegalese government website (Ֆրանսերեն )
- ↑ Senegal’s President-elect Macky Sall hails 'new era'
- ↑ «Саркози поздравил Салла с победой на выборах в Сенегале»։ Левый берег։ 26 марта 2012 года
- ↑ В Буркина-Фасо посредники предложили путчистам вернуть на должность смещенного президента — Новости@Mail.ru, 19 сентября 2015
- ↑ Президент Бенина объявил о возвращении свергнутого правительства Буркина-Фасо — Lenta.ru, 20 сентября 2015