Jump to content

Ժաիր Բոլսոնարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաիր Բոլսոնարու
բրազ.-պորտ.՝ Jair Bolsonaro
 
Կուսակցություն՝ Liberal Party?
Կրթություն՝ Academia Militar das Agulhas Negras?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր մարտի 21, 1955(1955-03-21)[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր Glicério, Fourth Brazilian Republic[2]
Քաղաքացիություն  Բրազիլիա
Ի ծնե անուն բրազ.-պորտ.՝ Jair Messias Bolsonaro
Հայր Percy Geraldo Bolsonaro?[3]
Ամուսին Rogéria Bolsonaro?[4], Ana Cristina Valle?[5][6][7] և Միշել Բոլսոնարու[8]
Զավակներ Flávio Bolsonaro?, Carlos Bolsonaro?, Eduardo Bolsonaro?, Renan Bolsonaro? և Laura Bolsonaro?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ժաիր Բոլսոնարուն Ռիո դե Ժանեյրոյի քաղխորհրդում 1990 թվականին

Ժաիր Մեսիաս Բոլսոնարու (պորտ.՝ Jair Messias Bolsonaro, մարտի 21, 1955(1955-03-21)[1][2], Glicério, Fourth Brazilian Republic[2]), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին Բրազիլիայում կայացած ընտրություններում ընտրվել է Բրազիլիայի նախագահ։ 2023 թվականի հունիսի 30-ին Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանն արգելափակել է Բոլսոնարոյին պաշտոն ստանձնելու հնարավորությունը մինչև 2030 թվականը՝ ընտրակեղծիքների վերաբերյալ իր անհիմն պնդումների միջոցով ընտրությունների վավերականությունը խաթարելու փորձի և իր իշխանությունը չարաշահելու համար[13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ռազմական ռեժիմի ժամանակաշրջանում՝ 1977 թվականին ավարտելով Ագուլյաս֊Նագրասի ռազմական ակադեմիան՝ եղել է դեսանտային զինվոր և հրետանավոր։ Ռազմական ռեժիմի տապալումից հետո նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Ծառայելով 17 տարի՝ արժանացավ կապիտանի կոչման։ Հայտնի դարձավ 1986 թվականին՝ «Veja» ամսագրին տված հարցազրույցի շնորհիվ, որում իր դժգոհությունն էր հայտնում բանակի ցածր աշխատավարձերի, ինչպես նաև բյուջետային կրճատումների պատճառով սպաներին աշխատանքից ազատելու համար։

Առաջին անգամ պատգամավոր ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղխորհրդում՝ 1988 թվականին, այդ ժամանակավանից ի վեր՝ 7 անգամ դարձել է ազգային խորհրդարանի պատգամավոր։ 2014 թվականին Բրազիլիայում կայացած ընտրություններին Ռիո դե Ժանեյրո նահանգից ամենաշատը նրա օգտին քվեարկեցին (464 հազար քվե) ։

Փոխել է բազմաթիվ կուսակցություններ (Քրիստոնեա֊դեմոկրատական կուսակցություն, Բրազիլիայի առաջընթացի կուսակցություն, Ռեֆորմիստական֊առաջընթացային, Բրազիլական աշխատավորական կուսակցություն, Լիբերալ ճակատի կուսակցություն)։ 2016 թվականի մարտից Բրազիլիայի սոցիալ֊քրիստոնեական կուսակցության (PSC) անդամ է, 2017 թվականին փորձել է գլխավորել «Հայրենասեր» կուսակցությունը, բայց արդյունքում՝ 2018 թվականին միացավ Բրազիլիայի սոցիալ֊դեմոկրատական կուսակցությանը։

Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների հանրահավաքը 2018 թվականի հոկտեմբերի 7֊ին։

Իր թեկնածությունն առաջադրեց 2018 թվականի նախագահական ընտրություններում։ Դարձավ առաջին թեկնածուն այդ մրցապայքարում՝ քարոզարշավի ընթացքում հավաքելով ավելի քան 1 մլն ռեալ նվիրատվություն․ առաջին 59 օրերի ընթացքում նա ընտրազանգվածից ամեն օր[14] միջինում ստանում էր 17 հազար ռեալ։ Աշխատավորների կուսակցության առաջատար թեկնածու Լուլա դա Սիլվայի ձերբակալությունից հետո՝ 2018 թվականի ապրիլին, Բոլսոնարուի թեկնածությունը հասարակական կարծիքի[15] առաջատար դիրքում էր, չնայած սկզբում կանխատեսում էին, որ նա երկրորդ փուլում պարտություն կկրի այնպիսի թեկնածուներից, ինչպիսիք են Ժերալդ Արկմինը, Ադդադ Ֆերնանդուն, Սիրու Գոմեշը և, հնարավոր է, Մարինա Սիլվան[16]։

2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ժուիս դի Ֆորա քաղաքի նախընտրական հանրահավաքի ժամանակ, շփվելով ընտրողների հետ՝ սուր ծակող գործիքից որովայնի շրջանում վիրավորում ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ հապճեպ 2 վիրահաության[17] ենթարկվեց։

2018 թվականի հոկտեմբերի 7֊ին կայացան Բրազիլիայի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ստացավ 46,06% քվե և անցավ 2-րդ փուլ՝ Աշխատավորների կուսակցության թեկնածու Ադդադ Ֆերնանդուի հետ միասին, ում սատարեց ընտրողների[18] 29,24%֊ը։ Հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրազանգվածի քվեների 55,13%֊ը։

Ժաիր Բոլսոնարուի և Մարիա դու Ռոսարիուի բանավեճը

Հայտնի է իր ծայրահեղ իրավական, ազգայնական և կոնսերվատիվ հայացքներով ու սկանդալային հայտարարություններով[19]։ Մասնավորապես, նա հանդիսանում է 1964-1985 թվականների ռազմական դիկտատուրայի և ճնշումների կարկառուն ջատագովը, տանջանքներն ու մահապատիժներն արդարացնում է՝ դրանք որակելով որպես «օրինական պրակտիկա»[20] և կոչ է անում դրանք կիրառել։ Դիլմե Ռուսեֆի իմպիչմենտի համար իր քվեարկությունը նա նվիրեց ռազմական ռեժիմի գործիչ, քաղբանտարկյալների տանջանքների ծրագրի ղեկավարին. նրա կողմից տանջանքների ենթարկվածների շարքում էր նաև «քաղաքացիական պարտիզանուհի» Դիլմա Ռուսեֆը։ Բոլսոնարուի որդին, ով ևս պատգամավոր է, քվեարկեց Ումբերտու Կաստելու Բրանկուի օգտին, ով 1964 թվականի հեղաշրջման համար պատասխանատու գեներալն էր։ Հայտարարեց, որ դիկտատուրայի միջոցով արժեր վերացնել շատ մարդկանց՝ մահապատժի[21] պրակտիկան վերադարձնելով։

Հանդիսանում է ժամանակակից ժողովրդավարության և ձախ ուժերի[22] անհաշտ քննադատը։ Անվարան հանդես եկավ այնպիսի հայտարարություններով, որոնք գնահատվում էին որպես ռասիստական[23], հոմոֆոբ և կնատյաց. սևամորթ ակտիվիստներին անվանում էր «կենդանիներ, որոնց ժամանակն է կենդանաբանական այգի տանելու», քննադատում է կառուցողական գործողությունը[24], ծայրահեղ նեգատիվորեն է տրամադրված ԼԳԲՏ֊ի իրավունքների նկատմամբ[25][26], հաճախ վիրավորում է կին քաղաքական գործիչներին։ Իր մրցակից Մարիա դու Ռոսարիուին (ով իրեն անվանել էր «բռնավոր») նա նկատողություն արեց և նշեց, որ «նա անգամ արժանի չէ իր կողմից բռնաբարված լինելու»[27], ինչի պատճառով դատարանի կողմից տուգանվեց, իսկ արարքը որակվեց «նյութական վնաս»[28]։ Հանդես է գալիս տնտեսական լիբերալիզմի օգտին[29], դեմ է հողային բարեփոխումներին[30], աշխարհականությանը և թմրանյութերի օրինականացմանը[31]։

Որպես նմանականության օրինակներ նա նշում էր Պերուի նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, ով ցրել էր խորհրդարանը և դատապարտվել էր բազմաթիվ հանցագործությունների պատճառով, և Դոնալդ Թրամփին, ում պոպուլիստական լոզունգներով էլ ինքը ոգեշնչվում է։ Ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը Բոլսոնարուին անվանեց «ամենակնատյաց և ատելության ֆոնի վրա հիմնված նախընտրական հայտարարություններով կերպարն աշխարհում»[32]։ Բրիտանական The Economist ամսագիրը նրան բնորոշել է որպես «ռադիկալ», «կրոնական ազգայնամոլ», «իրավական ժողովրդավար» և «բռնակալների ջատագով»[33]։

Ժաիր Բոլսոնարուն խոստացավ՝ իր՝ նախագահ ընտրվելու դեպքում, իր երկրում փակել Պաղեստինյան ազգային վարչության հյուպատոսությունը, քանի որ «Պաղեստինը պետություն չէ»[34][35]։

Ընտրությունների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություն Թեկնածու Առաջին փուլ Երկրորդ փուլ
Քվեներ % Դիրք Արդյունք Քվեներ % Դիրք Արդյունք
Բրազիլիայի նախագահական ընտրություններ, 2018 թվական Ժաիր Բոլսոնարու 49,276,990 46.0 #1 Երկորդ փուլ 57,797,847 55.13 #1 Ընտրված
Աղբյուր[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jair Bolsonaro (գերմ.)
  3. Geni(բազմ․) — 2006.
  4. Tal pai, tal filho — 1999.
  5. https://www.metropoles.com/brasil/politica-brasil/veja-revela-acusacoes-da-ex-mulher-do-presidenciavel-jair-bolsonaro
  6. https://noticias.uol.com.br/politica/ultimas-noticias/2021/03/15/anatomia-rachadinha-ana-cristina-valle-jair-bolsonaro.htm
  7. https://politica.estadao.com.br/noticias/eleicoes,ex-mulher-de-bolsonaro-diz-que-mentiu-ao-acusa-lo-de-ocultacao-de-patrimonio,70002524916
  8. Silas Malafaia celebra casamento do deputado Bolsonaro na Mansão Rosa(բրազիլական պորտուգալերեն) // Último Segundo — 2013.
  9. Most Influental People 2019 / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  10. Most Influental People 2020 / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  11. Trump, Johnson, Bolsonaro win medical education award
  12. 2020 PERSON OF THE YEAR IN ORGANIZED CRIME AND CORRUPTIONOCCRP.
  13. «Brazil's Bolsonaro has been barred from running for office until 2030». NBC News (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Bolsonaro é 1º presidenciável a arrecadar mais de R$ 1 milhão em vaquinha». UOL Eleições (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  15. «Will Brazil's Next President be a Far-Right Nationalist?». Foreign Affairs. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. «Bolsonaro mantém liderança mas perde para adversários no 2º turno, diz pesquisa». Estado de São Paulo. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. «Brasile, accoltellato durante il comizio il candidato di estrema destra» (իտալերեն). La Stampa. 2018 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  18. «Brésil : le candidat de l'extrême droite largement en tête de la présidentielle» (ֆրանսերեն). le Monde. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. Армель Андер. Бразилия движется к катастрофе
  20. Entrevista: Jair Bolsonaro — «Eu defendo a tortura»
  21. Brazil Flirts With a Return to the Dark Days
  22. Em entrevista, Bolsonaro diz que MEC «abre as portas» para homossexualidade e pedofilia
  23. Gavin Fernando. «Is this the world's most repulsive politician?». News.com.au.
  24. «Para ministra da Igualdade Racial, declarações de Bolsonaro são caso explícito de racismo». Política. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. Bolsonaro: «prefiro filho morto em acidente a um homossexual»
  26. Palmada muda filho «gayzinho», declara deputado federal
  27. «Brazilian Congressman Tells Colleague She's Not Worth Raping». The Huffington Post.
  28. «STJ determina que Bolsonaro indenize Maria do Rosário por danos morais». Folha de S.Paulo. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  29. Bolsonaro diz que é liberal e adota discurso que agrada investidores, Folha
  30. «Em Mato Grosso, Bolsonaro defende radicalização dos produtores contra MST». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  31. «Jair Bolsonaro: "Sou preconceituoso, com muito orgulho"». revistaepoca.globo.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  32. «The Most Misogynistic, Hateful Elected Official in the Democratic World: Brazil's Jair Bolsonaro - The Intercept». The Intercept. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  33. «Jair Bolsonaro hopes to be Brazil's Donald Trump». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  34. «Bolsonaro promete retirar embaixada da Palestina do Brasil». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Кандидат в президенты Бразилии: палестинское посольство мы закроем». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «Mapa da apuração no Brasil» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաիր Բոլսոնարու» հոդվածին։