Գլեն Գրինվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլեն Գրինվալդ
Glenn Greenwald 2014-01-20 001.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Glenn Edward Greenwald
Ծնվել էմարտի 6, 1967(1967-03-06)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունփաստաբան, լրագրող, գրող, հեռուստամեկնաբան, բլոգեր և իրավաբան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունNova High School?, Ջորջ Վաշինգտոն համալսարան (1990) և Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց (1994)
Ուշագրավ աշխատանքներHow Would a Patriot Act??, A Tragic Legacy? և No Place to Hide?
ԱշխատավայրThe Guardian, Salon?, Wachtell, Lipton, Rosen & Katz? և The Intercept?[2]
Պարգևներ
ԱմուսինDavid Miranda?
Կայքglenngreenwald.net
Commons-logo.svg Glenn Greenwald Վիքիպահեստում

Գլեն Գրինվալդ (անգլ.՝ Glenn Greenwald, մարտի 6, 1967(1967-03-06)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, փաստաբան և լրագրող։ 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հոկտեմբերը վարել է «Guardian US» հրատարակության սյունակը[3][4][5], ինչպես նաև 2007-2012 թվականներին վարել է «Salon.com»-ի սյունակը[6][7][8]։ Բացի այդ, գրել է «The New York Times»[9][10][11], «the Los Angeles Times»-ի, «The American Conservative»[12], «The National Interest[13]» և «In These Times»-ի համար[14][15]։ 2013 թվականին ընդգրկվել է «Foreign Policy» ամսագրի կազմած հարյուր համաշխարհային մտավորականների ցանկում[16]։ «The New York Times»-ի վարկածով՝ Գրինվալդի գրած հինգ գրքերից չորսը հայտնվել են բեսթսելերների ցուցակում։ 2013 թվականին լայն ճանաչում է ստացել՝ «The Guardian»-ում հրապարակելով գլոբալ լրտեսման մասին հոդվածների շարք, որոնց նյութը հիմնված էր Էդվարդ Սնոուդենի բացահայտած տեղեկությունների վրա[17][18]։

Ամերիկյան ազգային անվտանգության գործակալության գործունեությանը նվիրված հոդվածների համար արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների, այդ թվում՝ Ջորջ Փոլքի մրցանակի[19], Esso Award for Excellence in Reporting-ի, «Electronic Frontier Foundation» իրավապաշտպանական կազմակերպության կողմից «Pioneer Award» պարգևի և այլն[20]։

2013 թվականին Գլեն Գրինվալդը eBay-ի հիմնադիր Պիեռ Օմիդյարի հետ համատեղ հայտարարել Է «First Look Media»-ի ստեղծման մասին[21]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում[22]։ Գլենի ծնվելուց կարճ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Լոդերդեյլ-Լեյքս քաղաք, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգում[23][24][25]։ Դպրոցն ավարտելուց հետո Գլենն ընդունվել Է Ջորջ Վաշինգտոնի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն։ Նա 1990 թվականին ավարտել է համալսարանը և ստացել բակալավրի աստիճան։ Այնուհետև Գրինվալդը ընդունվել Է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական գիտությունների դպրոց, որտեղ սովորելու արդյունքում ստացել է «Juris Doctor»-ի աստիճան[23]։

Զանգվածային լրտեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Սնոուդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվալդն ու Սնոուդենն առաջին անգամ կապ են հաստատել 2012 թվականին[26]։ Էդվարդ Սնոուդենը անանուն կապվել է Գրինվալդի հետ և հայտնել, որ ինքն ունի փաստաթղթեր, որոնք նա ցանկանում է հրապարակել[27]։ Մոտ մեկ ամիս անց՝ 2013 թվականի հունվարին, Սնոուդենը կապվել է ռեժիսոր Լորա Փոյտրասի հետ[28]։

Գրինվալդն առաջին անգամ Սնոուդենի փաստաթղթերը հրապարակել է 2013 թվականի հունիսի 5-ին բրիտանական «The Guardian» պարբերականում։ Դա զանգվածային լրտեսման բացահայտման սկիզբն էր[29]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Geschwister-Scholl-Award Գրինվիլդի համար, Մյունխենի համալսարան, 2014 թվականի դեկտեմբեր
  • 2009, Izzy Award անկախ լրագրության համար[30]
  • 2010, Online Journalism Award լավագույն մեկնաբանության համար[31]
  • 2013, EFF Pioneer Award 2013 թվականին զանգվածային լրտեսման բացահայտումների վերլուծության համար[32]
  • 2013, Ջորջ Փոլքի մրցանակ
  • 2014, Geschwister-Scholl-Preis «Թաքնվելու տեղ չկա։ Էդվարդ Սնոուդենը և Սեմ Քեռու սուր աչքը» գրքի համար[33]
  • 2015, Siebenpfeiffer-Preis[34]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 No Place to Hide: Edward Snowden, the NSA, and the U.S. Surveillance State. Metropolitan Books (Div. of Henry Holt and Company); 1-6277-9073-X (10); 978-1-62779-073-4 (13).
  • 2011 With Liberty and Justice for Some: How the Law Is Used to Destroy Equality and Protect the Powerful. Metropolitan Books (Div. of Henry Holt and Company); 0-8050-9205-6 (10). 978-0-8050-9205-9 (13).
  • 2008 Great American Hypocrites: Toppling the Big Myths of Republican Politics. New York: Random House, 0-307-40802-7 (10); 978-0-307-40802-0 (13). (Also available as an E-book.)
  • 2007 A Tragic Legacy: How a Good vs. Evil Mentality Destroyed the Bush Presidency. New York: Crown Publishing GroupCrown (Div. of Random House) 0-307-35419-9 (10); 978-0-307-35419-8 (13). (Hardback ed.) Three Rivers Press, 2008; 0-307-35428-8 (10); 978-0-307-35428-0 (13). (Paperback ed.)
  • 2006 How Would a Patriot Act? Defending American Values From a President Run Amok. San Francisco: Working Assets (Distrib. by Publishers Group West); 0-9779440-0-X (10); 978-0-9779440-0-2 (13).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://greenwald.substack.com/p/my-resignation-from-the-intercept
  3. Greenwald Glenn (2012-07-19)։ «Glenn Greenwald Moves From Salon to Guardian U.S.»։ New York Times։ Վերցված է 2012-12-09 
  4. Greenwald Glenn (2012-07-19)։ «I'll be writing in a new venue beginning next month»։ Salon.com։ Վերցված է 2012-12-09 
  5. «Glenn Greenwald and the Guardian's statements»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին 
  6. Greenwald Glenn (2011-12-14)։ «Bradley Manning deserves a medal»։ The Guardian (London) 
  7. Greenwald Glenn (2011-07-21)։ «Barack Obama is gutting the core principles of the Democratic party»։ The Guardian (London) 
  8. Greenwald Glenn (2011-10-07)։ «The CIA's impunity on 'torture tapes'»։ The Guardian (London) 
  9. «What Kind of Democrat Will Specter Be?»։ The New York Times։ 2009-04-28։ Վերցված է 2009-04-28 
  10. «Does Bipartisanship Matter?»։ The New York Times։ 2009-02-23։ Վերցված է 2009-02-23 
  11. «When Bonus Contracts Can Be Broken»։ The New York Times։ 2009-03-17։ Վերցված է 2009-03-17 
  12. «Author Search: Glenn Greenwald»։ The American Conservative։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-20-ին։ Վերցված է 2008-12-14  When «Glenn Greenwald» is provided as a search term selecting the «author» field: (1) «Madness of Crowds»; (2) «Selective Amnesia»; (3) «Watching the Detectives»; and (4) «Authoritarian Temptation.»
  13. Greenwald Glenn (2008-04-25)։ «The Perilous Punditocracy»։ The National Interest։ Никсоновский центр։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է 2008-12-14 
  14. Greenwald Glenn (2006-07-21)։ «Author Profile:Glenn Greenwald»։ In These Times։ Վերցված է 2008-12-14 
  15. Greenwald, Glenn Rechecking the Balance of Powers (und) // In These Times. — 2006. — Т. 30. — № 8.
  16. «The Leading Global Thinkers of 2013»։ Foreign Policy։ Վերցված է 2014-06-29 
  17. Boadle Anthony (2013-08-06)։ «Glenn Greenwald: Snowden Gave Me 15-20,000 Classified Documents»։ Huffington Post։ Վերցված է 2013-08-09 
  18. Greenwald Glenn (2013-08-19)։ «Glenn Greenwald: detaining my partner was a failed attempt at intimidation»։ The Guardian (London) 
  19. «LIU Announces 2013 George Polk Awards in Journalism» (Press release)։ 2014-01-16 
  20. «EFF Pioneer Awards 2013»։ Electronic Frontier Foundation։ 2013-09-19։ Վերցված է 2014-06-29 
  21. «EFF Pioneer Awards 2013»։ Electronic Frontier Foundation։ 2013-09-19։ Վերցված է 2014-06-29 
  22. Stein Gary (1985-03-13)։ «At 18, Future Holds Promise»։ Sun Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2020-05-25 
  23. 23,0 23,1 «Glenn Greenwald»։ Salon.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-15-ին։ Վերցված է 2008-12-13 
  24. Greenwald Glenn (2006-07-20)։ «Response to Right-wing Personal Attacks: My Law Practice; My Sexual Orientation; Where I Live»։ Unclaimed Territory։ Վերցված է 2007-02-02  In the entry, he describes and sets the record straight about his legal career and related professional and personal matters.
  25. Jessica Testa։ «How Glenn Greenwald Became Glenn Greenwald»։ Buzzfeed.com։ Վերցված է 2013-08-21 
  26. Питер Маасс (18 августа, 2013), How Laura Poitras Helped Snowden Spill His Secrets The New York Times
  27. How Edward Snowden led journalist and film-maker to reveal NSA secrets | World news. The Guardian.
  28. Carmon Irin (2013-06-10)։ «How we broke the NSA story»։ Salon։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին 
  29. Greenwald Glenn։ «NSA collecting phone records of millions of Verizon customers daily»։ The Guardian։ Վերցված է 2013-08-16։ «Exclusive: Top secret court order requiring Verizon to hand over all call data shows scale of domestic surveillance under Obama» 
  30. «Glenn Greenwald And Amy Goodman Share Inaugural Izzy Award For Independent Media»։ Ithaca News Release։ Ithaca College։ 2009-03-05։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-05-ին։ Վերցված է 2009-03-12 
  31. «Online Journalism Awards, 2010»։ Online Journalism Awards։ 2010-10-31։ Վերցված է 2010-10-31 
  32. «Late Digital Rights Activist, International Access to Knowledge Advocate, and NSA Spying Journalists Win EFF Pioneer Awards» (Press release)։ Electronic Frontier Foundation։ 2013-08-21։ Վերցված է 2013-09-24 
  33. «Preisträger 2014: Glenn Greenwald» [Award recipient 2014: Glenn Greenwald]։ geschwister-scholl-preis.de։ Börsenverein des Deutschen Buchhandels – Landesverband Bayern e.V.։ 4241-12-26։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-28-ին։ Վերցված է 2014-10-01 
  34. «News Tele 12»։ News Tele 12։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-10-23 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]