Մարինա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Սիլվա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1958(1958-02-08)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՌիու Բրանկու, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Ազգությունաֆրո-բրազիլացի[3]
Կրոնավետարանչականություն[3] և Հիսունականներ[4]
ԿրթությունԱկրիի դաշնային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և բնապահպան
Զբաղեցրած պաշտոններԲրազիլիայի Դաշնային Սենատի անդամ և բնապահպանության նախարար
ԿուսակցությունԿայուն զարգացման ցանց[5]
Պարգևներ և
մրցանակներ
Սոֆյայի մրցանակ Գոլդմանի բնապահպանական մրցանակ «Երկրի չեմպիոններ» մրցանակ Շրջակա միջավայրի պահպանության համար Էդինբուրգի դուքսի մրցանակ և Չինաստանի անտառտնտեսության ակադեմիայի պատվավոր դոկտոր[6]
Կայքmarinasilva.org.br
Marina Silva Վիքիպահեստում

Մարիա Օսմարինա Մարինա Սիլվա Վաս դե Լիմա (պորտ.՝ Maria Osmarina Marina Silva Vaz de Lima[7], փետրվարի 8, 1958(1958-02-08)[1][2], Ռիու Բրանկու, Բրազիլիա), բրազիլացի քաղաքական գործիչ և բնապահպան, պատմության և մանկավարժական հոգեբանության մասնագետ։ 2010 և 2014 թվականների նախագահական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սիլվան ամազոնյան անտառներում՝ Չիկո Մենդեսի լուսանկարի ֆոնին

Մարինա Սիլվան եղել է  Ակրի նահանգի Ռիու Բրանկու քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում բնակվող աղքատ ընտանիքի 11 երեխաներից մեկը։ Մանկության տարիներին տառապել է  բազմաթիվ հիվանդություններով (մալարիա, հեպատիտ, մետաղներից թունավորում)։ 16 տարեկան հասակում որբանալով մեկնել է Ռիու Բրանկու՝ բուժվելու և սովորելու կաթոլիկ միանձնուհիների մոտ, այդպիսով դառնալով ընտանիքում առաջին մարդը, որը սովորել է կարդալ և գրել։ Ակրիի դաշնային համալսարանն ավարտելուց հետո ստացել է պատմաբանի դիպլոմ։

Երիտասարդության տարիներին աշխատել է որպես կաուչուկ հավաքող և տնային տնտեսուհի։ Մասնակցել  է նահանգում աշխատավորների առաջին արհմիության ստեղծմանը (1984)։ Համագործակցել է նաև Չիկո Մենդեսի հետ, որը սպանվել է Ամազոնյան անտառների և իրենց բնակավայրերից վտարվող բնիկ բնակչության  պաշտպանության համար[8]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սիլվան իր քաղաքական հետագիծը սկսել է Կոմունիստական հեղափոխական կուսակցությունում, այնուհետև  միացել է Աշխատավորական կուսակցությանը։ 1994 թվականին Աշխատավորական կուսակցությունից ընտրվել է Բրազիլիայի սենատում։

2003 թվականին նախագահ Լուլա դա Սիլվայի կառավարությունում նշանակվել է շրջակա միջավայրի նախարար և պաշտոնավարել մինչև 2008 թվականը, երբ հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից խոշոր կորպորացիաների, գործարար շրջանակների կողմից նրա գործընկերների թիմի գործունեության նկատմամբ «աճող դիմադրության» պատճառով, քանի որ նա համաձայն չէր բիովառելիքի, ամբարտակների ցանցի և գենետիկորեն ձևափոխված արտադրանքի ցանքսերի ընդլայնման հարցերում։ Վերջին կաթիլը դարձավ Լուլայի կողմից «Ամազոնի կայուն զարգացման նախաձեռնության» ծրագիրը համակարգելու վերաբերյալ հանձնարարությունը, ոչ թե Սիլվային, այլ Ռազմավարական պլանավորման նախարար Ռոբերտո Մանգաբեյրա Ունգերին։

Ի նշան շրջակա միջավայրի ոչ ակտիվ քաղաքականության դեմ բողոքի, 2009 թվականի օգոստոսի 19-ին նա դուրս է եկել Աշխատավորական կուսակցությունից և անդամագրվել Կանաչների կուսակցությանը, որի հիմնադիրներից մեկը՝ Կառլոս Մինցը, նախկինում փոխարինել է նրան որպես շրջակա միջավայրի նախարար։

Մասնակցություն նախագահական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին Բրազիլիայում կայացած նախագահական ընտրություններում նա առաջադրվել է Կանաչների կուսակցության կողմից (բանակցություններ էին ընթանում նաև Սոցիալիզմի և ազատության կուսակցության հետ ընտրական դաշինքի վերաբերյալ, բայց դրանք անհաջող ավարի ունեցան)։ Նա առաջին փուլում գրավել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,4%-ը (ձայների ճնշող մեծամասնությունը հավաքվել է երկրի կենտրոնում գտնվող մեծ քաղաքներում, մինչդեռ Մարինա Սիլվան գյուղական բնակչության շրջանում համակրանք չի վայելել)։

Մարինա Սիլվայի մասնակցությունը Լոնդոնում կայանալիք 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որպես 8 դրոշակակիրներից մեկը, անակնկալ է մատուցել Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչներին։

2013 թվականին նա ստեղծել է «Ցանց կայուն զարգացման համար» (Rede Sustentabilidade) կուսակցությունը, բայց տարվա վերջին Գերագույն ընտրական դատարանը մերժել է գրանցել այն և Սիլվան անդամագրվել է Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցությանը։ 2014 թվականի ապրիլին նա ընտրվել է որպես Սոցիալիստական կուսակցության փոխնախագահի թեկնածու։

2014 թվականի օգոստոսի 13-ին նախագահի թեկնածու Էդուարդո Կամպուշը մահացաել է ինքնաթիռի վթարից։ Մարինա Սիլվան դարձել է Բրազիլիայի նախագահի թեկնածու։ Սոցիալիստներից բացի, նրան աջակցող կոալիցիայում ընդգրկված են եղել մի շարք այլ ընդդիմադիր ցենտրիստական կուսակցություններ (Առաջադիմական հանրապետական կուսակցությունը, Սոցիալ-լիբերալ կուսակցությունը, Համերաշխության հումանիստական կուսակցությունը) և ձախ ուժեր (Բրազիլիայի սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը, «Ազատ հայրենիք»)։ Չնայած հարցումների արդյունքում կանխատեսվել է, որ Սիլվան կանցնի երկրորդ փուլ 2014 թվականի նախագահական ընտրություններում, բայց նա հայտնվել է միայն երրորդ տեղում՝ ստանալով ձայների 21.3%-ը։ Երկրորդ փուլում նա աջակցել է կենտրոնամետ աջ թեկնածու Աեզիո Նեվեսին՝ ընդդեմ Դիլմա Ռուսեֆի։

Մարինա Սիլվան պատկանում է Աստծո ժողովի հոգեգալստականների աղանդին, որն անսովոր է Բրազիլիայի համար, որտեղ գերակշռում է կաթոլիկությունը։ Չնայած հիմնական հարցերի վերաբերյալ առաջադեմ դիրքորոշմանը, կրոնական համոզմունքների պատճառով նա դեմ է աբորտին և նույնասեռ ամուսնություններին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Մարինա Սիլվան արժանացել է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի Գոլդմանի բնապահպանական մրցանակին[9]։

2007 թվականին ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի շրջանակներում ստացել է Երկրի Կողմնակից պատվավոր կոչումը[10], 2009 թվականին արժանացել է Սոֆյայի մրցանակի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]