Օր. Ն. Ս.-ին
Արտաքին տեսք
«Օր. Ն. Ս.-ին» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 թվական, հունվարի 14 |
Վիքիդարան | Օր. Ն. Ս.-ին |
«Օր. Ն. Ս.-ին», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1893 թվականի հունվարի 14-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 636-րդ համարում (լրացուցիչ) պահվում է Նունե Սողալյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը՝ թվագրված՝ «93 1/14»։
Առաջին անգամ տպագրվել է 1972 թվականին՝ Բանբեր Երևանի համալսարանի առաջին համարի 152-րդ էջում։ Հրատարակել է Արամ Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ.
«Նունե Սողալյանը 90-ական թվականներին Թիֆլիսում աչքի ընկնող հայ մտավորական կանանցից է եղել, մանկավարժ, հարել է Հնչակյան կուսակցությանը, բարեկամական կապեր է ունեցել ժամանակի հայ գրողների, մասնավորապես Ղազարոս Աղայանի և Թումանյան հետ»։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 649.