Քաղաքագիտության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չնայած որ «քաղաքագիտություն» եզրույթը որպես առանձին ոլորտ ձևավորվել է ավելի ուշ շրջանում համեմատած հասարակական գիտությունների, քաղաքական ուժի վերլուծությունն ու պատմության վրա դրա ազդեցությունը քննվել է դարեր շարունակ։ Այնուամենայնիվ, «քաղաքագիտություն» եզրույթը միշտ չէ, որ տարբերվել է քաղաքական փիլիսոփայությունից , իսկ այս ժամանակակակից գիտական ճյուղն ունի հստակ գծված նախադեպեր ներառյալ՝ բարոյական փիլիսոփայությունը, քաղաքական տնտեսությունը, քաղաքական աստվածաբանությունը, պատմությունը և գիտական այլ ճյուղերի որոնք վերաբերվում են կատարյալ պետության նորմատիվային որոշումներին[1] ։ Քաղաքագիտությունը որպես այդպիսին տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սակայն հնարավոր է այս կամ այն կերպ զուրկ լինի որոշ հատկություններից։

Արևմտյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան քաղաքականությունը սկիզբ է առնում սոկրատեսյան քաղաքական փիլիսոփաներից, ինչպիսիք են՝ Արիստոտելը՝ «քաղաքագիտության» հիմնադիր-հայրը (384–322 ՔԱ)։ Արիստոտելն առաջիններից էր, ով սահմանեց քաղաքագիտությունը։ Նա համոզված էր, որ դա հզոր գիտական ճյուղ է և իշխանություն ունի այլ գիտական ճյուղերի վրա, ինչպիսիք են՝ ռազմագիտությունը [2] ։ Այնպիսի քաղաքական փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Պլատոնն ու Արիստոտելը սկսեցին վերլուծել քաղաքական միտքը՝ շեշտը դնելով քաղքագիտության գիտական հատվածի վրա, ինչը հակադրվում էր նրանց հույն փիլիսոփա նախնիներին։ Պլատոնից առաջ քաղաքական քննարկումներն անում էին պոետները, պատմաբաններն ու այդ շրջանի հանրաճանաչ դրամատուրգները [3] ։ Հռոմեական կայսրության ամենածաղկուն ժամանակաշրջանում կային և՛ այնպիսի մարդիկ, ովքեր գրանցում էին պատմությունն ինչպես այդպիսին էր ավելացնելով՝ իրենց տեսակետերը, և՛ այնպիսինները, որոնց թելադրում էին տվյալ ժամանակի քաղաքական իրադարձությունները դրանով՝ բեկում մտցնելով պատմության մեջ։ Ամենանշանավոր պատմաբաններն էին՝ Պոլիբիոսը, Տիտոս Լիվիոսը և Պլուտարքոսը։ Այս պատմաբանները կենտրոնացված փաստագրում էին ո՛չ միայն Հռոմեական կայսրության վերելքը, այլև ուրիշ ազգերի վերելքներն ու անկումները [4] ։ Նրանք ճիշտ էին համարում Հուլիոս Կեսարին և Ցիցերոնին։ Չնայած որ Կեսարը բռնապետ էր իր իշխանությունը պահելու համար ժողովրդին խստորեն էր վերաբերվում, նա ընդունեց փոփոխություններ ի շահ ժողովրդի [5] ։ Այդ ժամանակահատվածում քաղաքագիտությունը՝ ղեկավարող մարմինների ազդեցության հասկանալն ու միջոցների կիրառումն է, որոնք ընտրում են ղեկավարները օրենքների գործադրման համար, ինչպես նաև տվյալ երկրի համընդհանուր պատմությունն է [6] ։ Համարյա հազար տարի է անցել Հռոմի հիմնադրման տարեթվից՝ ՔԱ 753 թվականից, մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը կամ Միջին դարերը։ Այդ ընթացքում, կատարվում է Հելլենիստական մշակույթի բացահայտ փոխառում Հռոմեական միջավայր։ Վերջ ի վերջո, հունական աստվածներն ու հույն փիլիսոփաները նմանակվեցին Հռոմում։ Հունական փիլիսոփայությունը՝ իմաստասիրությունը կամ Ստոիցիզմը իրացվում էր Հռոմեական օրենքների համաձայն։ Ստոիկը հավատարիմ էր երկրի պատշաճ պաշտոնակարգության օրենքներին և պարտականություններին, որպեսզի երկիրը մնար կայուն։ Ստոիկների ամենանշանավոր ներկայացուցիչներից էին Սենեկան և կայսր Մարկոս Ավրելիոս։ Սենեկան՝ հարուստ հռոմեացի հայրապետը, հաճախ էր քննադատվում ժամանակակից մեկնիչների և պատմաբանների կողմից իր իսկ կանոններով չապրելու համար։ Կայսր Մարկոս Ավրելիոսի խոհերը, մյուս կողմից, ամենալավն է պատկերում կայսեր փիլիսոփայական մտորումները և այն պարտավորություններըը, որ նա զգում էր Հռոմեական կայսրությունը պաշտպանելու համար ռազմական արշավներ անելով։ Ըստ Պոլիբիոսի՝ հռոմեական հաստատությունները կայսրության ողնաշարն էին, սակայն Գոլդմանի օրենքը՝ ուղեղը [7] ։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հռոմեական կայսրության անկման հետ զուգահեռ ստեղծվեց քաղաքագիտության ուսումնասիրության ավելի խառը և ընդլայնված ասպարեզ։ Միաստվածության, մասնավորապես՝ Արևմտյան ավանդույթների՝ քրիստոնեության վելելքը խթանեց քաղաքականության և քաղաքագիտության ուսումնասիրության նոր շրջանակների ավելացմանը։ Այնպիսի աշխատանքները, ինչպիսիք են Օգոստինոս Երանելիի «Աստծո քաղաքը», մաքրագործեցին ներկայիս փիլիսոփայություններն ու քաղաքական ավանդույթները և վերասահմանեցին կրոնի և քաղաքականության սահմանները։ Միջնադարում եկեղեցիներում և դատարաններում քաղաքագիտության ուսումնասիրությունը շատ տարածված էր։ Եկեղեցու և պետության միջև փոխհարաբերությունները հիմնականում հստակեցվել են հենց այդ դարաշրջանում։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական վերածննդի դարաշրջանում Նիկոլո Մաքիավելին հաստատեց, որ ժամանակակից քաղաքագիտություն շեշտը պետք է դնի քաղաքական հաստատությունների և դրանց մասնակիցների փորձառնական քննման վրա։ «Տիրակալը» տրակտատում, վերջինս իրական քաղաքականության համար տեսակետ է ներկայացնում պնդելով, որ անգամ անարդար միջոցներն են ընդունելի, եթե դրանք օգնում են ձեռք բերել և պահպանել պետության կառավարումը։ Նա նաև դեմ է արտահայտվում քաղաքականության կատարյալ մոդելների կիրառմանը և նկարագրվում է որպես՝ քաղաքագիտության «քաղաքական մոդելի» հայր [8] ։ Իր՝ «Դիսկուրսներ Լիվիոսի մասին» ոչ ավելի հայտնի ստեղծագործության մեջ, Մաքիավելին այլ հնչեղություն է ստանում։ Այս աշխատության մեջ նա բացատրում է հանրապետականության արժանիքների և լավ քաղաքացի լինելու մասին։ Այնուամենայնիվ, «Տիրակալը» ստեղծագործության թեմաները նույնպես արծարծված են «Դիսկուրսներ Լիվիոսի մասին» ստեղծագործության մեջ [9] ։ հետագայում, Լուսավորչության դարաշրջանում քաղաքագիտության գիտական հարացույցն ավելի խորն ուսումնասիրության ենթարկվեց անցնելով նախկինում ամրագրված նորմատիվային սահմանները։

Լուսավորչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի փիլիսոփաներ Վոլտերի, Դենի Դիդրոյի, Ժան-Ժակ Ռուսոյի ստեղծագործությունները օրինակ են քաղաքական վերլուծության, հասարակագիտության և հասարակական ու քաղաքական քննադատության համար։ Ֆրանսիական հեղափոխությանը հասնելով՝ նրանց ազդեցությունը ահռելի դեր ունեցավ ժամանակակից ժողովրդավարության զարգացման համար ամբողջ աշխարհում։

Նիկոլո Մաքիավելիի պես՝ Թոմաս Հոբսը նույնպես հայտնի է իր՝ «հասարակական պայմանագիր» տեսությամբ ըստ որի՝ կենտրոնացված հզոր ուժը, ինչպիսին է՝ միապետությունը, անհրաժեշտ է, որպեսզի ղեկավարի անձի բնածին եսասիրությունը, սակայն նրանցից և ոչ մեկ չէր հավատում թագավորի բացարձակ իշխանությանը։ Ջոն Լոքը, մյուս կողմից, որը մեզ «Ղեկավարման երկու տրակտատ» նվիրեց, և որը նույնպես չէր հավատում թագավորի բացարձակ իշխանությանը, Թովմա Աքվինացու հետ միասին դեմ արտահայտվեց Մաքիավելիին և Հոբսին ընդունելով՝ Արիստոտելի իմաստախոսքը. «Մարդը ձգտում է երջանիկ լինել հասարակական ներդաշնակության պայմաններում որպես՝ հասարակական կենդանի»։ Ի տարբերություն Աքվինացու՝ հոգու մեղքերից փրկության մասին նախնական տեսակետի, Լոքը կարծում էր, որ մարդը լույս աշխարհ է գալիս տաբուլա ռազան մտքում։ Ըստ Լոքի՝ Հոբսի կողմից առաջարկված բացարձակ առաջնորդը, բնական իրավունքը հիմնված է բանականության և հավասարության վրա ձգտելով՝ խաղաղություն և գոյատևում մարդու համար։ Արևմտյան նոր փիլիսոփայական հիմքերը, որոնք սկիզբ առան Լուսավորչության դարաշրջանում բանականության հետքերով գնալով ճանապարհ հարթեցին այն քաղաքականության համար, որով եկեղեցին և պետությունը անջատման կարիք ունեցան։ Նյութական գիտություններին բնորոշ սկզբունքները կիրառվեցին հասարակության մեջ որպես մեկ ամբողջություն՝ ծագելով հասարակական գիտություններից։ Քաղաքականությունը ուսումնասիրվում էր լաբորատորիայում որպես այդպիսին հասարակական միջավայրում։ 1787 թվականին Ալեքսանդր Համիլթոնը գրել է. «Քաղաքագիտությունը, ինչպես և շատ այլ գգիտություններ ահռելի բարելավումներ ստացավ» ⟨Դաշնային փաստաթղեր համար 9 և 51⟩ ։ Ե՛վ Մարկիզ դ՛Արգենսոնը, և՛ Աբբա Սենտ-Պիեռը նկարագրել են քաղաքականությունը, որպես գիտություն. դ՛Արգենսոնը փիլիսոփա էր, իսկ դը Սենտ-Պիեռը Լուսավորչության դարաշրջանի ռեֆորմատոր [10] ։ Ամերիկյան քաղաքականության մեջ Լուսավորչությանը մասնակցած կարևոր դեմքերից էին Բենջամին Ֆրանկլինը և Թոմաս Ջեֆերսոնը։

19րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլուցիայի և բնական ընտրության դարվինյան մոդելները զգալի ազդեցություն ունեցան 19-րդ դարի վերջին։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում խարխլվեց հավատքը, և հասարակությունն այդ ժամանակվանից ի վեր սկսեց զարգանալ ուղղահայաց կերպով։ «Պատմությունը նախկին քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը ներկային պատմությունը». սա էր 1882-1900 թվականներին ձևավորված ամերիկյան քաղաքագիտության առաջին սերունդի կարգախոսը։ Այդ կարգախոսի հեղինակն էր Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Օգոստոս Ֆրիմանը, և այն ամրացված էր Ջոնս Հոփքինսի համալսարանի սեմինարի սենյակում, որտեղ «Ամերիկա և քաղաքագիտություն» առաջին մեծ դասընթացն անցկացվեց [11] ։ Այդ ոլորտի հիմնադիր պրոֆեսորներից էին Ուեսթել Վուդբերի Ուիլոուբին, հերբերտ Բաքսթեր Ադամսը Ջոնս հոփքինսի համալսարանից, Ջոն Բերգեսը և Ուիլիամ Դանինգը Կոլումբիայի համալսարանից, Վուդրո Վիլսոնը Փրինսթոնի համալսարանից և Ալբերտ Բուշնել հարթը Հարվարդի համալսարանից։ Նրանց ավարտական սեմինարներն ունեին պատմական զգալի տեղեկություն, որը սովորաբար արտահայտում էր իրենց՝ Գերմանիայի համալսարանի սեմինարում ունեցած իրենց փորձը։ Այնուամենայնիվ, գիտնականների հաջորդ սերունդները մոռացության են մատնում պատմության և կանխամտածվածության նորաձևությունները [12] ։ Միացյալ Նահանգներում (1890-1920) Առաջընթացի դարաշրջանում՝ քաղաքագիտությունը ոչ միայն հեղինակավոր համալսարանական ուսումնական ծրագիր է դառնում, այլև կիրառական գիտություն, որը ընդունվում էր որպես կառավարման հիմնախնդիրների փորձաքննություն կիրառելու միջոց։ Կիրառական քաղաքագիտության նշանավոր ներկայացուցիչներից էր Վուդրո Վիլսոնը [13] , Չարլզ Ա. Բիրդը և Չարլզ Ե. Մերիամը։ Շատ քաղաքներ և պետություններ ստեղծում են հետազոտական գրասենյակներ, որպեսզի ստանան ամենաթարմ արդյունքները [14] ։

1920-ից ի վեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան քաղաքագիտության միավորումը հիմնված՝ 1903 թվականին, քաղաքագիտության խոշորագույն պրոֆեսիոնալ միավորումն է։

Բիհեյվիորիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիհեյվիորիզմը (Վարքաբանությունը) փորձառնական մեթոդ է, որն առաջացել է 1930-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն ընդգծում էր օբյեկտիվ և քանակական մեթոդը քաղաքական վարքագիծը բացատրելու և գուշակելու համար։ Գայն ասում է. «Բիհեյվիորիզմը շեշտը դնում էր քաղաքական վարքի բոլոր բացատրելի դրսևորումների համակարգված ընկալման վրա։ Սակայն դա նաև նշանակում էր գիտական և վիճակագրական մեթոդների կիրառում՝ փորձարկման ստանդարտացման և քաղաքական աշխարհի արժեքային անվճար հետազոտության փորձ կատարելու համար։ Բիհեյվիորիստների համար քաղաքագիտության դերը նախ և առաջ փաստերի հավաքումն ու վերլուծումն է հնարավորին խստորեն և օբյեկտիվորեն» [15] ։ Պետրոն էջ 6-ում գրում է «Բիհեյվիորիստները սովորաբար կարծում էին, որ քաղաքականությունը պետք է ուսումնասրվի այնպես, ինչպես ճշգրիտ գիտությունները» [16] ։ Այն կապված է վարքաբանության վերելքի հետ, ինչն էլ ստեղծվել է բնական գիտություններից հետո։ ԻՆչպես նշում է Գայը. «Բիհեյվիորիզմ եզրույթը մեծ գիտական շարժման մի մասն էր համարվում, ինչը նաև տեղի էր ունենում բոլոր սոցիալական գիտություններում, իսկ այժմ այն առնչվում է վարքաբանությանը» [17] ։ Սա նշանակում է, որ Բիհեյվիորիզմը փորձում է բացատրել վարքը անաչառ ու չեզոք տեսակետով։ Բիհեյվիորիզմը ձգտում է ուսումնասիրել անհատի վարվելակերպը, վարքագիծը և գործողությունները, այլ ոչ թե տարբեր հասարակական միջավայրերում օրենսդիր մարմինների, գործադիր իշխանությունների և դատական մարմինների ու խմբերի բնութագրերը և բացատրել նրանց վարքագիծը, քանի որ այն արդեն վերաբերում է քաղաքականին [18] ։

Համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանելը պնդում է, որ 1950-ական թվականներից սկսած համակարգ եզրույթն ամենակարևոր տեսական հասկացությունն էր, որ օգտագործում էին ամերիկացի քաղաքագետները։ Այդ գաղափարը կիրառվեց հասարակագիտության և այլ հասարակական գիտությունների մեջ, սակայն Դեվիդ Իսթընը մասնավորեցրեց դրա՝ քաղաքականության մեջ օգտագործման տարբերակները Բիհեյվիորիզմի շրջանակներում [19] ։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1950-ական թվականները, կանադական համալսարաններում դասավանդում էին բրիտանացիների մոտ պատրաստված գիտնականները, որոնց համար քաղաքագիտությունը մեծ առաջնահերթություն չէր։ Կանադացիները նախընտրում էին քաղաքական տնտեսության ուսումնասիրությունը։ 1950 թվականից հետո ավելի երիտասարդ գիտնականներ սովորեցին Ամերիկայւոմ որպես ասպիրանտ, իսկ Կանադայի բաժինը խթանում էր Բիհեյվիորիզմին և Քանակականացմանը [20] ։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի համեմատություն Ամերիկայի՝ Եվրոպայում քաղաքագիտությունը ավելի փոքր մասշտաբներով է գործում։ Ավանդաբար, քաղաքական ուսումնասիրությունները դասավանդվում էին իրավագիտության դասախոսների կամ փիլիսոփայության դասախոսների կողմից։ Բիհեյվիորիզմի հանդեպ ամերիկյան ազդակները Քաղաքական հետազոտությունների եվրոպական կոնսորցիումը (ՔՀԵԿ) դարձրեցին միավորող ուժ։ Այն հովանավորում է. մի շարք գիտական հանդեսների, որոնց թվում է՝ Եվրոպական քաղաքագիտությունը (ԵՔ) (սկսած՝ 2001 թվականից), Քաղաքագիտական հետազոտությունների եվրոպական հանդեսը (ՔՀԵՀ) և Եվրոպական քաղաքագիտության տեսությունը(ՔՀՏ)։

Խորհրդային Միությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում քաղաքագիտությունը դասավանդվում էր այլ առարկաների քողի ներքո, ինչպիսիք էին՝ պետության և իրավունքի տեսություն, տարածքային ուսումնասիրություն, միջազգային հարաբերություններ, աշխատանքային շարժման ուսումնասիրություններ, «բուրժուական տեսության քննադատություն» և այլն։ Խորհրդային Միության գիտնականներն առաջին անգամ ներկայացվեցին Քաղաքագիտության միջազգային միավորման (ՔՄՄ) մեջ սկսած 1955 թվականից (սկսած 1960 թվականից Քաղաքական և պետական ուսումնասիրությունների խորհրդային միավորմում)։ 1979 թվականին ՔՄՄ 11րդ համաշխարհային համագումարը տեղի ունեցավ Մոսկվայում։ Մինչև Խորհրդային Միության վերջին տարիները, քաղաքագիտությունը որպես ոլորտ խստորեն ենթարկվում էր ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցությանը, և այդպիսով դրա հանդեպ անվստահություն առաջացավ։ հակախորհրդային գործիչները մեղադրում էին քաղաքագետներին «կեղծ» գիտնական լինելու և հին ռեժիմին ծառայելու մեջ [21] ։ Խորհրդային Միության անկումից հետո, քաղաքագիտության հետ առնչվող երկու խոշորագույն հաստատությունները՝ Ժամանակակից հասարակական տեսությունների հաստատությունը և Միջազգային հարաբերությունների հաստատությունը լուծարվեցին, իսկ նրանց անդամների մեծ մասը մնաց գործազուրկ։ Այս հաստատությունները հակախորհրդային գաղափարների և տրամադրությունների զոհը դարձան։ Այսօր Ռուսաստանի քաղաքագիտության միավորումը հավաքում է պրոֆեսիոնալ քաղաքագետների ամբողջ Ռուսաստանից։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում Չանակյայի Արտհաշաստրան գրվել է Ք.Ա. երրորդ դարում և համարվում է քաղաքագիտության մասին ամենահին աշխատություններից մեկը հնդկաստանում [22] ։ Արտհաշաստրան քաղաքական մտքի տրակտատ է, որում այլ թեմաներից բացի քննարկվում են միջազգային հարաբերությունները, պատերազմի ռազմավարությունները և հակաբյուջետային քաղաքականությունները։ հին հնդկաստանում քաղաքական առաջնորդներնն էին Հինդուիզմի չորս Վեդաներից երեքը, ինչպես նաև՝ Մահաբհարաթան և Պալի Կանոնը։ Վեդաների աշխատությունները ներառում են՝ Ռիգվեդան, Սամհիտասը և Բրամանասը։ Չանակյայի ժամանակներից մոտ երկու հարյուր տարի անց, Մանուի օրենքները հրատարակվեցին դառնալով այդ ժամանակաշրջանի կարևոր քաղաքական տրակտատ Հնդկաստանում [3] ։

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն տարածված կարծիքի, թե Կոնֆուցիականությունն ու Տաոիզմը կրոններ են, սակայն դրանք նաև հիմնական քաղաքական փիլիսոփայություններ են։ Ի լրումն Լեգիզմի և Մոիզմի՝ այս փիլիսոփայությունները ծագել են հին Չինաստանում Գարնան և Աշնան ժամանակաշրջանում։ Չինաստանում այս ժամանակաշրջանը Ոսկե Դար համարվեց չինական փիլիսոփայության շնորհիվ, քանի որ այդ ժամանակաշրջանում շատ զանազան գաղափարներ առաջացան և ազատորեն դրվեցին քննարկման։ Գարնան և Աշնան ժամանակաշրջանում, մարդկանց կյանքի այնպիսի բնագավառները, ինչպիսիք են՝ ռազմական ռազմավարությունները և քաղաքական իրավահաջորդությունը մեծ ազդեցություն ստացան մարդկանց ուշադրությունից առ հոգիները [23] ։ Նշված չորս քաղաքական փիլիսոփայությունները Չինաստանի փիլիսոփայության՝ Սիմա Թանի կողմից հիմնադրված վեց դասական մտքի դպրոցների մասն են կազմում։ Կայսերական ժամանակաշրջանում, ժամանակի ընթացքում փոփոխված Կոնֆուցիականությունը (մեծապես ազդեցություն կրելով Լեգիզմից) գերակշռող դիրք էր զբաղեցնում չինական քաղաքական փիլիսոփայությունում [3] ։

Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավոր Արևելքում Արիստոտելականները (ինչպիսիք են՝ Ավիցեննան և Մայմոնիդը) մնացին հավատարիմ էմպիրիզմի և վերլուծության արիստոտելական ավանդույթներին՝ գրելով Արիստոտելի ստեղծագործությունների մեկնաբանությունները։ Արաբիան հետագայում փոխեց իր արիստոտելյան քաղաքագիտության գաղափարախոսությունը՝ կենտրոնանալով Պլատոնի Պետություն աշխատության վրա։ Այդուհանդերձ, Հուդա-իսլամական քաղաքական փիլիսոփայության հիմքը, ինչը կարելի է տեսնել Ալ-Ֆարաբիի և Իբր Ռուշդի գործերում [24] ։ Միջնադարյան Պարսկաստանում քաղաքական վերլուծության ապացույցը կարելի է տեսնել Օմար Խայամի Ռուբայաթներում և Ֆիրդուսիի Շահնամե աշխատություններում [24] ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murray, A. R. M. (Alexander Rainy lalala Maclean) (2010)։ An Introduction to political philosophy։ Routledge։ ISBN 978-0-415-57921-6։ OCLC 466361242 
  2. Miller, Fred (2017), Zalta, Edward N., ed։, Aristotle's Political Theory (Winter 2017 տպ.), Metaphysics Research Lab, Stanford University, https://plato.stanford.edu/archives/win2017/entries/aristotle-politics/, վերցված է 2019-10-04 
  3. 3,0 3,1 3,2 Yelegaonkar Shrikant։ Career in Political Science։ Lulu.com։ ISBN 9781329082748 
  4. Champion Craige B.։ «Livy and the Greek Historians from Herodotus to Dionysius: Some Soundings and Reflections»։ Mineo/A Companion to Livy (անգլերեն): 190–204 
  5. «BBC - History - Julius Caesar»։ www.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-11-01 
  6. Lane, Melissa (2018), Zalta, Edward N., ed։, Ancient Political Philosophy (Winter 2018 տպ.), Metaphysics Research Lab, Stanford University, https://plato.stanford.edu/archives/win2018/entries/ancient-political/, վերցված է 2019-11-08 
  7. Aabriel Abraham (2002)։ Ventures in political science։ Lynne Rienner Publishers։ էջ 29։ ISBN 978-1-58826-055-0։ «Polybius attributes the remarkable growth and power of Rome to its political institutions.» 
  8. Lane Ruth (1996)։ Political science in theory and practice: the 'politics' model։ M. E. Sharpe։ էջ 89։ ISBN 978-1-56324-939-6 
  9. Clarke Michelle T. (2013)։ «The Virtues of Republican Citizenship in Machiavelli's Discourses on Livy»։ The Journal of Politics 75 (2): 317–329։ JSTOR 10.1017/s0022381613000030։ doi:10.1017/s0022381613000030 
  10. Gay Peter (1996)։ The enlightenment 2։ W. W. Norton & Co.։ էջ 448։ ISBN 978-0-393-31366-6։ «The men of the Enlightenment sensed that they could realize their social ideals only by political means.» 
  11. Herbert Baxter Adams (1883)։ The Johns Hopkins University Studies in Historical and Political Science։ Johns Hopkins University Press։ էջ 12 
  12. Seymour Martin Lipsett, ed., Politics and the Social Sciences (1969) pp 1-3
  13. Glenn Hastedt, "Woodrow Wilson and Literature on Political Science," White House Studies (2011) 10#4 pp 451-458
  14. Richard K. Fleischman and R. Penny Marquette, "Chapters in Ohio Progressivism: The Cincinnati and Dayton Bureaus of Municipal Research and Accounting Reform," Ohio History (1988) 98#1 pp 133-144. online(չաշխատող հղում)
  15. James John Guy, People, Politics and Government: A Canadian Perspective (2000) p 58
  16. Nicolai Petro, The Rebirth of Russian Democracy: An Interpretation of Political Culture (1995) p 6
  17. Guy, People, Politics and Government p 58
  18. Hanes Walton, Invisible Politics pp 1-2.
  19. John G. Gunnell, "The Reconstitution of Political Theory: David Easton, Behavioralism, and the Long Road to System," Journal of the History of the Behavioral Sciences (2013) 49#2 pp 190-210.
  20. Reginald Whitaker, "'Confused Alarms of Struggle and Flight': English-Canadian Political Science in the 1970s," Canadian Historical Review (1979) 60#1 pp 1-18.
  21. Political Science in Russia: Institutionalization of the Discipline and Development of the Professional Community
  22. Paripūrṇānanda Varmmā (1993)։ Ancient Indian Administration & Penology։ Vishwavidyalaya Prakashan։ էջ 22։ ISBN 9788171241149։ «Political Science was not unknown to ancient Indians. ArthasHastra of Kautilya of 3rd century B.C. is a purely political science work.» 
  23. Overmyer Daniel, Keightley David, Shaughnessy Edward, Cook Constance, Harper Donald (1995)։ «Chinese Religions- The State of the Field Part I Early Religious Traditions: The Neolithic Period through the Han Dynasty (ca. 4000 B.C.E to 220 C.E.)»։ Association for Asian Studies 54 (1): 124–160։ JSTOR 2058953։ doi:10.2307/2058953 
  24. 24,0 24,1 Muhsin Mahdi (2001)։ Alfarabi and the foundation of Islamic political philosophy։ էջ 35։ ISBN 978-0-226-50186-4 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adcock, Robert. Modern Political Science: Anglo-American Exchanges Since 1880. (Princeton University Press, 2007.) online Archived 2016-03-08 at the Wayback Machine.
  • Adcock, Robert. Liberalism and the Emergence of American Political Science: A Transatlantic Tale (Oxford University Press, 2014)
  • Almond, Gabriel A. Ventures in Political Science: Narratives and Reflections. (Rienner, 2002)
  • Almond, Gabriel A., ed. A Discipline Divided: Schools and Sects in Political Science (1989) excerpt and text search
  • Baer, Michael A., Malcolm E. Jewell and Lee Sigelman, eds. Political Science in America: Oral Histories of a Discipline (University Press of Kentucky 1991) online Archived 2016-03-09 at the Wayback Machine.
  • Crick, Bernard. The American Science of Politics. (1960)
  • Easton, David, John G. Gunnell, and Luigi Graziano, editors. The Development of Political Science: A Comparative Survey. (Routledge, 1991). online Archived 2016-03-26 at the Wayback Machine.
  • Easton, David, John G. Gunnell, and Michael B. Stein, editors. Regime and Discipline: Democracy and the Development of Political Science. (University of Michigan Press, 1995).
  • Eulau, Heinz. The Behavioral Persuasion in Politics (1963)
  • Farr, James and Raymond Seidelman. Discipline and History: Political Science in the United States. (University of Michigan Press, 1992).
  • Garson, George David. Group Theories of Politics. Beverly Hills, Calif.: Sage Publications, 1978.
  • Goodin, Robert E. ed. The Oxford Handbook of Political Science (2010) excerpt and text search; a one volume version of 10 vol. Oxford Handbooks of Political Science listing
  • Goodin, R. E.; Klingemann, Hans-Dieter,eds. A New Handbook of Political Science. (Oxford University Press, 1996)
  • Gunnell, John G. Imagining the American Polity: Political Science and the Discourse of Democracy (Penn State University Press, 2004).
  • Karl, Barry Dean. Charles E. Merriam and the study of politics (1974) the standard scholarly biography
  • Klingemann, Hans-Dieter, ed. The State of Political Science in Western Europe. (Opladen: Barbara Budrich Publishers, 2007). Long essays on each country excerpt and text search
  • Klosko, George, ed. Oxford Handbook of the History of Political Philosophy (2012)
  • Lipset, Seymour Martin, ed. Politics and the Social Sciences (Oxford U.P., 1969)
  • Marenco, André. "The Three Achilles' Heels of Brazilian Political Science." Brazilian Political Science Review 8.3 (2014): 3-38. online
  • Monroe, Kristen Renwick, ed. Perestroika!: The Raucus Rebellion in Political Science. (Yale University Press, 2005)
  • Ryan, Alan. On Politics, a new history of political philosophy (2 vol 2012), 1152pp, Herodotus to the present
  • Seidelman, Raymond and Harpham, Edward J. Disenchanted Realists: Political Science and the American Crisis, 1884-1984. Albany, N.Y.: State University of New York Press, 1985.
  • Utter, Glenn H. and Lockhart, Charles. American Political Scientists: A Dictionary. (2nd ed. Greenwood Press, 2002). summary of the work of 193 scholars online Archived 2016-03-08 at the Wayback Machine.
  • The Evolution of Political Science Archived 2015-04-05 at the Wayback Machine. (November 2006). APSR Centennial Volume of American Political Science Review. Apsanet.org. 4 February 2009.