Մանուի օրենքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանուի օրենքներ, հին հնդկական կրոնա-բարոյախոսական, իրավական նորմերի ժողովածու՝ կազմված մ.թ.ա. III դարում։ Ըստ Մանուի օրենքի, քաղաքական կարգը Հնդկաստանում եղել է աստվածապետական բռնակալությունը, կառավարող խավերը՝ հոգևորականությունն ու ստրկատերերը։ Ստրուկներն առանձին կաստա չեն կազմել։ Մանուի օրենքները կարգավորել են պետական, վարչական, քրեական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական իրավահարաբերությունները։ Պետությունն ու սահմանված կարգերը, բռնությունը, այդ թվում պատիժը, համարվել են աստծո ստեղծած, ուստի իրավախախտողների դեմ կիրառվող անողոք միջոցառումները՝ արդարացի ու անհրաժեշտ։ Պատիժը միաժամանակ համարվել է բոլոր էակների պաշտպանությունն ու արդարությունն իրականացնելու միջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png