12 տարվա ստրկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստրկության 12 տարիից)
12 տարվա ստրկություն
անգլ.՝ 12 Years a Slave
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
Թեմաստրկավաճառություն ԱՄՆ-ում և ռասիզմ
Հիմք12 տարվա ստրկություն
Թվականօգոստոսի 30, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվ Մակքուին[5][6][3][…]
ՊրոդյուսերԲրեդ Փիթ[7], Դեդե Գարդներ, Բիլ Փոհլադ, Արնոն Միլչեն, Ջերեմի Քլեյներ[4], Էնթոնի Կատագաս[4] և Սթիվ Մակքուին[4]
Սցենարի հեղինակՋոն Ռիդլի[8]
ԴերակատարներՉիվիթել Էջիոֆոր[3][9][10][…], Մայքլ Ֆասբենդեր[9][10][5][…], Բենեդիկտ Քամբերբեչ[9][10][5][…], Փոլ Դանո[9][5][8][…], Փոլ Ջամատի[5][11][12][…], Լյուպիտա Նյոնգո[10][5][8][…], Սառա Փոլսոն[5][8][11][…], Բրեդ Փիթ[5][8][11][…], Էլֆրի Վուդարթ[11][12][13], Օդիպերո Օդույե[12], Բրայան Բետ[12], Քրիս Չոկ[12][13], Դիլահանտ Գարեթ[11][12][14][…], Մայքլ Ուիլյամս[11][14][13], Ուոլիս Քվինզան[5][12][13], ՕութՆեգգա[12][13], Սքութ ՄաքՆեյրի[12][14][13], Մարկ Մաքոլեյ[12][13], Թոմաս Ֆրենսիս Մերֆի[12][13], Ջ. Դ. Էվերմոր[8][12][13], Թարան Քիլեմ[12][14][13], Ջոն ՄակՔոնել[12][13], Անուան Գլովեր[12], Դուայթ Հենրի[12][13], Ջեյ Հյուջուլի[12], Դուգլաս Մ․ Գրիֆին[13], Սթորմ Ռիդ, Քրիստոֆեր Բերրի, Բիլ Քեմփ և Թոմ Փրոքթոր
ՕպերատորՍին Բոբիտ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրԼուիզիանա և Նյու Յորք
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունPlan B Entertainment, Film4 Productions, Regency Enterprises և Summit Entertainment
Տևողություն133 րոպե
Բյուջե20 000 000 $[15]
Շահույթ187 733 202 $
Պաշտոնական կայքէջ
 12 Years a Slave Վիքիպահեստում

«12 տարվա ստրկություն» (անգլ.՝ 12 Years a Slave), Էպիկական պատմական դրամա է ռեժիսոր Սթիվ Մակքուինի կողմից՝ Ջոն Ռիդլիի ադապտացված սցենարով։ Սալոմոն Նորթապի համանուն ինքնակենսագրականի էկրանավորումն է։ Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թ.-ի օգոստոսի 30-ին՝ Թելլուրիդում։ ԱՄՆ-ում վաճառքի է դուրս եկել նույն թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2014 թվականի հունվարի 24-ին։ Հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Տորոնտոյի, Նյու Յորքի, Չիկագոյի, Հեմփթոնի, Լոնդոնի, Ստոկհոլմի և Դուբայի միջազգային կինոփառատոներում։

Գլխավոր դերակատարներն են Չիվիթել Էջիոֆորն ու Մայքլ Ֆասբենդերը։ Ֆիլմը շատ բարձր գնահատականի է արժանացել կինոքննադատների կողմից։ «Metacritic»-ի տվյալներով, «12 Տարվա Ստրկությունը» տարվա ամենաբարձր գնահատված ֆիլմն է։ Այն ունեցել է ռեկորդային թվով դրական արձագանքներ և գլխավորում է աղյուսակը, իր հետևում թողնելով «Գրավիտացիա» տեխնոթրիլերը։ «Rotten Tomateos»-ի տվյալներով ֆիլմն իր վարկանիշով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, զիջելով «Գրավիտացիա» և «Կեսգիշերից Առաջ» ֆիլմերին։

«Օսկար-2014»-ի նոմինանտ 9 անվանակարգերում։ Դրանցից 3-ում ֆիլմը ստացել է ոսկե արձանիկ, այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ»։ «Ոսկե Գլոբուս»-ում ֆիլմը նոմինացվել էր ռեկորդային 7 անվանակարգերում։ Այս ցուցանիշով ֆիլմը կիսվեց «Ամերիկյան Խաբեություն» ֆիլմի հետ։ «Բրիտանական կինոակադեմիան» ֆիլմին նոմինացրեց 10 անվանակարգերում և արժանացրեց 2 մրցանակների. «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Չիվիթել Էջիոֆոր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «12 տարվա ստրկություն» հոդվածին։