«Կարմիր Շուկա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 94. | Տող 94. | ||
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին<ref name="2005 մարդահամար census.stat-nkr.am"/>։ |
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին<ref name="2005 մարդահամար census.stat-nkr.am"/>։ |
||
2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում<ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015"/> |
2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում<ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015"/>։ |
||
== Համայնքային կյանք == |
== Համայնքային կյանք == |
14:54, 8 Ապրիլի 2021-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Կարմիր Շուկա | ||
Կարմիր շուկայի համայնապատկերը, հեռվում երևում է բնակավայրը, 17․04․2009թ․ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Համայնք | Կարմիր Շուկա | |
ԲԾՄ | 670 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 926[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Կարմիր Շուկա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Կարմիր շուկա համայնքում[3][4][5]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Մարտունու շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայր։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[6][7][8][9] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Բնակավայրի անուն
Բնակավայրի հայկական անունը Կարմիր Շուկա է։ Գյուղի ադրբեջանական անունը հայերեն անվան թարգմանությունն է և գրվում է հետևյալ կերպ՝ Քիրմիզի Բազար (ադրբ.՝ Qırmızı Bazar)։
Աշխարհագրություն
Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա[4]։ Բնակավայրը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 650 մ[3]։ Ունի 2375,33 հա տարածք, որից 428,31 հա անտառային հողեր են։ Կարմիր Շուկայի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը[4]։
Պատմություն
Արցախյան պատերազմ (1991-1994)
1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացմամբ նույն թվականին գյուղում ստեղծվել են ինքնապաշտպանական և կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են Մարտունու, Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողություններին։ Կարմիր Շուկայից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Հովհաննիսյանը (հետմահու), Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ս. Պողոսյանը։ Արցախյան ազատամարտում գյուղից 19 ազատամարտիկ[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Կարմիր Շուկա գուղը դարձել է սահմանային բնակավայր։
Պատմամշակութային հուշարձաններ
Կարմիր Շուկա գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 11-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[4]։
Բնակչություն
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին[1]։
2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում[4]։
Համայնքային կյանք
Կարմիր Շուկա գյուղը Սխտորաշեն գյուղի հետ միասին կազմում են Կարմիր Շուկա համայնքը։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Կարմիր Շուկան ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[4]։
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1822,94 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։ Գործում է խաղողի և թթի նախնական վերամշակման գործարան[3][4]։
Կրթություն
Կարմիր Շուկա գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 227 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 70 երեխա[4]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 09․03․2021թ․)։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 294։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր Շուկա կատեգորիայում։ |
|