«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
}}
 
'''Կառլ Պավլովիչ Բրյուլով''' ({{lang-ru|Карл Павлович Брюллов}}, {{ԱԾ}}, [[Իտալիա]]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և [[Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա|Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների]]ների պրոֆեսոր։
 
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս [[Պավել Բրյուլով|Պ. Ի Բրյուլովի]] որդին։ 1809-1822 թվականներին սովորել է [[Գեղարվեստի ակադեմիա]]յում Ա. Ի Իվանովի, Ա. Ե. Եգորովի, Վ. Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է [[Իտալիա]]յում, որտեղ նկարել է [[Փարիզ]]ում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեյի վերջին օրը» նկարը (1830-1833)։ Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք [[դիմանկար]]ներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832)։ 1835 թվականին ճանապարհորդել է [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], մինչև 1836 թվականը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Պուշկին Ալեքսանդր|Ա. Ս. Պուշկինի]] հետ, այնուհետև փոխադրվել է [[Պետերբուրգ]]: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ՝ այդ թվում [[Նեստոր Կուկոլնիկ|Վ. Ն.Կուկոլնիկի]] (1836 թ.), [[Իվան Կռիլով|Ա. Ի. Կռիլովի]] (1839 թ.)։ Մտերիմ էր [[Միխայիլ Գլինկա|Մ. Ի. Գլինկայի]] և Ն. Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կազանի տաճար Սանկտ-Պետերբուրգ|Կազանի տաճար]] և [[Սուրբ Իսահակի տաճար (Սանկտ-Պետերբուրգ)|Սուրբ Իսահակի տաճար]]ների նկարչական աշխատանքներին (ավարտված [[Պյոտոր Բասին|Պ. Վ Բասինի]] կողմից)։ Հիվանդության հետ կապված՝ 1849 թվականին փոխադրվել է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե. Ի. Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849)։ 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է [[Միլան]]ի, Պարմի ինչպես նաև [[Հռոմ]]ի [[Սուրբ Ղուկասի վանք|Սուրբ Ղուկասի]] ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ [[ռուսական ռոմանտիզմ]]ի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
Պատկեր:Elena Pavlovna of Russia with daughter Maria by Brullov (1830, Russian museum).jpg|«Մեծ կոմսուհի Ելենա Պավլոնայի դիմանկարը դստեր հետ» [[Ռուսաստանի ազգային պատկերասրահ]], [[Սանկտ-Պետերբուրգ]]
Պատկեր:Bryullov Portrait of General Petrovsky V.A..jpg|«Վ. Ա. Պերովսկու դիմանկարը» 1837 [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]
Պատկեր:Karl Brullov 36.jpg|«Ա. Ի. Բեկի դիմանկարը» (1807-1842) [[Սարատովի Ա. Ն. Ռադիշչևայի անվան կերպարվեստի ազգային թանգարան]] [[Ռուսաստան]]
Պատկեր:Ivan Krylov.jpg|«[[Իվան Կռիլով|Առակագիր Իվան Կռիլովի]] դիմանկարը» 1839. [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]
Պատկեր:Karl Brullov 05.jpeg|«Իշխան Ա. Ն. Գոլիցինի դիմանկարը» 1840 [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]]
 
{{DEFAULTSORT:Բրյուլով, Կառլ}}
 
[[Կատեգորիա:19-րդ դարի ռուս նկարիչներ]]
[[Կատեգորիա:Օրիենտալիստ նկարիչներ]]

Նավարկման ցանկ