Անդրեյ Իվանով
Անդրեյ Իվանով ռուս.՝ Андрей Андреевич Иванов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, վիդեո բլոգեր, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Անդրեյ Անդրեևիչ Իվանով (ռուս.՝ Андрей Андреевич Иванов[1], հայտնի է նաև Անդրեյ Բորիսով կեղծանվամբ, մայիսի 13, 1990, Վիտեբսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բլոգեր և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյը ծնվել է 1990 թվականի մայիսի 13-ին Վիտեբսկ քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ դպրոցն ավարտելուց հետո՝ 2005 թվականին ընդունվել է № 59 արհեստագիտական գեղարվեստական քոլեջի կարմրափայտագործ-ատաղձագործության մասնագիտացման բաժինը։ Այնուհետև տեղափոխվել է դեկորատիվ-կիրառական արվեստի բաժինը։ 2010 թվականին ընդուվել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանի էստրադայի բաժինը, սակայն մեկ տարի անց դուրս է եկել։
2011 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանության ֆակուլտետը՝ Վլադիմիր Պետրովիչ Ֆոկինի կուրսը։ Այն ավարտել է 2015 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից 2014 թվականներին խաղացել է Ազգերի թատրոնում՝ «Ժաննա» ներկայացման մեջ խաղալով մերկապար պարողի և ավազակախմբի ղեկավարի դերը։
2014 թվականին նկարահանվել է «Ժառանգություն» կարճամետրաժ ֆիլմում՝ խաղալով Վենիամին Սմեխովի հետ[2]։
2014 թվականից համարվում է «Et cetera» թատրոնի դերասան։ 2015 թվականից խաղում է Նիկոլայ Չեխովի դերը «Ձեր Չեխովը» ներկայացման մեջ[3][4]։
2016 թվականի հուլիսին Անդրեյը դարձել է բլոգեր՝ բացելով էջ Instagram-ում։ Ներկայումս նրա հետևորդների քանակը գերազանցում է 3 միլիոնը։ 2016 թվականիի օգոստոսի 28-ին Youtube-ում ալիք է բացում։ 2017 թվականի վերջին սկսել է նկարահանել համատեղ վայներ Լիլիա Աբրամովայի հետ, որը խաղում էր նրա մոր դերը[5]։ Նրանց տեսանյութերում պարբերաբար սկսեցին հայտնվել Մարինա Ֆեդունկիվը և Օլգա Անտիպովան։ Ներկայումս ալիքի լսարանը գերազանցում է 1.1 միլիոնը։
2017 թվականին նկարահանվել է Էմմա Մ-ի «Beautiful Life» տեսահոլովակում[6]։
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգերի
- 2013-2014 - «Ժաննա» - ավազակախմբի ղեկավար
- Թատրոն «Et cetera»
- 2015-2018 - «Ձեր Չեխովը» - Նիկոլայ Չեխով
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 - Մութ աշխարհ։ Հավասարակշռություն - քիմիկոս Իրակլի (1-ին դրվագ)
- 2014 - Կույրը - սանտեխնիկ Կոլյա (1-ին եթերաշրջան, մաս 27)
- 2014 - Ժառանգություն (կարճամետրաժ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Андрей Иванов
- ↑ дипломная работа ВГИК — «Наследство»
- ↑ Ваш Чехов
- ↑ Дарья Шуклецова (2018 թ․ մայիսի 6). «Андрей Борисов: «Переодевайтесь в женщин и снимайте вайны»» (ռուսերեն). Cetre. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Филипп Митрофанов (2018 թ․ օգոստոսի 24). «Знаменитые блогеры потискали пензенскую пуму Месси» (ռուսերեն). Пензенская правда. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Эмма М отметила Хэллоуин триллером «Beautiful Life»» (ռուսերեն). InterMedia. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андрея Иванова էջը Յություբ տեսահոսթինգում
- Андрей Иванов Ինստագրամում
- Дополнительная страница Андрея Иванова Ինստագրամում
- Կաղապար:Vk.com
- Профиль на сайте КиноПоиск
|