Jump to content

Տեսաբլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսաբլոգ (կարճ վլոգ, անգլ.՝ vlog, video blog-ից կամ video log) բլոգի ձև, որի մեջ ինֆորմացիայի հիմնական աղբյուր է հանդիսանում տեսանյութը[1] :

Տեսաբլոգը հանդիսանում է վեբ-հեռուստատեսության ձև։ Տեսաբլոգների մեջ գրառումները համատեղվում են ներկառուցված տեսանյութ կամ տեսակապ տեքստի աջակցությամբ, նկարներով կամ այլ մետատվյալներով։ Գրառումները կարող են ստեղծվել մեկ բլոկի ձևով կամ կազմված լինեն մի քանի մասից։ Տվյալ տեսակի տեսանյութի տարածման հիմնական աղբյուրը հանդիսանում է ՅուԹյուբը։ Տեսաբլոգները հաճախ օգտագործվում են վեբ-սինդիկացիայի[en] տեսանյութի՝ համացանցում տարածման համար, օգտագործելով սինդիկացիայի ձևերը (RSS կամ Atom) ավտոմատ ագրեգացիայի և հեռախոսներով ու համակարգիչներով դիտելու համար (դիտել «հաղորդում»

2000 թվականի հունվարի 2-ին Ադամ Կոնտրասը բլոգ ուղարկեց տեսաձայնագրություն, նպատակ ունենալով տեղեկացնել իր ընկերներին և ընտանիքին իր՝ աշխարով մեկ շարժման մասին մինչև Լոս Անջելես` շոու բիզնեսի որոնումների, որը դարձավ այդ տեսակի առաջին հաղորդագրությունը, և որը հետագայում դարձավ ամենաերկարյակաց տեսաբլոգը պատմության մեջ[2][3][4]։ Նույն թվականի նոյեմբեր ամսին Ադրիան Մայզլը հրապարակեց տեսանյութ, որտեղ անշարժ նկարի վրա փոխվում էր տեքստը, հորինելով vlog տերմինը իր տեսաբլոգի[5][6] հղման համար։ 2004 թվականին Սթիվ Գարֆիլդը թողարկեց իր սեփական տեսաբլոգը և այդ տարին հայտարարվեց «տեսաբլոգի տարի»[7][8]։ Մայզլի ու Գարֆիլդի տեսության պայքարում նրանց շուտով միանում են իրենց առցանց գործընկերներ Ջեյ Դեդմանը, Փիթեր Վան Դիյքը, Անդրեաս Հոսթրափ Պեդերսենը ու Քրիստոֆ Բաուտենը, բացելով Yahoo! խումբը, նվիրված տեսաբլոգներին[9]։

Տեսաբլոգների հայտնիությունը ուժեղ աճ ստացավ սկսած 2005 թվականից։ Yahoo! սոցիալական ցանցում Videoblogging խմբի անդամների քանակը միանգամից մեծացավ 2005 թվականին[10][11]։ Այժմյան ամենահայտնի տեսափոխանակման ցանցը` ՅուԹյուբը, հիմնադրվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի հուլիսին այն դարձավ հինգերորդ ամենահայտնի վեբ-կայքը կայքերի մեջ, օրական 100 միլիոն դիտումներով և օրվա մեջ 65 հազար նոր ավելացված տեսանյութերով[12]։

Բազմաթիվ բաց կոդով բովանդակության կառավարման համակարգեր ապահովել են տեսանյութի մեջ տեսաինֆորմացիայի պարունակությունը, թույլ տալով բլոգերներին ստեղծելու և տնօրինելու իրենց սեփական վիդեոբլոգի կայքը։ Բացի այդ, հեռախոսների կապը թվային տեսախցիկների հետ թույլ էր տալիս հրապարակել համացանցում տեսաբովանդակությունը անմիջապես նկարելուց հետո[13]։

Տվյալ պահին ամենահայտնի տեսաբլոգերը (ավելի քան 90 մլն ՅուԹյուբում) հանդիսանում է Ֆելիքս Չելբերգը (ՓյուԴըՓայ), ով հրապարակում է հիմնականում խաղային տեսանյութեր։

2010-ական թվականներին լայն տարածում գտան տեսաբլոգների շարքում չելենջները, որոշ հետազոտողներ առանձնացնում են նույնիսկ հատուկ տեսաբլոգի ձև, ամբողջովին նվիրված նրանց[14]։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տեսաբլոգն է վարում 2008 թվականի նոյեմբերին Լատինական Ամերիկա այցելությունից հետո Լատինական Ամերիկա

Վիդեոբլոգները Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսալեզու ՅուԹյուբի տեղայնացման պահից սկսած, 2007 թվականին համակարգում սկսեց զարգանալ ռուսերեն լեզվով տեսաբլոգինգը։ Այսօր ամենահայտնի ռուսական ալիքը համարվում է «Get Movies»-ը (ավելի քան 23 միլիոն բաժանորդ)։ Բացի այդ, ժամանակի հետ ռուսալեզու ՅուԹյուբ տեղայնացման մեջ քաոսային տեսաբլոգինգը ստացավ հետաքրքրության ալիքների աստիճանավորում։ Օրինակ` վերը նշված «Get Movies» ալիքը համարվում է զվարճալի պարունակությամբ ալիք, ինչպես նաև նման ալիք է «Афоня TV»-ն, մոտոցիկլային տեխնիկայի մասին ալիքներ(«Explosive Mike»), տեխնիկայի մասին ալիքներ («Wylsacom»), տեսախաղերի վերանայումների մասին բլոգներ(«TheBrainDit» и «RIMPAC»): Հայտնվել են բազմաթիվ տեսաբլոգերներ, գեղեցկության մասին բլոգների հաղորդավարներ, հարցազրույցներ վարող բլոգերներ(«вДудь»):

Տեսաբլոգերների եկամուտները, ովքեր ունեն 1մլն-ից պակաս բաժանորդներ, կազմում է 100 000-ից մինչև 500 000 ռուբլի, 1 մլն և ավելի բաժանորդներ ունեցողներինը` 200 000-ից մինչև 1,5մլն ռուբլի։ Instagram և «ВКонтакте» սոցիալական ցանցերում 1մլն-ից ավել բաժանորդ ունեցողների եկամուտը կարող է կազմել 10-ից մինչև 20մլն ռուբլի։ Ռուսալեզու ՅուԹյուբի գովազդի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ ռուբլի[15][16]։

Տեսաբլոգների բնագավառում ամենակարևոր իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005, հունվար՝ տեսաբլոգերների առաջին կոնֆերանսի անցկացումը Նյու Յորքում[17]
  • 2006, նոյեմբեր՝ առաջին տարեկան անցկացվող պարգևատրման անցկացումը Սան Ֆրանցիսկոյում[18]
  • 2007, մայիս և օգոստոս՝ The Wall Street Journalտատիկին Արխիվացված 2011-06-24 Wayback Machine դնում է ամսագրի[19] անձնական բաժնի առաջին էջում։ Օգոստոսին նա ներկայացվեց ABC լուրերով, դրանով իսկ ցույց տալով, որ ծերերը արդեն իսկ ներգրավված են համաշխարհային առցանց տեսանյութերի մեջ[20]
  • 2010, նոյեմբեր՝ տեղի ունեցավ հաղորդագրություն ֆիլմի մասին, ամբողջությամբ իրականացված տարբեր տեսաբլոգների միացման ճանապարհով իրական մարկանց կողմից և վիրտուալ ավատարներով (VLOGGERthemovie.net): Պետք է հրապարակվեր թվականին[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Media Revolution: Podcasting New England Film Արխիվացված 2006-08-14 Wayback Machine.
  2. Kontras, Adam (2000 թ․ հունվարի 2). «Talk about moving in the 21st Century...» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Kaminsky, Michael Sean (2010). Naked Lens: Video Blogging & Video Journaling to Reclaim the YOU in YouTube™. Organik Media, Inc. էջ 37. ISBN 978-0-9813188-0-6.
  4. Kapuso Mo, Jessica Soho (2009 թ․ փետրվարի 7). «Pinoy Culture Video Blog» (տագալերեն). GMA Network. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին.
  5. Adrian Miles (2000 թ․ նոյեմբերի 27). «Welcome» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 8-ին.
  6. Miles, Adrian (2000 թ․ նոյեմբերի 27). «vog» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 23-ին.
  7. Garfield, Steve (2004 թ․ հունվարի 1). «2004: The Year of the Video Blog» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. Garfield, Steve (2004 թ․ հունվարի 1). «2004: The Year of the Video Blog». Steve Garfield's Video Blog (անգլերեն). Steve Garfield. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Yahoo! Groups: Videoblogging» (անգլերեն). Yahoo! Groups. 2004 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին.
  10. Those darn video blogging pioneers BusinessWeek
  11. Blogging + Video = Vlogging Wired News
  12. «YouTube serves up 100 million videos a day online». USA Today (անգլերեն). Gannett Co. Inc. 2006 թ․ հուլիսի 16.
  13. «Mobile blogging for journalists». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  14. Ардальянова А. Ю., Абросимова Е. Е. Подростки и видеоблоги: опыт пилотажного исследования. // Многомерные статистические модели и их применение в социологических исследованиях детства: материалы Всероссийской молодежной научной школы-конференции. Дальневосточный федеральный университет, Владивосток, 6—8 июня 2017 года : Сборник выступлений. — 2017. — С. 84—88. — ISBN 978-5-00045-483-1.
  15. Фабрики звезд
  16. Блоги в руки
  17. Watch me@Vlog The Times of India
  18. A Night at the Vloggies Red Herring(չաշխատող հղում)
  19. Jessica E. Vascellaro (2007 թ․ մայիսի 10). «Using YouTube for Posterity». Wall Street Journal. էջ D1.
  20. «The Elderly YouTube Generation». 2007 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին.
  21. Vlogger (2011) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսաբլոգ» հոդվածին։